Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը մաքրում է բորոտին, բժշկում հարիւրապետի ծառային և Պետրոսի զոք…

Քրիստոսը մաքրում է բորոտին, բժշկում հարիւրապետի ծառային և Պետրոսի զոքանչին։ Գերգեսացիներն։

1Եւ երբոր սարիցն իջաւ, շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւիցը։ 2Եւ * ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան եւ ասում. Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել։ 3Եւ Յիսուսը ձեռքը մեկնելով նորան դիպաւ եւ ասեց. Կամենում եմ՝ սրբուիր. Եւ նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ։ 4Եւ Յիսուսն ասեց նորան. * Զգոյշ կաց՝ ոչ ոքի չ’ասես, այլ գնա քեզ ցոյց տուր քահանային եւ * Մովսէսից հրամայուած ընծան մատուցրու, նորանց վկայութիւն լինելու համար։

5Եւ * երբոր Յիսուսը մտաւ Կափառնայում, մի հարիւրապետ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան, 6Եւ ասում. Տէ՛ր, իմ ծառան անդամալոյծ ընկած է տանը եւ չարաչար տանջվում է։ 7Յիսուսն էլ ասեց նորան. Ես կ’գամ կ’բժշկեմ նորան։ 8Եւ հարիւրապետը պատասխանելով ասեց. Տէ՛ր, * ես արժանի չեմ, որ իմ յարկի տակը մտնես, այլ * միայն մի խօսք ասիր՝ եւ իմ ծառան կ’բժշկուի։ 9Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ լինող մարդ եմ. Եւ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ. Եւ ասում եմ սորան՝ գնա, եւ գնում է, եւ ուրիշին՝ եկ, եւ գալիս է. Եւ ծառայիս՝ այս բանն արա, եւ անում է։ 10Եւ երբոր Յիսուսը լսեց, զարմացաւ եւ ասեց ետեւիցը եկողներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չ’գտայ։ 11Եւ ասում եմ ձեզ, որ շատերը * արեւելքից եւ արեւմուտքից կ’գան, եւ կ’նստեն Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի հետ երկնքի արքայութիւնումը, 12Իսկ * արքայութեան որդիքը դուրս կ’գցուին * դրսի խաւարը, այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։ 13Եւ Յիսուսն ասեց հարիւրապետին. Գնա, եւ ինչպէս որ հաւատացիր՝ թող այնպէս լինի քեզ. Եւ նորա ծառան առողջացաւ այն ժամումը։

14Եւ երբոր * Յիսուսն եկաւ Պետրոսի տունը, տեսաւ նորա * զոքանչը պառկած ջերմում էր։ 15Եւ նորա ձեռքիցը բռնեց, եւ ջերմը թողեց նորան, եւ նա վերկացաւ եւ ծառայում էր նորանց։

16Եւ * երբոր իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց. 17Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է. * Նա մեր հիւանդութիւնները վեր առաւ եւ մեր ցաւերը կրեց։

18Եւ երբոր Յիսուսը շատ ժողովուրդներ տեսաւ իրան չորս կողմովը, հրամայեց այն կողմը գնալ։ 19Եւ * մէկ դպիր մօտենալով նորան ասեց. Վարդապետ, ես քո ետեւիցը կ’գամ, ո՛ր տեղ էլ որ գնաս։ 20Յիսուսն էլ ասեց նորան, Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները՝ բոյներ. Բայց մարդի Որդին տեղ չ’ունի որ իր գլուխը դնէ։ 21Եւ * նորա աշակերտներից մի ուրիշն ասեց նորան. * Տէ՛ր, ինձ հրաման տուր՝ գնամ առաջ իմ հօրը թաղեմ։ 22Եւ Յիսուսը նորան ասեց. Դու իմ ետեւից եկ, եւ թող մեռելները թաղեն իրանց մեռելներին։

23Եւ երբոր նա նաւը մտաւ, նորա աշակերտները գնացին նորա ետեւից։ 24Եւ * ահա մեծ ալէկոծում եղաւ ծովի մէջ, որ նաւն էլ ծածկվում էր ալիքներիցը. Եւ ինքը քնած էր։ 25Եւ նորա աշակերտները մօտենալով նորան զարթնեցրին եւ ասեցին. Տէ՛ր, փրկիր մեզ, կորչում ենք։ 26Եւ նորանց ասեց. Ի՞նչու վախկոտ էք, * սակաւահաւատներ։ Այն ժամանակ * վերկացաւ սաստեց քամիներին եւ ծովին, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։ 27Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ի՞նչպիսի մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։

28Եւ * երբոր նա այն կողմը՝ Գերգեսացիների երկիրն անցաւ, երկու դիւահարներ պատահեցին նորան, գերեզմաններիցը դուրս եկած եւ շատ չար, մինչեւ որ մէկը չէր կարող այն ճանապարհովն անցնել։ 29Եւ ահա աղաղակեցին եւ ասեցին. Քեզ ի՞նչ բան կայ մեզ հետ, Յիսուս՝ Աստուծոյ Որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ։ 30Եւ նորանցից հեռու շատ խոզերի երամակ կար՝ որ արածում էր։ 31Եւ դեւերն աղաչում էին նորան եւ ասում. Եթէ մեզ հանում ես, հրաման տուր մեզ այն խոզերի երամակը գնալու։ 32Եւ նորանց ասեց՝ Գնացէք. Եւ նորանք դուրս եկան եւ գնացին խոզերի երամակի մէջ. Եւ ահա խոզերի բոլոր երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովը, եւ ջրերի մէջ մեռան։ 33Եւ խոզարածները փախան, եւ քաղաքը գնալով պատմեցին ամենը եւ դիւահարների բաներն էլ։ 34Եւ ահա բոլոր քաղաքը դուրս եկաւ Յիսուսի առաջը, եւ երբոր նորան տեսան, * աղաչեցին որ գնայ իրանց սահմաններիցը։

*8.2 Մար. ա. 40։ Ղուկ. ե. 12-14։

*8.4 Գլ. թ. 30։ ժբ. 16։ ժզ. 20։ ժէ. 9։ Մար. ա. 25, 34։ գ. 12, ե. 43։ է. 36։ ը. 26, 30։ Ղուկ. ե. 14։ թ. 21։

*8.4 Ղև. ժդ. 2-4, 10, 21, 22։

*8.5 Ղուկ. է. 1 ևլն։

*8.8 Ղուկ. ժե. 19, 21։

*8.8 Սաղ. ճէ. 20։

*8.11 Ծն. ժբ. 3։ Ես. բ. 2, 3։ ժա. 10։ Մաղ. ա. 11։ Ղուկ. ժգ. 29։ Գոր. ժ. 45։ ժա. 18։ ժդ. 26։ Հռովմ. ժե. 9։ Եփես. գ. 6։

*8.12 Գլ. իա. 43։

*8.12 Գլ. ժգ. 42, 50։ իբ. 13։ իդ. 51։ իե. 30։ Ղուկ. ժգ. 28։ բ Պետ. բ. 17։ Յուդ. 13։

*8.14 Մար ա. 29-31։ Ղուկ. դ. 38-40։

*8.14 Տես ա Կոր. թ. 5։

*8.16 Մար. ա. 32 ևլն։ Ղուկ. դ. 41, 42։

*8.17 Ես. ծգ. 4։ ա Պետ. բ. 24։

*8.19 Ղուկ. թ. 57, 58։

*8.21 Ղուկ. թ. 59, 60։

*8.21 Տես գ Թագ. ժթ. 20։

*8.24 Մար. դ. 36։ ե. 17։ Ղուկ. ը. 22-37։

*8.26 Գլ. զ. 30։

*8.26 Սաղ. կե. 7։ ձթ. 9։ ճէ. 29։

*8.28 Մար. ե. 1 ևլն։ Ղուկ. ը. 26։

*8.34 Տես բ Օր. ե. 25։ գ Թագ. ժէ. 18։ Ղուկ. ե. 8։ Գոր. ժզ. 39։