Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ո՞վ է կարող կանգնիլ Աստուծոյ առաջին։ Դաւիթի Սաղմոս։ 1Տէր, …

Ո՞վ է կարող կանգնիլ Աստուծոյ առաջին։

Դաւիթի Սաղմոս։

1Տէր, * ո՞վ կþկենայ քո խորանումը, եւ ո՞վ կþբնակուի * քո սուրբ սարումը։

2* Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ * իր սրտումը ճշմարտութիւն խօսողը։

3* Նա որ իր լեզուովը չէ բամբասում եւ իր ընկերին չար չէ անում, եւ * իր դրացիի վերայ նախատինք չէ գցում.

4* Որ նորա աչքերի առաջին անարգուած է չարագործը. Բայց Տէրից վախեցողներին պատիւ է տալիս, որ ընկերին երդում է անում եւ չէ փոփոխում.

5* Որ իր արծաթը վարձով չէ տալիս, եւ * անմեղի դէմ կաշառք չէ առնում. Ով որ այս անէ, * չի շարժուիլ տեղիցը յաւիտեան։

*15.1 Սաղ. իդ. 3 ևլն։ Ես լգ. 16։

*15.1 Սաղ. բ. 6։

*15.2 Ես. լգ. 15։

*15.2 Զաք. ը. 16։ Եփես. դ. 25։

*15.3 Ղև. ժթ. 15։ Սաղ. լդ. 13։

*15.3 Ել. իգ. 1։

*15.4 Եսթ. գ. 2։

*15.5 Ել. իբ. 25։ Ղև. իե. 36։ բ Օր. իդ. 19։ Եզեկ. ժը. 8։

*15.5 Ել. իգ. 8։ բ Օր. ժզ. 19։

*15.5 Սաղ. ժ. 6։ ժզ. 8։