Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մարգարէութիւնը գոցվում և կնքվում է։ 1Եւ այն ժամանակ վեր կþկե…
Մարգարէութիւնը գոցվում և կնքվում է։
1Եւ այն ժամանակ վեր կþկենայ այն մեծ իշխան * Միքայէլը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վերայ. Եւ * նեղութեան ժամանակ կþլինի, որը եղած չէ քանի որ մի ազգ կայ մինչ այս ժամանակը, եւ այն ժամանակ քո ժողովուրդը * կþազատուի՝ ամեն ով որ գտնուի * գրքումը գրուած։ 2Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն * ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք * ի յաւիտենական նախատինք եւ անարգանք։ 3Եւ * իմաստունները պիտի * փայլեն երկնքի հաստատութեան լոյսին պէս եւ * շատերին արդարութեան առաջնորդողները՝ * աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից։
4* Եւ դու, ով Դանիէլ փակիր այս խօսքերը եւ կնքիր գիրքը մինչեւ * վերջի ժամանակը. Շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ։
5Եւ ես Դանիէլս տեսայ, եւ ահա երկու ուրիշը կանգնել էին, մէկը գետի այս ափին՝ միւսը * գետի այն ափին։ 6Եւ ասեց այն * կտաւ հագած մարդին, որ գետի ջրերից վեր էր. * Մինչեւ ե՞րբ է այս սքանչելեաց վերջը։ 7Եւ ես լսեցի, որ այն կտաւ հագած մարդը, որ գետի ջրերից վեր էր, * իր աջ եւ ձախ ձեռքը բարձրացրեց դէպի երկինքը եւ երդում արաւ * յաւիտեանս կենդանի եղողովը, թէ * մի ժամանակ, երկու ժամանակներ եւ կէս. Եւ * երբոր վերջանայ * սուրբ ժողովրդի ձեռքի փշրուիլը, այս ամենը պիտի կատարուի։
8Եւ ես լսեցի, բայց չþհասկացայ, եւ ասեցի. Ով Տէր իմ, ի՞նչ պիտի լինի սորանց վերջը. 9Եւ նա ասեց. Գնա, Դանիէլ, որովհետեւ այս խօսքերը * փակուած եւ կնքուած են մինչեւ վերջի ժամանակը։ 10* Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, * իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չþհասկանայ. Բայց * իմաստունները պիտի հասկանան։ 11* Մշտնջենական զոհը վերացնելու եւ աւերածի պղծութիւնը դնելու ժամանակից յետոյ հազար երկու հարիւր իննսուն օր է։ 12Երանի նորան որ կþսպասէ եւ կþհասնէ հազար երք հարիւր երեսունեւհինգ օրուան։ 13Բայց * դու գնա մինչեւ վախճանը եւ * հանգստացիր, եւ * կþկանգնես օրերի վերջին քո վիճակումը։
*12.1 Գլ. ժ. 13, 21։
*12.1 Ես. իզ. 20, 21։ Երեմ. լ. 7։ Մատ. իդ. 21։ Յայտ. ժզ. 18։
*12.1 Հռովմ. ժա. 26։
*12.1 Ել. լբ. 32։ Սաղ. ծզ. 8։ կթ. 28։ Եզեկ. ժգ. 9։ Ղուկ. ժ. 20։ Փիլ. դ. 3։ Յայտ. գ. 5։ ժգ. 8։
*12.2 Մատ. իե. 46։ Յովհ. ե. 28, 29։ Գոր. իդ. 15։
*12.2 Ես. կզ. 24։
*12.3 Գլ. ժա. 33, 35։
*12.3 Առակ. դ. 18։ Մատ. ժգ. 43։
*12.3 Յակ. ե. 20։
*12.3 ա Կոր. ժե. 41, 42։
*12.4 Գլ. ը. 26։ Հմր. 9։ Յայտ. ժ. 4։ Տես Յայտ. իբ. 10։
*12.4 Հմր. 9։
*12.5 Գլ. ժ. 4։
*12.6 Գլ. ժ. 5։
*12.6 Գլ. ը. 13։
*12.7 բ Օր. լբ. 40։ Յայտ. ժ. 5, 6։
*12.7 Գլ. դ. 34։
*12.7 Գլ. է. 25։ ժա. 13։ Յայտ. ժբ. 14։
*12.7 Ղուկ. իա. 24։ Յայտ. ժ. 7։
*12.7 Գլ. ը. 24։
*12.9 Հմր. 4։
*12.10 Գլ. ժա. 35։ Զաք. ժգ. 9։
*12.10 Ովս. ժդ. 9։ Յայտ. թ. 20։ իբ. 11։
*12.10 Գլ. ժա. 33, 35։ Յովհ. է. 17։ ը. 47։ ժը. 37։
*12.11 Գլ. ը. 11։ ժա. 31։
*12.13 Հմր. 9։
*12.13 Ես. ծէ. 2։ Յայտ. ժդ. 13։
*12.13 Սաղ. ա. 5։