Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ առաջին խոնարհ լինելու յորդորանք։ 1Լսիր, Իսրայէլ. *&nbsp…

Տիրոջ առաջին խոնարհ լինելու յորդորանք։

1Լսիր, Իսրայէլ. * Դու այսօր Յորդանանովն անց ես կենում, որ գնաս ժառանգես * քեզանից մեծ եւ զօրաւոր ազգեր, և * մինչեւ երկինքը պարսպաւոր մեծ քաղաքներ, 2Այն մեծ եւ երկայնահասակ ազգը * Ենակիմների որդկանցը, որոնց դու ճանաչում ես, եւ լսել ես թէ ո՞վ կþդիմանայ Ենակի որդկանցը։

3Եւ այսօր իմացիր, որ քո Եհովայ Աստուածը * քո առաջին գնացողն իբրև * մաշող կրակ է. Նորանց կþկորցնէ, եւ քո առաջիցը նորանց կþնուաճէ, եւ դու նորանց կþհալածես եւ շուտով * բնաջինջ կþանես, ինչպէս որ Եհովան քեզ ասեց։ 4* Սրտիդ մէջ չþասես, երբոր քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը հալածէ, թէ Եհովան իմ արդարութեան համար ինձ բերաւ որ այս երկիրը ժառանգեմ. Բայց * Եհովան այս ազգերի անօրէնութեան համար է հալածում նորանց քո առաջից։ 5* Ոչ թէ քո արդարութեան եւ քո սրտի ուղղութեան համար ես մտնում դու նորանց երկիրը ժառանգելու. Այլ այն ազգերի անօրէնութեան համար քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը քշում է, եւ նորա համար որ հաստատէ * այն խօսքը՝ որ քո հայրերն՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ։ 6Եւ իմացիր, որ քո արդարութեան համար չէ որ քո Եհովայ Աստուածը այս բարի երկիրը քեզ է տալիս, որ նորան ժառանգես. Որովհետեւ * դու մի խստապարանոց ժողովուրդ ես։

7Յիշիր, մի մոռանար որ քո Եհովայ Աստուծուն անապատումը բարկացրիր. * Եգիպտոսի երկրից դուրս եկած օրիցդ մինչեւ այստեղ գալդ անհնազանդ էիք Եհովային։ 8Եւ * Քորեբումն էլ բարկացրիք Եհովային. Եւ Եհովան բարկացաւ որ ձեզ կորցնէ։ 9* Երբոր ես վեր ելայ սարը, որ առնեմ քարի տախտակները՝ տախտակները այն ուխտին՝ որ Եհովան արաւ ձեզ հետ, եւ սարումը մնացի * քառասուն օր եւ քառասուն գիշեր. Ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի. 10Եւ * Եհովան տուաւ ինձ այն երկու քարի տախտակները Աստուծոյ մատովը գրուած եւ նորանց վերայ գրուած բոլոր այն խօսքերը, որ Եհովան ասեց ձեզ սարումը կրակի միջիցը * ժողովքի օրը։ 11Եւ քառասուն օրից եւ քառասուն գիշերից յետոյ Եհովան տուաւ ինձ այն երկու քարի տախտակները՝ ուխտի տախտակները։ 12Եւ Եհովան ինձ ասեց. * Վեր կաց, շուտով իջիր այստեղից, որովհետեւ ապականուեցաւ քո ժողովուրդը՝ որ Եգիպտոսի երկրից հանեցիր. * շուտով խոտորուեցան այն ճանապարհիցը, որ պատուիրեցի նորանց. Իրանց համար ձուլածոյ կուռք շինեցին։ 13Ու նաեւ * Եհովան ինձ հետ խօսելով ասեց. Ես տեսայ այս ժողովրդին, եւ ահա * մի խստապարանոց ժողովուրդ է նա։ 14* Թող տուր ինձ որ նորանց կորցնեմ, եւ * նորանց անունը երկնքի տակից բնաջինջ անեմ, եւ * քեզ նորանցից զօրաւոր եւ բազմաթիւ ազգ շինեմ։

15* Եւ ես ետ դառայ, եւ ցած իջայ սարիցը. Եւ * սարը կրակով այրվում էր. Եւ ուխտի երկու տախտակները իմ երկու ձեռքերի վերայ էին։ 16Եւ * նայեցի, եւ ահա ձեր Եհովայ Աստուծոյ դէմ մեղք էիք գործել՝ ձեզ համար ձուլածոյ որթ էիք շինել, շուտով խոտորուել էիք այն ճանապարհիցը որ Եհովան պատուիրել էր ձեզ. 17Եւ ես այն երկու տախտակները բռնեցի, եւ գցեցի իմ երկու ձեռքերի վերայից, եւ կոտրատեցի նորանց ձեր աչքերի առաջին։ 18Եւ առաջուայ պէս վայր ընկայ * Եհովայի առաջին քառասուն օր եւ քառասուն գիշեր. Ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքի համար, որ չարութիւն արիք Եհովայի առաջին նորան բարկացնելու համար. 19Որովհետեւ վախեցայ այն սոսկալի * բարկութիւնիցը՝ որով Եհովան ձեզ վերայ բարկացաւ ձեզ կորցնելու համար. * սակայն Եհովան այն անգամին էլ լսեց ինձ։ 20Եւ Եհովան Ահարօնի վերայ շատ բարկացաւ, որ նորան կորցնէր. Բայց Ահարօնի համար էլ աղօթք արի։ 21Եւ * ձեր արած մեղքը՝ այսինքն այն որթը առայ, եւ կրակով այրեցի նորան. Եւ ծեծելով լաւ փշրեցի նորան, մինչեւ որ մանր փոշի եղաւ. Եւ այն թոշին սարիցը իջնող առուի մէջ գցեցի։

22Նաեւ * Տաբերայում, * Մասսայում եւ * Կիբրօթ-հաթթավայում Եհովային բարկացրիք։ 23Եւ * երբոր Եհովան ձեզ Կադէս-Բառնեայից ուղարկեց, եւ ասեց. Վեր ելէք եւ ժառանգեցէք այն երկիրը, որ ես ձեզ տուի, այն ժամանակ ձեր Եհովայ Աստուծոյ հրամանին անհնազանդութիւն արիք, եւ * նորան չþհաւատացիք եւ նորա խօսքին մտիկ չþարիք։ 24Դուք անհնազանդութիւն էք անում Եհովային՝ * ձեզ ճանաչած օրիցս։

25Եւ ես այն քառասուն օրը եւ այն քառասուն գիշերը վայր ընկայ Եհովայի առաջը եւ աղաչեցի, որովհետեւ Եհովան ասեց որ ձեզ կորցնէ։ 26* Եւ ես Եհովայինաղաչեցի եւ ասեցի. Ով Տէր Եհովայ, մի կորցնիր քո ժողովրդին եւ ժառանգութիւնը, որ քո մեծութեամբը ազատեցիր եւ զօրաւոր ձեռքով Եգիպտոսից հանեցիր։ 27Յիշիր քո ծառաներին՝ Աբրահամին, իսահակին եւ Յակոբին, եւ ուշ մի դարձնիր այս ժողովրդի խստութեանը, անօրէնութեանը ու մեղքին։ 28Մի գուցէ այն երկիրը, որտեղից մեզ հանեցիր, ասեն թէ * Եհովան չþկարողանալով նորանց տանելու այն երկիրը, որ նորանց խոստացել էր, կամ նորանց ատելով, հանեց նորանց որ անապատումը մեռցնէ։ 29* Եւ սակայն նորանք քո ժողովուրդը եւ ժառանգութիւնն են, որոնց դու քո մեծ զօրութեամբը եւ բարձր բազուկովը հանեցիր։

*9.1 Գլ. ժա. 31։ ժբ. 10։ Յես. ա. 11։

*9.1 Գլ. է. 1։

*9.1 Գլ. ա. 28։

*9.2 Թու. ժգ. 23, 29, 33, 34։

*9.3 Գլ. լա. 3։ Յես. գ. 11։

*9.3 Գլ. դ. 24։ Եբր. ժբ. 29։

*9.3 Ել. իգ. 31։ Գլ. է. 23, 24։

*9.4 Գլ. ը. 17։

*9.4 Ծն. ժե. 16։ Ղև. ժը. 24, 25։ Գլ. ժը. 12։

*9.5 Տիտ. գ. 5։

*9.5 Ծն. ժբ. 7։ ժգ. 15։ ժե. 7։ ժէ. 8։ իզ. 4։ իը. 13։ ծ. 24։

*9.6 Ել. լբ. 9։ լգ. 3։ լդ. 9։

*9.7 Ել. ժդ. 11։ ժզ. 2։ ժէ. 2։ Թու. ժա. 4։ ի. 2։ իե. 2։ Գլ. լա. 27։

*9.8 Ել. լբ. 4։ Սաղ. ճզ. 19։

*9.9 Ել. իդ. 12, 15։

*9.9 Ել. իդ. 18։ լդ. 28։

*9.10 Ել. լա. 18։

*9.10 Ել. ժթ. 17։ Գլ. դ. 10։ ժ. 4։ ժը. 16։

*9.12 Ել. լբ. 7, 8։

*9.12 Գլ. լա. 29։ Դատ. բ. 17։

*9.13 Ել. լբ. 9։

*9.13 Գլ. ժ. 16։

*9.14 Ել. լբ. 10։

*9.14 Գլ. իթ. 20։

*9.14 Թու. ժդ. 12։

*9.15 Ել. լբ. 15։

*9.15 Ել. ժթ. 18։ Գլ. դ. 11։ ե. 23։

*9.16 Ել. լբ. 19։

*9.18 Ել. լդ. 28։ Սաղ. ճզ. 23։

*9.19 Գլ. դ. 25։

*9.19 Ել. լբ. 14։ լգ. 17։ Գլ. ժ. 10։

*9.21 Ել. լբ. 20։

*9.22 Թու. ժա. 1, 3, 5։

*9.22 Ել. ժէ. 7։

*9.22 Թու. ժա. 4, 34։

*9.23 Թու. ժգ. 3, 4, 26։ ժդ. 1։

*9.23 Սաղ. ճզ. 24, 25։

*9.24 Գլ. լա. 27։

*9.26 Ել. լբ. 11-13։

*9.28 Ել. լբ. 12։ Թու. ժդ. 16։

*9.29 Գլ. դ. 20։ գ Թագ. ը. 51։ Նէեմ. ա. 10։ Սաղ. ղե. 7։