Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աբրահամի և Սառայի անունի փոխուիլը։ Թլփատութիւնը։ Իսահակի խոստմունքը։ …
Աբրահամի և Սառայի անունի փոխուիլը։ Թլփատութիւնը։ Իսահակի խոստմունքը։
1Եւ երբոր Աբրամն իննսունեւինը տարեկան էր, Եհովան * երեւեցաւ Աբրամին եւ ասեց նորան. * Ես եմ Ամենակարող Աստուածը. * իմ առաջին վարուիր, եւ * կատարեալ եղիր։ 2Եւ ես իմ ու քո մէջտեղը իմ ուխտը կը դնեմ, եւ * քեզ խիստ շատ կþշատացնեմ։ 3Եւ * Աբրամն իր երեսի վերայ ընկաւ. Եւ Աստուած նորա հետ խօսեց ասելով. 4Ահա իմ ուխտը քեզ հետ է, եւ * ազգերի բազմութեան հայր կþլինիս. 5Եւ այսուհետեւ քո անունը Աբրամ չասուի, այլ * քո անունն * Աբրահամ լինի. Որովհետեւ * քեզ ազգերի բազմութեան հայր արի։ 6Եւ * քեզ խիստ շատ կþաճեցնեմ, եւ քեզ * ազգեր կþշինեմ. Եւ * քեզանից թագաւորներ դուրս կþգան։ 7Եւ * կþհաստատեմ իմ ուխտը իմ ու քո մէջտեղը, եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը իրանց դարերի համար որ յաւիտենական ուխտ լինի, որ Աստուած լինիմ * քեզ համար եւ քեզանից յետոյ քո * սերունդի համար։ 8Եւ քեզ եւ քեզանից յետոյ քո սերունդին * տուի քո * պանդխտութեան երկիրն, այսինքն Քանանի բոլոր երկիրը՝ յաւիտենական ստացուածքի համար. Եւ * նորանց Աստուած կþլինիմ։ 9Եւ Աստուած ասեց Աբրահամին. Իսկ դու պահիր իմ ուխտը՝ դու եւ քեզանից յետոյ քո սերունդն իրանց դարերումը։ 10Սա է իմ ուխտը, որ պիտի պահէք իմ եւ ձեր մէջտեղը եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը՝ * ձեր ամեն արուն թլփատուի. 11Ուրեմն թլփատուեցէք ձեր անթլփատութեան մարմինիցը, եւ սա * ուխտի նշան կþլինի իմ ու ձեր մէջ։ 12Եւ * թլփատուի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը եւ արծաթով առնուածը ամեն օտարից որ քո սերունդիցը չէ։ 13Քո ընդոծինը եւ քո արծաթով առածը անպատճառ պիտի թլփատուի. Եւ իմ ուխտը ձեր մարմնումը յաւիտենական ուխտ լինի։ 14Եւ մի անթլփատ արու, որի անթլփատութեան մարմինը թլփատուած չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի. Նա իմ ուխտն անարգել է։ 15Եւ Աստուած ասեց Աբրահամին. Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ * Սարրայ է նորա անունը։ 16Եւ նորան կþօրհնեմ, նաեւ * նորանից մի որդի կþտամ քեզ. Եւ կþօրհնեմ նորան, եւ * նա ազգեր կþլինի. Ժողովուրդների թագաւորներ կþլինին նորանից։ 17Եւ Աբրահամն երեսի վերայ ընկաւ եւ ծիծաղեց եւ իր սրտումն ասաց. Արդեօք հարիւր տարեկան մարդին զաւակ կþլինի՞. Եւ թէ իննսուն տարեկան Սարրան կþծնէ՞։ 18Եւ Աբրահամն ասեց Աստուծոյն. Ո՛հ թէ Իսմայէլն ապրէր քո առաջին։ 19Եւ Աստուած ասեց. Այո՛, * քո կինը Սարրան որդի կþծնէ քեզ համար, եւ նորա անունը * Իսահակ կþդնես. Եւ ես իմ ուխտը կþհաստատեմ նորա հետ հաւիտենական ուխտ նորանից յետոյ նորա սերունդի համար։ 20Եւ Իսմայէլի համար էլ լսեցի քեզ. Ահա օրհնեցի նորան, եւ կþաճեցնեմ նորան եւ * խիստ շատ կþշատացնեմ նորան. Նա * տասներկու իշխաններ կþծնէ, եւ * մեծ ազգ կþշինեմ նորան։ 21Բայց իմ ուխտը կþհաստատեմ Իսահակի հետ, որ * Սարրան քեզ համար կþծնէ միւս տարի այս ժամանակ։
22Եւ նորա հետ խօսելը վերջացրեց, եւ Աստուած Աբրահամի մօտիցը վեր գնաց։ 23Եւ Աբրահամն առաւ իր որդի Իսմայէլը, եւ իր բոլոր ընդոծինները եւ իր բոլոր արծաթով առնուածները՝ Աբրահամի ընտանիքի ամեն արու մարդը, եւ հէնց այն օրը նորանց անթլփատութեան մարմինը թլփատեց, ինչպէս Աստուած ասել էր նորան. 24Եւ Աբրահամն իննսունեւինը տարեկան էր, երբ որ նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ։ 25Եւ իր որդին Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբոր նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ։ 26Հէնց նոյն օրը թլփատուեցաւ Աբրահամը եւ իր որդի Իսմայէլը, 27Եւ իր տան բոլոր մարդիկը՝ իր ընդոծինը եւ օտարականներից արծաթով առնուածը իր հետ թլփատուեցան։
*17.1 Գլ. ժբ. 1։
*17.1 Գլ. իը. 3։ լե. 11։ խգ. 14։ խը. 3։ խթ. 25։ Ել. զ. 3։
*17.1 Գլ. իդ. 40։ խը. 15։ գ Թագ. բ 4։ ը. 25։ դ Թագ. ի 3։ Տես Գլ. ե. 22, 24։ զ. 9։
*17.1 Գլ. զ. 9։ բ Օր. ժը. 13։ Յոբ. ա. 1։ Մատ. ե. 48։
*17.2 Գլ. ժբ. 2։ ժգ. 16։ իբ. 17։
*17.3 Հմր. 17։
*17.4 Հռ. դ. 11, 12, 16։ Գաղ. գ. 29։
*17.5 Նէեմ. թ. 7։
*17.5 Հայր բազմութեան։
*17.5 Հռ. դ. 17։
*17.6 Գլ. իը. 3։ խը. 4։
*17.6 Գլ. լե. 11։
*17.6 Հմր 16։ Գլ. լե. 11։ Մատ. ա. 6։ ևլն։
*17.7 Գաղ. գ. 17։
*17.7 Գլ. իզ. 24։ իը։ 13։ Եբր. ժա. 16։
*17.7 Հռ. թ. 8։
*17.8 Գլ. ժբ. 7։ ժգ. 15։ ժե. 9, 11։
*17.8 Գլ. իգ. 4։ իը. 4։
*17.8 Ել. զ. 7։ Ղև. իզ. 12։ բ Օր. ժդ. 2։ իզ. 18։ իթ. 13։
*17.10 Գոր. է. 8։
*17.11 Գոր. է. 8։ Հռ. դ. 11։
*17.12 Ղև. ժբ. 3։ Ղու. բ. 21։ Յօհ. է. 22։ Փիլ. բ. 5։
*17.15 Իշխանուհի
*17.16 Գլ. ժը. 10։
*17.16 Գաղ. դ. 31։ ա Պետ. գ. 6։
*17.19 Գլ. ժը. 10։ իա. 2։ Գաղ. դ. 23, 28։
*17.19 Ծիծաղ
*17.20 Գլ. ժզ. 10։
*17.20 Գլ. իե. 12, 16։
*17.20 Գլ. իա. 18։
*17.21 Գլ. իա. 2։