Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յորդորում է Քրիստոնեաներին մեղքից հրաժարուիլ, յիշեցնելով Քրիստոսի օրի…
Յորդորում է Քրիստոնեաներին մեղքից հրաժարուիլ, յիշեցնելով Քրիստոսի օրինակը։ Մխիթարում է նորանց հալածանքի մասին։
1Արդ * Քրիստոս որ մարմնով մեզ համար չարչարուեցաւ, դուք էլ նոյն մտքովը զինուորուեցէք * որ մարմնով չարչարուողը մեղքից դադարեց։ 2* Որ այլ եւս ոչ թէ մարդկանց ցանկութիւնների պէս, * այլ Աստուծոյ կամքի պէս * ապրիք մարմնում մնացած ժամանակը։ 3* Որովհետեւ բաւական է մեզ որ մեր կեանքի անցած ժամանակը * հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էիք գիճութիւններով, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, արբեցութիւններով, կամ անօրէն կռապաշտութիւններով. 4Որ դորա վերայ զարմանում են, որ դուք նորանց հետ չէք վազում նոյն անկարգ զեղխութեան մէջ, եւ * հայհոյում են, 5Որ նորանք պիտի հաշիւ տան նորան, * որ պատրաստ է դատաստան անելու կենդանիներին եւ մեռելներին։ 6* Որովհետեւ իսկ սորա համար մեռելներին էլ աւետարանուեցաւ, որ մարդի կողմանէ մարմնով դատուին, բայց կենդանի լինեն Աստուծոյ կողմանէ հոգով։
7* Եւ ամեն բանի վերջը մօտեցել է, * ուրեմն պարկեշտ կացէք եւ արթուն եղէք աղօթքներում։ 8* Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, * որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։ 9* Հիւրասէր եղէք իրար հետ * առանց տրտնջանքի։ 10* Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. Ինչպէս * Աստուծոյ կերպ կերպ շնորհաց * լաւ տնտեսներ։ 11* Եթէ մէկը խօսում է թող ինչպէս Աստուծոյ հրամաններ խօսի. * եթէ մէկը մատակարարում է թող լինի ինչպէս այն զօրութիւնից, որ Աստուած է շնորհում. * որ ամեն բանի մէջ Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի ձեռովը. * որին լինի փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
12Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը * որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։ 13* Այլ ուրախ եղէք * իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, * որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք։ 14* Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. Որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ, նորանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառաւորվում։ 15* Ձեզանից մէկը չ’չարչարուի ինչպէս մարդասպան, կամ գող, կամ չարագործ, * կամ ինչպէս ուրիշի բանին խառնուող. 16Բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, * այլ փառք տայ Աստուծուն այս մասին։ 17* Որովհետեւ ժամանակն է որ դատաստանն սկսէ Աստուծոյ տանիցը. * բայց եթէ առաջ մեզանից, * ապա ի՞նչ կ’լինի նորանց վերջը որ Աստուծոյ աւետարանին անհնազանդ են։ 18* Եւ եթէ արդարն հազիւ է ապրում, ապա ամբարիշտը եւ մեղաւորը ո՞րտեղ կ’երեւայ։ 19Սորա համար Աստուծոյ կամքի պէս չարչարուողներն էլ * թող ինչպէս հաւատարիմ Ստեղծողին յանձնեն իրանց հոգիները բարեգործութիւնով։
*4.1 Գլ. գ. 18։
*4.1 Հռովմ. զ. 2, 7։ Գաղ. ե. 24։ Կող. գ. 3, 5։
*4.2 Հռովմ. ժդ. 7։ Գլ. բ. 1։
*4.2 Յովհ. ա. 13։ Հռովմ. զ. 11։ բ Կոր. ե. 15։ Յակ. ա. 18։
*4.2 Գլ. ա. 14։
*4.3 Եզեկ. խդ. 6։ խե. 9։ Գոր. ժէ. 30։
*4.3 Եփես. բ. 2։ դ. 17։ ա Թես. դ. 5։ Տիտ. գ. 3։ Գլ. ա. 14։
*4.4 Գոր. ժգ. 45։ ժը. 6։ Գլ. գ. 16։
*4.5 Գոր. ժ. 42։ ժէ. 31։ Հռովմ. ժդ. 10, 12։ ա Կոր. ժե. 51, 52։ բ Տիմ. դ. 1։ Յակ. ե. 9։
*4.6 Գլ. գ. 19։
*4.7 Մատ. իդ. 13, 14։ Հռովմ. ժգ. 12։ Փիլ. դ. 5։ Եբր. ժ. 25։ Յակ. ե. 8։ բ Պետ. գ. 9, 11։ ա Յովհ. բ. 18։
*4.7 Մատ. իզ. 41։ Ղուկ. իա. 34։ Կող. դ. 2։ Գլ. ա. 13։ ե. 8։
*4.8 Եբր. ժգ. 1։ Կող. գ. 14։
*4.8 Առակ. ժ. 12։ ա Կոր. ժգ. 7։ Յակ. ե. 20։
*4.9 Հռովմ. ժբ. 13։ Եբր. ժգ. 2։
*4.9 բ Կոր. թ. 7։ Փիլ. բ. 14։ Փիլիմ. 14։
*4.10 Հռովմ. ժբ. 6։ ա Կոր. դ. 7։
*4.10 ա Կոր. ժբ. 4։ Եփես. դ. 11։
*4.10 Մատ. իդ. 45։ իե. 14, 21։ Ղուկ. ժբ. 42։ ա Կոր. դ. 1, 2։ Տիտ. ա. 7։
*4.11 Երեմ. իգ. 22։
*4.11 Հռովմ. ժբ. 6-8։ ա Կոր. գ. 10։
*4.11 Եփես. ե. 20։ Գլ. բ. 5։
*4.11 ա Տիմ. զ. 16։ Գլ. ե. 11։ Յայտ. ա. 6։
*4.12 ա Կոր. գ. 13։ Գլ. ա. 7։
*4.13 Գոր. ե. 41։ Յակ. ա. 2։
*4.13 Հռովմ. ը. 17։ բ Կոր. ա. 7։ դ. 10։ Փիլ. գ. 10։ Կող. ա. 24։ բ Տիմ. բ. 12։ Գլ. ե. 1, 10։ Յայտ. ա. 9։
*4.13 Գլ. ա. 5, 6։
*4.14 Մատ. ե. 11։ բ Կոր. ժբ. 10։ Յակ. ա. 12։ Գլ. բ. 19, 20։ գ. 14։
*4.15 Գլ. բ. 20։
*4.15 ա Թես. դ. 11։ ա Տիմ. ե. 13։
*4.16 Գոր. ե. 41։
*4.17 Ես. ժ. 12։ Երեմ. իե. 29։ խթ. 12։ Եզեկ. թ. 6։ Մաղ. գ. 5։
*4.17 Ղուկ. իգ. 31։
*4.17 Ղուկ. ժ. 12, 14։
*4.18 Առակ. ժա. 31։ Ղուկ. իգ. 31։
*4.19 Սաղ. լա. 5։ Ղուկ. իգ. 46։ բ Տիմ. ա. 12։