Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մովաբի դէմ մարգարէութեան շարունակութիւնը։ 1* Ուղարկեցէք գառը …

Մովաբի դէմ մարգարէութեան շարունակութիւնը։

1* Ուղարկեցէք գառը երկրի տիրողին՝ * անապատի Սելայիցը Սիօնի աղջկան սարը։ 2Եւ թափառական թռչունի պէս, որ դուրս է արուած բոյնիցը, պիտի լինեն Մովաբի աղջիկները * Առնոնի անցքերումը։ 3Խորհուրդ տուր, դատաստան արա, գիշերուայ պէս շինիր քո հովանին կէս օրուայ մէջ. Աքսորուածներին թագցրու, փախստականին մի յայտնիր։ 4Թող իմ աքսորուածները քեզ մօտ պանդխտանան, ով մովաբ. Դու նորանց համար ծածկոյթ եղիր կործանողի դէմ։ Որովհետեւ բռնաւորը վերջացաւ, աւերիչը փչացաւ. Կոխ տուողներն սպառուել են երկրիցը։ 5Եւ * աթոռը ողորմութիւնով կþհաստատուի, եւ նորա վորայ կþնստի * ճշմարտութիւնով՝ Դաւիթի խորանումը մի դատաւոր, որ իրաւունք է որոնում եւ արդարութիւնը շուտով գործադրում։

6Մենք լսեցինք * Մովաբի ամբարտաւանութիւնը, շատ ամբարտաւան է. Նորա գոռոզութիւնն, ամբարտաւանութիւնն ու բարկութիւնն էլ՝ * նորա խօսքերի անստուգութիւնը։ 7Սորա համար * պիտի ողբայ Մովաբը Մովաբի համար, ամեն մէկը պիտի ողբայ. * Կիր-հարէսէթի հիմունքի համար պիտի հեծեծանք, հէնց փշրուած։ 8* Որովհետեւ Եսեբոնի դաշտերը նուաղեցան. Ազգերի իշխանները * Սեբամայի որթի ընտիր ճիւղերը կոտրատեցին, նորանք հասել էին մինչեւ Յազերը, անապատը՝ շրջապատել, նորա շառաւիղները տարածուել անցել էին ծովիցը։ 9* Սորա համար լաց եմ լինելու Յազերի լացովը Սեբամայի որթի վերայ, քեզ աչքիս արտասուքովը ոռոգելու եմ, * ով Եսեբոն ու Եղէաղէ. Որովհետեւ դադարելու է քո պտղաքաղի եւ այգեկութի աղաղակը։ 10Եւ * ուրախութիւնն ու ցնծութիւնը պիտի վերանայ պարարտ արտերիցը, եւ այգիներումը երգել ցնծալ չէ լինելու, հնձանի մէջ գինի կոխողը չէ կոխելու. Աղաղակը դադարեցրի։ 11Դորա համար * իմ աղիքը քնարի պէս հնչում է Մովաբի մասին, եւ ներսս՝ Կիր-հարէսէթի համար։ 12Եւ անպատճառ պիտի երեւայ, թէ Մովաբը յոգնում է * բարձրաւանդակի վերայ, եւ մտնում է իր սրբարանը աղօթելու. Բայց չէ յաջողելու։

13Սա այն խօսքն է, որ Տէրը վաղուց խօսել է Մովաբի վերայ։ 14Բայց հիմա Տէրը խօսում է եւ ասում. Երեք տարիում, ինչպէս որ * վարձկանի տարիներն են, Մովաբի փառքը պիտի անարգուի, այն բոլոր մեծ բազմութիւնովը, եւ փոքր մնացորդը պզտիկ չնչին պիտի լինի։

*16.1 դ Թագ. գ. 4։

*16.1 դ Թագ. ժդ. 7։

*16.2 Թու. իա. 13։

*16.5 Դան. է. 14, 27։ Միք. դ. 7։ Ղուկ. ա. 33։

*16.5 Սաղ. հբ. 2։ ղզ. 13։ ղը. 9։

*16.6 Երեմ. խը. 29։ Սոփ. բ. 10։

*16.6 Գլ. իը. 15։

*16.7 Երեմ. խը. 20։

*16.7 դ Թագ. գ. 25։

*16.8 Գլ. իդ. 7։

*16.8 Հմր. 9։

*16.9 Երեմ. խը. 32։

*16.9 Գլ. ժե. 4։

*16.10 Գլ. իդ. 8։ Երեմ. խը. 33։

*16.11 Գլ. ժե. 5։ կգ. 15։ Երեմ. խը. 36։

*16.12 Գլ. ժե. 2։

*16.14 Գլ. իա. 16։