Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

ԳԼ. ԻԲ Սեղղում (Յովաքազ), Յովակիմ և Յեքոնիա թագաւորների դէմ մարգար…

ԳԼ. ԻԲ

Սեղղում (Յովաքազ), Յովակիմ և Յեքոնիա թագաւորների դէմ մարգարէութիւն։

1Այսպէս է ասում Տէրը. Իջիր Յուդայի թագաւորի տունը, եւ ասիր այնտեղ այս խօսքը. 2Եւ ասիր. Լսիր Տիրոջ խօսքը, * ով Յուդայի թագաւոր, որ նստել ես Դաւիթի աթոռի վերայ, դու եւ քո ծառաները եւ քո ժողովուրդը, որ եկել էք այս դռները, 3Այսպէս է ասում Տէրը. * Իրաւունք եւ արդարութիւն արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքիցը, * մի ճնշէք, մի բռնանաք օտարականին, որբին եւ որբեւայրիին, եւ անմեղ արիւն մի թափէք այս տեղումը։ 4Որովհետեւ եթէ իրաւ անէք այս բանը. այն ժամանակ կþմտնեն այս տան դռներովը * Դաւիթի աթոռի վերայ նստող թագաւորներ՝ կառքի եւ ձիերի վերայ հեծած՝ իրանք եւ իրանց ծառաներն ու իրանց ժողովուրդը։ 5Իսկ եթէ չþլսէք այս խօսքերը, * Ինձանով երդում եմ անում ես, ասում է Տէրը, որ այս տունը աւերակ պիտի դառնայ։ 6Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւորի տան մասին. Դու ինձ համար Գաղաադն ես՝ Լիբանանի գագաթն ես, բայց անշուշտ քեզ անապատ պիտի շինեմ, այնպիսի քաղաքներ, որ բնակուած չեն։ 7Եւ քեզ դէմ կործանողներ եմ որոշելու, ամեն մէկն իր զէնքերովը. եւ նորանք պիտի կտրեն * քո ընտիր եղեւինները եւ * պիտի գցեն կրակի մէջը։ 8Եւ շատ ազգեր պիտի անցնեն այս քաղաքովը եւ ասեն ամեն մէկն իր ընկերին. * Ի՞նչու համար Տէրն այսպէս արաւ այս մեծ քաղաքին։ 9Եւ նորանք պիտի ասեն. * Որովհետեւ թողեցին իրանց Տէր Աստուծոյ ուխտը եւ երկրպագութիւն արին ուրիշ աստուածների եւ նորանց պաշտեցին։

10* Լաց մի լինիք մեռնողի համար եւ նորա մասին մի ողբաք, այլ * լաց եղէք գնացողի համար, որովհետեւ այլ եւս պիտի ետ չþդառնայ, որ տեսնէ իր ծննդեան երկիրը։ 11Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի * Սեղղումի մասին, որ թագաւորեց իր հօր Յովսիայի տեղը, * որ դուրս եկաւ այս տեղիցը. այլ եւս ետ պիտի չþդառնայ այստեղ։ 12Որովհետեւ այնտեղ, ուր որ նորան գերի էին տարել, պիտի մեռնի, եւ այլ եւս պիտի չþտեսնէ այս երկիրը։

13* Վա՜յ նորան, որ իր տունը անարդարութիւնով է շինում, եւ իր վերնատները՝ անիրաւութիւնով, * որ ձրի բանեցնում է իր դրացիին, եւ նորա վարձքը չէ տալիս նորան, 14Որ ասում է. Ես ինձ համար ընդարձակ տուն եւ հովասուն վերնատներ շինեմ, եւ իր համար պատուհաններ է բաց անում եւ ծածկում եղեւնափայտով, եւ ներկու կարմրագոյնով։ 15Մի՞թէ կþթագաւորես, որ տաքացել ես եղեւնափայտի համար. * չէ՞ որ քո հայրը կերաւ եւ խմեց, եւ իրաւունք ու արդարութիւն արաւ. այն ժամանակ * լաւ եղաւ նորա համար։ 16Նա տեսաւ աղքատի եւ տնանկի դատը, եւ լաւ էր. մի՞թէ սա չէ ինձ ճանաչելը, ասում է Տէրը։ 17* Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վերայ չէ բայց միայն քո շահասիրութեան վերայ, եւ անմեղ արիւն թափելու եւ անիրաւութեան ու զրկողութեան վերայ, որ անես։

18Սորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի մասին. * Նորա վերայ պիտի չþողբան ասելով՝ * Վա՜յ եղբայր, վա՜յ քոյր. նորա վերայ պիտի չþողբան ասելով՝ Վա՜յ տէր, վա՜յ նորա փառքը։ 19* Էշի թաղումով պիտի թաղուի նա, քաշ տալով ու Երուսաղէմի դռներիցը դուրս դէն գցելով։

20Վեր ելիր Լիբանանը ու կանչիր, եւ Բասանի վերայ ձայնդ բարձրացրու, եւ աղաղակիր Աբարիմիցը. որովհետեւ քո բոլոր հոմանիները փշրուեցան։ 21Ես ասեցի քեզ քո յաջողութիւնումը. բայց դու ասեցիր՝ Չեմ լսում. * սա է քո ճանապարհը քո մանկութիւնից, որ իմ խօսքը չþլսես։ 22* Քո բոլոր հովիւներին քամին է քշելու, եւ * քո հոմանիները գերի պիտի գնան. իրաւ այն ժամանակ պիտի ամաչես, եւ պիտի պատկառես քո բոլոր չարութիւններից։ 23Ով Լիբանանումը բնակող եւ եղեւիններում բոյն դնող, ի՜նչ ողորմելի պիտի լինես դու, երբոր քեզ վերայ կþգան * ծննդեան ցաւերը՝ մի ծննդականի նման։ 24Կենդանի եմ ես, ասում է Տէրը, որ եթէ Յուդայի թագաւորի Յովակիմի որդի * * Յեքոնիան մատանիի * կնիք լինի իմ աջ ձեռքումը, որ այնտեղից էլ քեզ պիտի պոկեմ. 25* Եւ քեզ պիտի տամ քո հոգին պահանջողների ձեռքը եւ նորանց ձեռքը, որոնց երեսիցը դու վախենում ես. եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը եւ Քաղդէացիների ձեռքը։ 26* Եւ ես դէն պիտի գլորեմ գցեմ քեզ եւ քո ծնող մօրն. օտար երկիր, ուր որ չէք ծնուել, որ այնտեղ մեռնէք։ 27Եւ այն երկիրը, ուր որ նորանց անձը բաղձում է դառնալ, այնտեղ պիտի ետ չþդառնան։ 28Մի՞թէ մի անարգուած փշրուած աման է այս յեքոնիա մարդը, կամ * մի այնպիսի անօթ է, որ նորան չþհաւանեն. ի՞նչու համար գլորուեցան ինքը եւ իր սերունդը, եւ քշուեցան իրանց չþգիտեցած երկիրը։ 29* Ով երկիր, երկիր, երկիր, լսիր Տիրոջ խօսքը։ 30Տէրն այսպէս է ասում. * Անզաւակ գրեցէք այս մարդին, մի մարդ, որ յաջողութիւն պիտի չþտեսնէ իր օրերումը, որովհետեւ չþպիտի յաջողէ նորա սերունդից մէկ մարդ, * որ նստի Դաւիթի աթոռի վերայ, եւ էլի տիրէ Յուդայի վերայ։

*22.2 Գլ. ժէ. 20։

*22.3 Գլ. իա. 12։

*22.3 Տես Հմր. 17։

*22.4 Գլ. ժէ. 25։

*22.5 Եբր. զ. 13, 14, 17։

*22.7 Ես. լէ. 24։

*22.7 Գլ. իա. 14։

*22.8 բ Օր. իթ. 24, 25։ գ Թագ. թ. 8, 9։

*22.9 դ Թագ. իբ. 17։ բ Մն. լդ. 25։

*22.10 դ Թագ. իբ. 20։

*22.10 Հմր. 11։

*22.11 Տես ա Մն. գ. 15 և տես դ Թագ. իգ. 30։

*22.11 Տես դ Թագ. իգ. 34։

*22.13 դ Թագ. իգ. 35։ Հմր. 18։

*22.13 Ղև. ժթ. 13։ բ Օր. իդ. 14, 15։ Միք. գ. 10։ Ամբ. բ. 9։ Յակ. ե. 4։

*22.15 դ Թագ. իգ. 25։

*22.15 Սաղ. ճիը. 2։ Ես. գ. 10։

*22.17 Եզեկ. ժթ. 6։

*22.18 Գլ. ժզ. 4, 6։

*22.18 Տես գ Թագ. ժգ. 30։

*22.19 բ Մն. լզ. 6։ Գլ. լզ. 30։

*22.21 Գլ. գ. 25։ է. 23 ևլն։

*22.22 Գլ. իգ. 1։

*22.22 Հմր. 20։

*22.23 Գլ. զ. 24։

*22.24 Տես դ Թագ. իդ. 6, 8։ ա Մն. գ. 16։ Գլ. լէ. 1։

*22.24 Եբր.՝ Քոնիա

*22.24 Երգ ը. 6։ Անգ. բ. 23։

*22.25 Գլ. լդ. 20։

*22.26 դ Թագ. իդ. 15։ բ Մն. լզ. 10։

*22.28 Սաղ. լա. 12։ Գլ. խը. 38։ Ովս. ը. 8։

*22.29 բ Օր. լբ. 1։ Ես. ա. 2։ լդ. 1։ Միք. ա. 2։

*22.30 Տես ա Մն. գ. 16, 17։ Մատ. ա. 12։

*22.30 Գլ. լզ. 30։