Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սիօնի փառքը. Հեթանոսների դարձը։ տէրը իր ժողովրդին յաւիտենական լոյս է։…

Սիօնի փառքը. Հեթանոսների դարձը։ տէրը իր ժողովրդին յաւիտենական լոյս է։

1Վեր կաց, * լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ * Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ։ 2Որովհետեւ ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. Բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ։ 3Եւ * ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը։ 4* Բարձրացրու աչքերդ շուրջանակի եւ տես, բոլորը ժողովուած գալիս են * դէպի քեզ. Քո որդիքը հեռուանց են գալիս, եւ աղջկերքդ բազուկների մէջ են գրկուած։ 5Այն ժամանակ կþտեսնես եւ կþզմայլես, եւ սիրտդ ուրախութիւնից կþդողայ եւ կþլայնանայ. Որովհետեւ դէպի քեզ պիտի դիմէ ծովի առատութիւնը, եւ ազգերի հարստութիւնը պիտի գայ քեզ մօտ։ 6Ուղտերի երամակը պիտի ծածկէ քեզ՝ Մադիամի եւ * Գեփայի կոզռակները, բոլորը * Սաբայիցն են գալիս, * ոսկի եւ կնդրուկ են բերելու, եւ Տիրոջ գովասանքներն են աւետելու։ 7* Կեդարի բոլոր հօտերը քեզ մօտ պիտի ժողովուին, Նաբէօթի խոյերը պիտի ծառայեն քեզ. Վեր պիտի ելնեն իմ սեղանի վերայ իբրեւ ընդունելի, եւ ես * իմ փառաց տունը պիտի փառաւորեմ։

8Ո՞վ են սորանք, որ թռչում են ամպի պէս, եւ աղաւնիների պէս՝ դէպի իրանց վանդակները։ 9* Որովհետեւ կղզիները սպասում են ինձ, եւ Թարսիսի նաւերը առաջինն են, որ * քո որդկանցը բերեն հեռուից, եւ նորանց հետ նորանց արծաթն ու նորանց ոսկին, քո * Տէր Աստուծոյ եւ * քեզ զարդարող Իսրայէլի Սուրբի անունի համար։ 10Եւ * օտարների որդիքը պիտի քո պարիսպները, * եւ նորանց թագաւորները քեզ պիտի ծառայեն. Որովհետեւ * իմ բարկութիւնումը քեզ զարկեցի, բայց իմ հաճութիւնովը պիտի քեզ գթամ։ 11Եւ քո դռները պիտի * միշտ բաց լինեն, ցերեկը եւ գիշերը պիտի չþկապուին. Որ ազգերի զօրութիւնը քեզ մօտ բերեն, եւ նորանց թագաւորները հանդէսով կþգան։ 12Որովհետեւ * այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ քեզ չի ծառայիլ, պիտի փչանայ. Եւ այնպիսի ազգերը պիտի բոլորովին քանդուին։ 13* Լիբանանի փառքը քեզ մօտ պիտի գայ, մայրը, սօսին եւ տօսախը մէկտեղ, իմ սրբարանի տեղը զարդարելու համար, եւ ես * իմ ոտքերի տեղը պիտի փառաւորեմ։ 14Եւ քեզ մօտ պիտի գան ծռելով քեզ տանջողների որդիքը, եւ * քեզ պիտի երկրպագութիւն անեն ոտքերիդ թաթերի մօտ բոլոր քեզ անարգողները. Եւ քեզ պիտի կոչեն. Տիրոջ քաղաք, * Իսրայէլի Սուրբի Սիօնը։ 15Նորա փոխանակ որ եղել էիր թողուած, ատուած, եւ անտես ձգուած, ես քեզ շինել եմ յաւիտենական փառք, ուրախութիւն՝ ազգից ազգ։ 16Եւ պիտի ազգերի կաթը ծծես, եւ թագաւորների * ստինքն ես ծծելու, եւ իմանալու ես, որ * ես Տէրս եմ քո Փրկիչը, եւ քեզ Ազատողը՝ յակոբի հզօրս։ 17Պղնձի տեղ ոսկի պիտի բերեմ, եւ երկաթի տեղ պիտի արծաթ բերեմ, եւ փայտերի տեղ՝ պղինձ, եւ քարերի տեղ՝ երկաթ, եւ քո վերակացուներդ պիտի շինեմ խաղաղութիւնը, եւ քո ոստիկաններդ՝ արդարութիւնը։ 18Այլ եւս լսելի չի լինիլ քո երկրումը բռնութիւն, եւ աւերում ու կոտորած՝ քո սահմաններումը. Եւ դու * Փրկութիւնը կոչելու ես քո պարիսպները եւ քո դռները Օրհնաբանութիւնը։ 19* Այլ եւս արեւը չի լինելու քո լոյսը ցերեկը, եւ լուսինը քեզ լոյս չի տալու լուսաւորելու համար. Այլ Եհովան կþլինի քեզ համար յաւիտենական լոյսը, եւ * քո Աստուածը՝ քո փառքը։ 20* Քո արեւն այլ եւս պիտի մար չþմտնէ, եւ քո լուսինը չþնուաղի, այլ Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը, եւ պիտի վերջանան քո սուգի օրերը։ 21Եւ * քո ժողովրդի բոլորն էլ արդար պիտի լինեն, * յաւիտեան պիտի ժառանգեն երկիրը, իբրեւ * իմ տնկած ընձիւղը՝ * իմ ձեռքերի գործը՝ փառաւորուելու համար։ 22* Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. Ես Տէրս իր ժամանակին շուտով կþանեմ։

*60.1 Եփես. ե. 14։

*60.1 Մաղ. դ. 2։

*60.3 Գլ. խթ. 6, 23։ Յայտ. իա. 24։

*60.4 Գլ. խթ. 18։

*60.4 Գլ. խթ. 20-22։ կզ. 12։

*60.6 Ծն. իե. 4։

*60.6 Սաղ. հբ. 10։

*60.6 Գլ. կա. 6։ Մատ. բ. 11։

*60.7 Ծն. իե. 13։

*60.7 Անգ. բ. 7, 9։

*60.9 Սաղ. հբ. 10։ Գլ. խբ. 4։ ծա. 5։

*60.9 Գաղ. դ. 26։

*60.9 Երեմ. գ. 17։

*60.9 Գլ. ծե. 5։

*60.10 Զաք. զ. 15։

*60.10 Գլ. խթ. 23։ Յայտ. իա. 24։

*60.10 Գլ. ծէ. 17։

*60.11 Յայտ. իա. 25։

*60.12 Զաք. ժդ. 17, 19։ Մատ. իա. 44։

*60.13 Գլ. լե. 2։ խա. 19։

*60.13 Տես ա Մն. իը. 2։ Սաղ. ճլբ. 7։

*60.14 Գլ. խթ. 23։ Յայտ. գ. 9։

*60.14 Եբր. ժբ. 22։ Յայտ. ժդ. 1։

*60.16 Գլ. խթ. 23։ կա. 6։ կզ. 11, 12։

*60.16 Գլ. խգ. 3։

*60.18 Գլ. իզ. 1։

*60.19 Յայտ. իա. 23։ իբ. 5։

*60.19 Զաք. բ. 5։

*60.20 Տես Ամով. ը. 9։

*60.21 Գլ. ծբ. 1։ Յայտ. իա. 27։

*60.21 Սաղ. լէ. 11, 22։ Մատ. ե. 5։

*60.21 Գլ. կա. 3։ Մատ. ժե. 13։ Յովհ. ժե. 2։

*60.21 Գլ. իթ. 23։ խե. 11։ Եփես. բ. 10։

*60.22 Մատ. ժգ. 31, 32։