Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Արդարութեան և ընկերսիրութեան մասի։ Քանանացիները դուրս անելու պատուէր …

Արդարութեան և ընկերսիրութեան մասի։ Քանանացիները դուրս անելու պատուէր և խոստմունք։

1* Սուտ լուր չþտարածես. Անօրէնի հետ ձեռքդ չþդնես որ անիրաւ վկայ դառնաս։ 2* Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չþհետեւես. Եւ * չþխօսես դատաստանի մէջ իրաւունքը ծռելու համար շատերի ետեւից խոտորելով։ 3Եւ աղքատին աչառութիւն չþանես նորա դատումը։

4* Եթէ քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինիս, անպատճառ իրան դարձնես նորան։ 5* Եթէ տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, եւ չþկամենաս նորան ազատել, անպատճառ նորա հետ էշն ազատես։

6* Քո աղքատի իրաւունքը չþծռես նորա հետ դատուելիս։ 7* Սուտ խօսքից հեռու կաց, եւ * անմեղին ու արդարին մի մեռցնիր. Որովհետեւ * ես չարին չեմ արդարացնիլ։

8Եւ * կաշառ չþառնես, որովհետեւ կաշառը կուրացնում է աչքաբացներին, եւ շուռ է տալիս արդարների բանը։

9Եւ * օտարականին մի նեղիր. Դուք էլ գիտէք օտարականի սիրտը. Որովհետեւ Եգիպտոսի երկրումը օտարական էիք։

10Եւ * երկիրդ վեց տարի ցանիր, եւ նորա արդիւնքը ժողովիր. 11Բայց եօթներորդումը պարապ թող եւ ձգիր նորան, որ քո ժողովրդի աղքատներն ուտեն, եւ նորանց մնացածը դաշտի անասուններն ուտեն. Քո այգուն ու ձիթաստանին էլ այսպէս անես։

12* Վեց օր քո գործը գործիր, եւ եօթներորդ օրը հանգստացիր, որ քո եզն ու էշը հանգստանայ, եւ քո աղախինի որդին ու օտարականը շունչ առնէ։ 13Եւ բոլոր ձեզ ասածներս * պահեցէք, եւ * ուրիշ աստուածների անունը չþյիշէք. Բերանիցդ չþլսուի։

14* Տարին երեք անգամ ինձ համար տօն պահիր։ 15* Բաղարջակերաց տօնը պահիր. Եօթն օր անխմոր հաց կեր՝ քեզ պատուիրածիս պէս Աբիբ ամսուայ սահմանուած ժամանակին. Որովհետեւ այն ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար. Եւ * մէկը դարտակ չþերեւայ իմ առաջին։ 16Եւ * արտի մէջ ցանելու բանիդ երախայրիքը հնձելու տօնը, եւ * տարուայ վերջին ժողովելու տօնը պահիր արտիցը քո բաները ժողովելիս։ 17* Տարին երեք անգամ քո ամեն արուները Տէր Եհովայի առաջին պիտի երեւան։

18* Իմ զոհի արիւնը խմորեալ հացով չþմատուցանես, եւ իմ տօնի ճարպը մինչեւ առաւօտը չþմնայ։ 19* Քո երկրի առաջի երախայրիները քո Եհովայ Աստուծոյ տունը տանես։

* Ուլը իր մօրը կաթի մէջ չþեփես։

20* Ահա քո առաջին մի հրեշտակ կþուղարկեմ, որ քեզ ճանապարհին պահպանէ, եւ քեզ տանէ իմ պատրաստած տեղը։ 21Զգուշացիր նորա առաջին, եւ նորա խօսքին լսիր, * նորա դէմ մի յամառիր. Որովհետեւ նա * ձեր յանցանքը չի ներիլ, որովհետեւ * իմ անունը նորանում է։ 22Բայց եթէ լսես նորա խօսքին, եւ իմ բոլոր ասածն անես, այն ժամանակ * քո թշնամիներին թշնամի կþլինիմ, եւ քո հակառակորդներին՝ հակառակորդ։ 23Որովհետեւ * իմ հրեշտակը քո առաջին կþգնայ, եւ քեզ * Ամօրհացիների եւ Քետացիների եւ Փերեզացիների եւ Քանանացիների, եւ Խեւացիների եւ Յեբուսացիների մօտ կþտանէ, եւ ես պիտի ջարդեմ նորանց։ 24Նորանց աստուածներին * երկրպագութիւն կամ ծառայութիւն չþանես, եւ * նորանց արածի պէս չþանես. Այլ * բոլորովին կործանես նորանց եւ նորանց կուռքերը բոլորովին կոտրատես։ 25Եւ * ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. Եւ նա * կþօրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես * քո միջիցը հիւանդութիւնը կþդարձնեմ։ 26* Քո երկրի մէջ վիժող եւ ամուլ չի լինիլ, * քո օրերի թիւը պիտի լցնեմ։ 27* Իմ երկիւղը կþուղարկեմ քո առաջին, եւ * կþշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների * մէջքը քեզ կþդարձնեմ. 28Եւ * քո առաջին իշամեղուն կþուղարկեմ, եւ նա կþքշէ Խեւացիներին, Քանանացիներին եւ Քետացիներին քո առաջին։ 29* Նորանց քո առաջին մէկ տարուայ մէջ պիտի չþքշեմ, որ մի գուցէ երկիրը ամայի դառնայ, եւ քեզ վերայ դաշտի գազանները շատանան։ 30Նորանք քո առջեւից կամաց կամաց պիտի քշեմ, մինչեւ որ դու բազմանաս եւ երկիրը ժառանգես. 31Եւ * ես դնեմ քո սահմանները Կարմիր ծովիցը մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատիցը մինչեւ Եփրատ գետը. Որովհետեւ * այն երկրի բնակիչները քո ձեռքը պիտի տամ. Եւ պիտի քշես քո առջեւիցը։ 32* Նորանց հետ եւ նորանց աստուածների հետ դաշինք չþդնես։ 33Քո երկրի մէջ չþբնակուին, որ քեզ մեղք գործել չþտան ինձ դէմ, որովհետեւ եթէ նորանց աստուածները պաշտես, անպատճառ նա քեզ համար * որոգայթ կþդառնայ։

*23.1 Ղև. ժթ. 16։ Սաղ. ժե. 3։ ճա. 5։ (Տես գ Թագ. իա. 10, 13։) Մատ. իզ. 59-61։ Գոր. զ. 11, 13։

*23.2 Գլ. լբ. 1, 2։ Յոբ. լա. 34։ (Տես Մատ. իէ. 24, 26։)

*23.2 Ղև. ժթ. 15։ բ Օր. ա. 17։ Սաղ. հբ. 2։

*23.4 բ Օր. իբ. 1։ Առ. իդ. 17։ իե. 21։

*23.5 բ Օր. իբ. 4։

*23.6 բ Օր. իէ. 19։ Յոբ. լա. 13, 21։ Ժող. ե. 8։ Ես. ժ. 1, 2։ Երեմ. ե. 28։ է. 6։ Ամով. ե. 12։ Մաղ. գ. 5։

*23.7 Ղև. ժթ. 11։ Եփ. դ. 25։

*23.7 բ Օր. իէ. 19, 25։ Սաղ. ղգ. 21։ Առ. ժէ. 15, 26։ Ժող. ե. 8։ Ես. ժ. 1, 2։ Եր. ե։ 28, 29։ է. 6։ Մաղ. գ. 5։ Մատ. իէ. 4։

*23.7 Գլ. լդ. 7։ Հռովմ. ա. 18։

*23.8 բ Օր. ժզ. 19։ ա Թագ. ը. 3։ ժբ. 3։ բ Մն. ժթ. 7։ Սաղ. իզ. 10։ Առ. ժէ. 23։ Ես. ա. 23։ ե. 23։ լգ. 15։ Եզ. իբ. 12։ Ամո. ե. 12։ Գոր. իդ. 26։

*23.9 Գլ. իբ. 21, 22։ բ Օր. ժ. Սաղ. ղգ. 6։ Եզեկ. իբ. 7։ Մաղ. գ. 5։

*23.10 Ղև. իե. 3, 4։

*23.12 Գլ. ի. 8, 9։ բ Օր. ե. 13-15։ Ղուկ. ժգ. 14։

*23.13 բ Օր. դ. 9։ Յես. իբ. 5։ Սաղ. լթ. 1։ Եփ. ե. 15։ ա Տիմ. դ. 16։

*23.13 Թու. լբ. 38։ բ Օր. ժբ. 3։ Յես. իգ. 7։ Ովս. բ. 17։ Զաք. ժգ. 2։

*23.14 Գլ. լդ. 23։ Ղև. իգ. 4։ բ Օր. ժզ. 16։

*23.15 Գլ. ժբ. 15։ ժգ. 6։ լդ. 18։ Ղև. իգ. 6։ բ Օր. ժզ. 8։

*23.15 Գլ. լդ. 20։ բ Օր. ժզ. 16։

*23.16 Գլ. լդ. 22։ Ղև. իգ. 10։

*23.16 բ Օր. ժզ. 13։

*23.17 Գլ. լդ. 23։ բ Օր. ժզ. 16։

*23.18 Գլ. ժբ. 8։ լդ. 25։ Ղև. բ. 11։ բ Օր. ժզ. 4։

*23.19 Գլ. իբ. 29։ լդ. 26։ Ղև. իգ. 10, 17։ Թու. ժը. 12, 13։ բ Օր. իզ. 10։ Նէեմ. ժ. 35։

*23.19 Գլ. լդ. 26։ բ Օր. ժդ. 21։

*23.20 Գլ. ժդ. 19։ լբ. 34։ լգ. 2, 14։ Թու. ի. 16։ Յես. ե. 13։ զ. 2։ Սաղ. ղա. 11։ Ես. կգ. 9։

*23.21 Թու. ժդ. 11։ Սաղ. հը. 40, 56։ Եփ. գ. 30։ Եբր. գ. 10, 16։

*23.21 Գլ. լբ. 34։ լդ. 7։ Թու. ժգ. 35։ բ Օր. ժը. 19։ Յես. իդ. 19։ Երեմ. ե. 7։ Եբր. գ. 11։ ա Յօհ. ե. 16։

*23.21 Ես. թ. 6։ Եր. իգ. 6։ Յօհ. ժ. 30, 38։

*23.22 Ծն. ժբ. 3։ բ Օր. լ. 7։ Եր. լ. 20։

*23.23 Տես Հմր. 20։ գլ. լգ. 2։

*23.23 Յես. իդ. 8, 11։

*23.24 Գլ. ի. 5։

*23.24 Ղև. ժը. 3։ բ Օր. ժբ. 30, 31։

*23.24 Գլ. լդ. 13։ Թու. լգ. 52։ բ Օր. է. 5, 25։ ժբ. 3։

*23.25 բ Օր. զ. 13։ Յես. իբ. 5։ ա Թագ. է. 3։ Մատ. դ. 10։

*23.25 բ Օր. է. 13։

*23.25 Գլ. ժե. 26։ բ Օր. է. 15։

*23.26 բ Օր. է. 14։ իը. 4։ Յոբ. իա. 10։ Մաղ. գ. 10, 11։

*23.26 Գլ. ի. 12։ բ Օր. ե. 16։ Ես. կե. 20։

*23.27 Ծն. լե. 5։ Գլ. ժե. 14, 16։ բ Օր. բ. 25։ Յես. բ. 9, 11։ ա Թագ. ժդ. 15։ բ Մն. ժդ. 14։

*23.27 բ Օր. է. 23։

*23.27 Սաղ. ժը. 40։

*23.28 բ Օր. է. 20։ Յես. իգ. 12։

*23.29 բ Օր. է. 22։

*23.31 Ծն. ժե. 18։ Թու. լգ. 3։ բ Օր. ժա. 24։ Յես. ա. 4։ գ Թագ. գ. 21, 24։

*23.31 Յես. իա. 44։ Դատ. ա. 4։ ժա. 21։

*23.32 Գլ. լդ. 12, 15։ բ Օր. է. 2։

*23.33 Գլ. լդ. 12։ բ Օր. է. 16։ ժբ. 30։ Յես. իգ. 13։ Դատ. բ. 3։ ա Թագ. ժը. 21։ Սաղ. ճզ. 36։