Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երեք օրինակով ցոյց է տալիս Իսրայէլի մերժուիլը։ Ամովսը յայտնում է իրան…
Երեք օրինակով ցոյց է տալիս Իսրայէլի մերժուիլը։ Ամովսը յայտնում է իրան նեղացնող Ամասիային նորա վերայ գալու պատիժը։
1Ինձ այսպէս ցոյց տուաւ Տէր Եհովան, որ ահա կազմեց մորեխներ յետին խոտի բուսնելու սկզբումը. Եւ ահա վերջին խոտը թագաւորի հունձքից յետոյ է։ 2Եւ եղաւ երբոր երկրի խոտը կերել վերջացրել էին, այն ժամանակ ես ասեցի. Ով Տէր Եհովայ, աղաչում եմ, ներիր. * ինչպէս պիտի կանգնէ Յակոբը, որ պզտիկ է։ 3* Տէրը զղջաց սորա վերայ. Չþլինի, ասեց Տէրը։
4Ինձ այսպէս ցոյց տուաւ Տէր Եհովան, եւ ահա կանչում էր որ դատէ կրակով Տէր Եհովան, եւ նա կերաւ մեծ անդունդը, եւ կերաւ վիճակն էլ։ 5Եւ ես ասեցի. Ով Տէր Եհովայ, մէկ դադարիր, * Յակոբն ի՞նչպէս կանգնէ, որովհետեւ փոքր է, 6Տէրը զղջաց սորա մասին, Սա էլ թող չþլինի, ասեց Տէր Եհովան։
7Ինձ այսպէս ցոյց տուաւ, եւ ահա Տէրը կանգնել էր լարաւոր պարսպի վերայ, եւ ձեռքին մի լարագունտ. 8Եւ Տէրն ասեց ինձ. Դու ի՞նչ ես տեսնում, ով Ամովս. Եւ ես ասեցի. * Մի լարագունտ. Եւ Տէրը ասեց. Ահա ես լարագունտ եմ դնում իմ Իսրայէլ ժողովրդի մէջ. * այլ եւս չեմ անցկենալ նորա մօտով։ 9Եւ * աւերակ պիտի դառնան Իսահակի բարձրաւանդակները, եւ Իսրայէլի սրբարանները պիտի քանդուին, եւ վեր պիտի կենամ * Յերոբովամի տան վերայ սրով։
10Եւ մարդ ուղարկեց * Բեթէլի քահանայ Ամասիան Իսրայէլի * Յերոբովամ թագաւորի մօտ ասելով. Քեզ դէմ դաւաճանութիւն է անում Ամովսը Իսրայէլի տան մէջ, երկիրը չէ կարող դիմանալ նորա բոլոր խօսքերին։ 11Որովհետեւ Ամովսն այսպէս է ասում. Յերոբովամը սրով պիտի մեռնէ, եւ Իսրայէլը պիտի անպատճառ գերի տարուի իր երկրի վերայից։
12Եւ Ամասիան ասեց Ամովսին. Ով տեսանող, գնա փախիր քեզ համար Յուդայի երկիրը, եւ այնտեղ հաց կեր եւ այնտեղ մարգարէացիր։ 13Եւ * Բեթէլումն այլ եւս չþշարունակես մարգարէանալը, * որ նա թագաւորի սրբարանն է, եւ թագաւորութեան տունն է նա։
14Եւ Ամովսը պատասխանեց եւ ասեց Ամասիային. Ես մարգարէ չեմ եւ * մարգարէի որդի չեմ, * այլ տուարած եմ ես եւ մոլաթուզ քաղող։ 15Բայց Տէրն ինձ վեր առաւ հօտերի ետեւիցը, եւ Տէրն ինձ ասեց. Գնա մարգարէացիր իմ իսրայէլ ժողովրդին։ 16Եւ հիմա լսիր Տիրոջ խօսքը. Դու ասում ես՝ Իսրայէլի մասին մի մարգարէանար, եւ մի ճչար * Իսահակի տան վերայ։ 17* Սորա համար Տէրն այսպէս է ասում. * Քո կինը քաղաքի մէջ պիտի պոռնկանայ եւ քո որդիներն ու քո աղջկերքը սրով պիտի ընկնեն, եւ քո երկիրը լարով պիտի բաժանուի, եւ դու պիտի պիղծ երկրի վերայ մեռնես, եւ Իսրայէլն էլ պիտի անպատճառ գերի տարուի իր երկրի վերայից։
*7.2 Ես. ծա. 19։ Հմր. 5։
*7.3 բ Օր. լբ. 36։ Հմր. 6։ Յովն. գ. 10։ Յակ. ե. 16։
*7.5 Հմր. 2, 3։
*7.8 Տես դ Թագ. իա. 13։ Ես. իը. 17։ լդ. 11։ Ողբ բ. 8։
*7.8 Գլ. ը. 2։ Միք. է. 18։
*7.9 Տես Ծն. իզ. 23։ խզ. 1։ Գլ. ե. 5։ ը. 14։
*7.9 Տես դ Թագ. ժե. 10։
*7.10 գ Թագ. ժբ. 32։
*7.10 դ Թագ. ժդ. 23։
*7.13 Գլ. բ. 12։
*7.13 գ Թագ. ժբ. 32։ ժգ. 1։
*7.14 գ Թագ. ի. 35։ դ Թագ. բ. 5։ դ. 38։ զ. 1։
*7.14 Գլ. ա. 1։ Զաք. ժգ. 5։
*7.16 Միք. բ. 6։
*7.17 Տես Երեմ. իը. 12։ իթ. 21, 25, 31, 32։
*7.17 Ես. ժգ. 16։ Ողբ ե. 11։ Ովս. դ. 13։ Զաք. ժդ. 2։