Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Արձակման թուղթը։ Ուրիշ պատուէրներ աղքատների, որբերի և օտարականների մա…

Արձակման թուղթը։ Ուրիշ պատուէրներ աղքատների, որբերի և օտարականների մասին։

1Երբոր * մէկը կնիկ առնէ եւ նորա այրը դառնայ, եւ եթէ լինի որ նորա վերայ մի անարգութեան բան գտնէ եւ նա իր աչքին հաճոյ չþլինի, այն ժամանակ նորա համար արձակման թուղթ գրէ եւ նորա ձեռքը տայ, եւ նորան իր տանիցն արձակէ։ 2Եւ երբոր նա նորա տանիցը դուրս գայ, եւ գնայ ուրիշ մարդի լինի, 3Եթէ այն միւս այրն էլ նորան ատէ, թող արձակման թուղթ գրէ, եւ նորա ձեռքը տայ եւ իր տանիցը արձակէ, կամ եթէ միւս այրը մեռնէ, որ նորան իր համար կին առաւ, 4* Այն առաջին այրը, որ նորան արձակել է, կարող չþլինի նորան դարձեալ իր համար կին առնել՝ նորա պղծուելուց յետոյ. Որովհետեւ Եհովայի առաջին պղծութիւն է այս բանը. Եւ այսպէս դու մեղքով չþլեցնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կþտայ իբրև ժառանգութիւն։ 5* Նոր ամուսնացած մարդը պատերազմի չþգնայ, եւ նորան ոչ մի պաշտօն չþտրուի, մէկ տարի իր տանը ազատ լինի, եւ * ուրախացնէ իր առած կնկան։

6Ոչ ոք գրաւ չþառնէ աղօրիքը կամ նորա վերի քարը. Որովհետեւ կեանքն է գրաւ առած լինում։

7* Եթէ մի մարդ գտնուի, որ իր եղբայրների՝ այսինքն Իսրայէլի որդկանց մէկին գողանալով՝ նորան ծառայեցրել է կամ ծախել է, այն գողը թող մեռնէ. Եւ * քո միջիցը չարութիւնը վերացնես։

8* Բորոտութեան ախտի մասին զգուշութիւն արէք, որ զգուշանաք եւ անէք այն բոլորի համեմատ ինչ որ Ղեւտացի քահանաները ձեզ սովորեցնեն. Ինչպէս որ ես նորանց պատուիրել եմ զգուշացէք որ անէք։ 9* Յիշիր ինչ որ քո Եհովայ Աստուածը Մարիամին արաւ ճանապարհին Եգիպտոսիցը եկած ժամանակը։

10Երբոր քո դրացիին մէկ բան փոխ տաս, նորա տունը չþմտնես գրաւն առնելու համար. 11Դուրսը կանգնես եւ փոխ առնող մարդը ինքը գրաւը դուրս բերէ քեզ մօտ։ 12Եւ եթէ նա աղքատ մարդ է, նորա գրաւովը չþպառկես. 13Նորա գրաւը անպատճառ ետ տաս * արեգակը մտնելիս, որ նա իր հանդերձովը պառկէ եւ * քեզ օրհնէ. Եւ * քեզ համար արդարութիւն լինի քո Եհովայ Աստուծոյ առաջին։

14* Աղքատ եւ կարօտ վարձկանին զրկանք չþանես, թէ քո եղբայրներից՝ եւ թէ քո երկրի մէջ քո դռներում գտնուող օտարականներից լինի։ 15Նոյն օրը նորա վարձքը հատուցանես * արեգակը չþմտած որովհետեւ նա աղքատ է, եւ նա սրտանց փափաքում է նորան. * չþլինի որ քեզ համար Եհովային բողոքէ, եւ դու մեղքի տէր դառնաս։

16* Հայրերը չþմեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չþմեռցնուին հայրերի մասին. Ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի։

17* Օտարականի եւ որբի իրաւունքը չþծռես, եւ * որբեւայրիի հանդերձը գրաւ չþառնես։ 18Եւ * յիշիր որ Եգիպտոսումը ծառայ էիր, եւ քո Եհովայ Աստուածը քեզ այնտեղից ազատեց. Նորա համար ես քեզ պատուիրում եմ որ այս բանն անես։

19* Երբոր քո արտի մէջ հունձքդ հնձես, եւ արտի մէջ մէկ որայ մոռացած լինես, ետ չþդառնաս նորան առնելու համար, օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի. Որպէս զի քո Եհովայ Աստուածը * քեզ օրհնէ քո ձեռքերի ամեն գործքումը։ 20Երբոր ձիթենիդ թօթափես, մէկ մէկ պտղաքաղ չþանես յետոյ. Օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի։ 21Երբոր այգիիդ խաղողները ժողովես, յետոյ ճռաքաղ չþանես. Օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի։ 22Եւ յիշիր որ Եգիպտոսի երկրումը ծառայ էիր. Նորա համար ես քեզ պատուիրում եմ որ այս բանն անես։

*24.1 Մատ. ե. 31։ ժթ. 7։ Մար. ժ. 4։

*24.4 Երեմ. գ. 1։

*24.5 Գլ. ի. 7։

*24.5 Առակ. ե. 18։

*24.7 Ել. իա. 16։

*24.7 Գլ. ժթ. 19։

*24.8 Ղև. ժգ. 2։ ժդ. 2։

*24.9 Թու. ժբ. 10։

*24.13 Ել. իբ. 26։

*24.13 Յոբ. իթ. 11, 13։ լա. 20։

*24.13 Գլ. զ. 25։ Սաղ. ճզ. 31։ ճժբ. չ։ Դան. գ. 27։

*24.14 Մաղ. գ. 5։

*24.15 Ղև. ժթ. 13։ Երեմ. իբ. 13։

*24.15 Գլ. ժե. 9։ Յակ. ե. 4։

*24.16 գ Թագ. ժգ. 6։ բ Մն. իե. 4։ Երեմ. լա. 29, 30։ Եզեկ. ժը. 2, 4, 20։

*24.17 Ել. իբ. 21, 22։ իգ. 6։ Գլ. իէ. 19։ Առակ. իբ. 22։ Ես. ա. 23։ Երեմ. ե. 28։ Զաք. է. 10։ Մաղ. գ. 5։

*24.17 Ել. իբ. 26։

*24.18 Գլ. ժզ. 12։

*24.19 Ղև. ժթ. 9, 10։ իգ. 22։

*24.19 Գլ. ժե. 10։