Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսի օրինակին հետևելով տկարները զօրացնելու պարտականութիւնը։ 1*…
Քրիստոսի օրինակին հետևելով տկարները զօրացնելու պարտականութիւնը։
1* Մենք որ զօրաւոր ենք՝ պէտք է * տկարների տկարութիւնը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճոյ չ’լինինք։ 2* Ապա մեզանից ամեն մէկը թող հաճոյ լինի ընկերին դէպի բարին՝ * շինութեան համար։ 3* Որովհետեւ Քրիստոսն էլ ոչ թէ իր անձին հաճոյ եղաւ, այլ ինչպէս գրուած է, թէ * Քեզ նախատողների նախատինքներն ինձ վերայ ընկան։ 4* Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք։ 5* Եւ համբերութեան եւ մխիթարութեան Աստուածը տայ ձեզ միեւնոյն բանը խորհել իրար հետ Քրիստոս Յիսուսի կամքի համեմատ։ 6* Որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։ 7* Վասնորոյ իրար ընդունեցէք, * ինչպէս Քրիստոս էլ մեզ ընդունեց Աստուծոյ փառքի համար։ 8Բայց ասում եմ * թէ Յիսուս Քրիստոսը թլփատութեան սպասաւոր եղաւ Աստուծոյ ճշմարտութեան համար, * որ հայրերի խոստումները հաստատէ։ 9* Բայց հեթանոսները ողորմութեան համար փառաւորում են Աստուծուն, ինչպէս գրուած է թէ * Սորա համար կ’գոհանամ քեզանից * հեթանոսների մէջ, եւ քո անունին սաղմոս կ’ասեմ։ 10Եւ դարձեալ ասում է. * Ուրախացէք, ով հեթանոսներ, նորա ժողովրդի հետ։ 11Եւ դարձեալ՝ * Օրհնեցէք Տիրոջը, ամեն հեթանոսներ, եւ գովեցէք նորան, ամեն ժողովուրդներ։ 12Եւ դարձեալ Եսայիան ասում է. * Յեսսէի արմատը կ’լինի, եւ նա որ հեթանոսների համար իշխան կ’կանգնի, նորան յոյս կ’դնեն հեթանոսները։ 13* Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յուսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը։
14* Եւ ես ինքս էլ, եղբարքս, ձեզ համար հաստատ եմ, որ դուք լիքն էք բարութինով, * լեցուած ամեն գիտութիւնով, որ կարող էք իրար էլ խրատել։ 15Բայց համարձակեցի, եղբարք, փոքր ի շատէ գրել ձեզ. Իբր թէ ձեզ յիշեցնեմ Աստուածանից * ինձ տրուած այն շնորհքի պատճառովը. 16* Որ ես Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ հեթանոսների մէջ. Աստուծոյ աւետարանը մատակարարող, որ * հեթանոսների պատարագն ընդունելի լինի՝ Սուրբ Հոգովը սրբուած։ 17Արդ պարծանք ունիմ Քրիստոս Յիսուսին Աստուծոյ առաջին։ 18* Որովհետեւ ես չեմ համարձակիլ մի բան խօսել՝ որը Քրիստոս չ’գործեց ինձանով՝ * հեթանոսները հնազանդեցնելու համար՝ խօսքով եւ գործքով։ 19* Նշանների եւ հրաշքների զօրութիւնով, Աստուծոյ Հոգիի զօրութիւնով. Այնպէս որ ես Երուսաղէմիցն սկսած պտոյտ տալով մինչեւ Լիւրիկացիների կողմերը Քրիստոսի աւետարանովը լցրել եմ։ 20Այնպէս ջանք արի աւետարանը քարոզելու, ոչ թէ որտեղ որ Քրիստոսի անունն անուանուած էր, որ մի գուցէ * ուրիշի հիման վերայ շինեմ. Այլ ինչպէս որ գրուած է. 21* Թէ որոնց չէ պատմուած նորա համար՝ կ’տեսնեն, եւ որոնք որ չեն լսել՝ միտք կ’անեն։ 22* Սորա համար էլ շատ անգամ արգիլուեցայ ձեզ մօտ գալուց։ 23Բայց հիմա որ այս կողմերումն այլ եւս տեղ չ’ունիմ, * եւ շատ տարուց հետէ խիստ փափաք ունիմ ձեզ մօտ գալու, 24* Երբ որ անցկենամ Սպանիա, կ’գամ ձեզ մօտ. Յոյս ունիմ որ անցկենալու ժամանակս տեսնեմ ձեզ. Եւ ձեզանից ճանապարհ գցուիմ այնտեղ, եթէ առաջ մի քիչ ձեզանով լիանամ։ 25* Բայց հիմա Երուսաղէմ եմ գնում սուրբերին ծառայութիւն անելու։ 26* Որովհետեւ Մակեդոնացիք եւ Աքայեցիք հաճեցան մի հաղորդութիւն անել աղքատ սրբերին որ Երուսաղէմումն են. 27Հաճեցան, նոյն իսկ պարտական էլ են նորանց. * որովհետեւ եթէ հեթանոսները նորանց հոգեւոր բարիքներին մասնակից եղան, * պէտք է՝ որ մարմնական բաներում էլ ծառայեն նորանց։ 28Արդ այս որ կատարեմ եւ * նորանց պտուղն իր տեղը հասցնեմ, կ’անցնեմ Սպանիա ձեր միջովը։ 29* Եւ գիտեմ որ երբոր ձեզ մօտ գամ, Քրիստոսի աւետարանի առատ օրհնութիւնովը կ’գամ։
30Եւ աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը եւ * Հոգու սիրովը, որ * ինձ պատերազմակից լինիք՝ ինձ համար աղօթքներ անելով դէպի Աստուած. 31Որ ազատուիմ այն անհնազանդներիցը որ * Հրէաստանումն են. Եւ իմ ծառայութիւնը * որ Երուսաղէմումն անելու եմ՝ սուրբերին ընդունելի լինի. 32Որ ուրախութիւնով ձեզ մօտ գամ * Աստուծոյ կամքովը, եւ * ձեզ հետ հանգիստ առնեմ։ 33* Եւ խաղաղութեան Աստուածը ձեր ամենի հետ լինի. Ամէն։
*15.1 Գաղ. զ. 1։
*15.1 Գլ. ժդ. 1։
*15.2 ա Կոր. թ. 19, 22։ ժ. 24, 33։ ժգ. 5։ Փիլ. բ. 4, 5։
*15.2 Գլ. ժդ. 19։
*15.3 Մատ. իզ. 39։ Յովհ. ե. 30։ զ. 38։
*15.3 Սաղ. կթ. 9։
*15.4 Գլ. դ. 23, 24։ ա Կոր. թ. 9, 10։ ժ. 11։ բ Տիմ. գ. 16, 17։
*15.5 Գլ. ժբ. 16։ ա Կոր. ա. 10։ Փիլ. գ. 16։
*15.6 Գոր. դ. 24, 32։
*15.7 Գլ. ժդ. 1, 3։
*15.7 Գլ. ե. 2։
*15.8 Մատ. ժե. 24։ Յովհ. ա. 11։ Գոր. գ. 25, 26։ ժգ. 46։
*15.8 Գլ. գ. 3։ բ Կոր. ա. 20։
*15.9 Յովհ. ժ. 16։ Գլ. թ. 24։
*15.9 Սաղ. ժը. 49։
*15.9 Կամ՝ ազգերի
*15.10 բ Օր. լբ. 43։
*15.11 Սաղ. ճժէ. 1։
*15.12 Ես. ժա. 1, 10։ Յայտ. ե. 5։ իբ. 16։
*15.13 Գլ. ժբ. 12։ ժդ. 17։
*15.14 բ Պետ. ա. 12։ ա Յովհ. բ. 21։
*15.14 ա Կոր. ը. 1, 7, 10։
*15.15 Գլ. ա. 5։ ժբ. 3։ Գաղ. ա. 15։ Եփես. գ. 7, 8։
*15.16 Գլ. ժա. 13։ Գաղ. բ. 7-9։ ա Տիմ. բ. 7։ բ Տիմ. ա. 11։ Փիլ. բ. 17։
*15.16 Ես. կզ. 20։ Փիլ. բ. 17։
*15.18 Գոր. իա. 19։ Գաղ. բ. 8։
*15.18 Գլ. ա. 5։ ժզ. 26։
*15.19 Գոր. ժթ. 11։ բ Կոր. ժբ. 12։
*15.20 բ Կոր. ժ. 13, 15, 16։
*15.21 Ես. ծբ. 15։
*15.22 Գլ. ա. 13։ ա Թես. բ. 17, 18։
*15.23 Գոր. ժթ. 21։ Հմր. 32։ Գլ. ա. 11։
*15.24 Գոր. ժե. 3։ Հմր. 32։
*15.25 Գոր. ժթ. 21։ ի. 22։ իդ. 17։
*15.26 ա Կոր. ժզ. 1, 2։ բ Կոր. ը. 1։ թ. 2, 12։
*15.27 Գլ. ժա. 17։
*15.27 ա Կոր. թ. 11։ Գաղ. զ. 6։
*15.28 Փիլ. դ. 17։
*15.29 Գլ. ա. 11։
*15.30 Փիլ. բ. 1։
*15.30 բ Կոր. ա. 11։ Կող. դ. 12։
*15.31 բ Թես. գ. 2։
*15.31 բ Կոր. ը. 4։
*15.32 Գոր. ժը. 21։ Գլ. ա. 10։ ա Կոր. դ. 19։ Յակ. դ. 15։
*15.32 ա Կոր. ժզ. 18։ բ Կոր. է. 13։ բ Տիմ. ա. 16։ Փիլիմ. 7, 20։
*15.33 Գլ. ժզ. 20։ ա Կոր. ժդ. 33։ բ Կոր. ժգ. 11։ Փիլ. դ. 9։ ա Թես. ե. 23։ բ Թես. գ. 16։ Եբր. ժգ. 20։