Հին Կտակարան
Նոր Կտակարան
Զանազան պատուէրներ մարդասիրութեան մասին և դէպի անասունները գութ ունեն…
Զանազան պատուէրներ մարդասիրութեան մասին և դէպի անասունները գութ ունենալու մասին։ Շնացողների պատիժները։
1* Երբոր տեսնես քո եղբօր եզը կամ ոչխարը մոլորուած, նորանց անտես չþանես. Անպատճառ քո եղբօր մօտ դարձնես նորանց։ 2Բայց եթէ քո եղբայրը քեզանից մօտիկ չէ, կամ նորան չես ճանաչում, այն ժամանակ քո տունն առնես նորան, եւ քեզ մօտ մնայ մինչեւ քո եղբայրը նորան որոնէ. Յետոյ նա նորան դարձնես։ 3Եւ այսպէս անես նորա էշին, եւ այսպէս էլ անես նորա զգեստին. Նաեւ եղբօրդ ամեն կորած բանին, որ դու կþգտնես, այսպէս անես. Նորանց չես կարող անտես անել։
4* Երբոր տեսնես քո եղբօր էշը կամ եզը ճանապարհի վերայ ընկած, նորանց անտես չþանես, անպատճառ նորա հետ վեր կանգնեցնես։
5Մի կնկայ վերայ այր մարդի հագուստ չþլինի, եւ մարդը կնկայ հագուստ չþհագնէ. Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին պիղծ է ամեն ով որ այս բաներն անէ։
6Եթէ ճանապարհին մի ծառի վերայ կամ գետնի վերայ ձագերով կամ ձուերով թռչնի բոյն հանդիպէ քո առաջին եւ մայրը ձագերի կամ ձուերի վերայ նստած լինի, * մօրն իր ձագերովը մէկտեղ չþառնես։ 7Անպատճառ մօրն արձակես, եւ ձագերը առնես քեզ համար. * որպէս զի բարի լինի քեզ համար, եւ կեանքդ երկայն լինի։
8Եթէ նոր տուն շինես, կտուրիդ շրջանակ շինիր, որ քո տան վերայ արիւն չþբերես, երբոր մէկը այնտեղից վայր ընկնէ։
9* Այգիումդ այլ եւ այլ սերմեր չþցանես, որ նզովք չþանես ցանած սերմիդ արդիւնքը եւ այգիիդ բերքը։ 10Էշը եւ եզը մէկտեղ վարելու չþգործածես։
11* Բուրդով եւ քթանով գործուած այլախառն հանդերձ չþհագնես։
12Հագած հանդերձիդ չորս ծայրը * ծոպեր շինես։
13Եթէ մէկ մարդ կնիկ առնէ, եւ նորա մօտ մտնէ եւ յետոյ * նորան ատէ, 14Եւ նորա վերայ զրպարտութեան խօսքեր դնէ եւ նորա վերայ վատ աուն հանէ, եւ ասէ. Ես այս կնկան առայ, բայց երբոր նորան մօտեցայ, նորա վերայ կուսութիւն չþգտայ, 15Այն ժամանակ աղջկան հայրը եւ մայրը աղջկան կուսութեան նշանը առնեն եւ դուրս տանեն դուռը քաղաքի ծերերի առաջը։ 16Եւ աղջկան հայրը ծերերին ասէ. Իմ աղջիկը այս մարդին կին տուի, բայց նա ատում է նորան, 17Ահա զրպարտութեան խօսքեր է դնում ասելով. Թէ Ես քո աղջկան վերայ կուսութիւն չþգտայ. Բայց ահա իմ աղջկան կուսութեան նշանը. Եւ հանդերձը փռեն քաղաքի ծերերի առաջին։ 18Եւ այն քաղաքի ծերերն այն մարդին առնեն եւ նորան խրատեն, 19Եւ նորա վերայ տուգանք դնեն հարիւր սիկղ արծաթ եւ տան աղջկան հօրը, որովհետեւ վատ անուն հանեց Իսրայէլացի կոյսի վերայ. Եւ նա նորա կին լինի. Եւ իր բոլոր օրերումը կարող չþլինի նորան արձակելու։ 20Բայց եթէ այս բանը ստոյգ լինի, եւ աղջկան վերայ կուսութիւն չէ գտնուել, 21Այն ժամանակ աղջկան դուրս հանեն նորա հօր տան դուռը, եւ նորա քաղաքի մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ. Որովհետեւ * Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ իր հօր տանը պոռնկութիւն անելով. Եւ * այս կերպով չարութիւնը քո միջիցը վերացնես։
22* Եթէ մէկը այր ունեցող մի կնկայ հետ պառկած գտնուի, այն ժամանակ երկուսն էլ մեռնեն, այն կնկայ հետ պառկող մարդը եւ այն կնիկը. Եւ Իսրայէլից չարութիւնը վերացնես։
23Եթէ մէկ կոյս աղջիկ * մի մարդի նշանուած լինի, եւ մէկ մարդ գտնէ նորան քաղաքի մէջ եւ նորա հետ պառկէ, 24Այն ժամանակ երկուսին էլ դուրս հանէք այն քաղաքի դուռը, եւ նորանց քարերով քարկոծէք, որ մեռնեն. Աղջկանը նորա համար՝ որ չþաղաղակեց քաղաքումը. Եւ մարդին նորա համար որ * իր դրացիի կնկան լլկեց. Եւ * չարութիւնը քո միջիցը վերացնես։
25Բայց եթէ մէկ մարդ մի նշանած աղջիկ դաշտի մէջ գտնէ, եւ * նորան բռնադատելով նորա հետ պառկէ, այն ժամանակ միայն նորա հետ պառկող մարդը մեռնէ։ 26Եւ աղջկանը մի բան չþանես. Աղջկան մօտ մահի յանցանք չþկայ. Որովհետեւ ինչպէս որ մէկը իր դրացիի վերայ կþյարձակէ եւ կþմեռցնէ նորան, այս դիպուածն էլ այնպէս է։ 27Որովհետեւ դաշտումը գտաւ նորան. Նշանուած աղջիկը աղաղակել է, բայց նորան մէկ ազատող չէ եղել։
28* Եթէ մէկ մարդ մի չþնշանուած կոյս աղջիկ գտնէ, եւ նորան բռնադատելով նորա հետ պառկէ, եւ նորանք գտնուին. 29Այն ժամանակ նորա հետ պառկող մարդը աղջկան հօրը յիսուն սիկղ արծաթ տայ, եւ նա նորա կնիկը լինի, որովհետեւ լլկեց նորան, իր բոլոր օրերումը կարող չþլինի նորան արձակելու։
30* Մէկ մարդ իր հօրը կնկան չþառնէ, եւ իր հօր քղանցքը չþբանայ։
*22.1 Ել. իգ. 4։
*22.4 Ել. իգ. 5։
*22.6 Ղև. իբ. 28։
*22.7 Գլ. դ. 40։
*22.9 Ղև. ժթ. 19։
*22.11 Ղև. ժթ. 19։
*22.12 Թու. ժե. 38։ Մատ. իգ. 5։
*22.13 Ծն. իթ. 21։ Դատ. ծե. 1։
*22.21 Ծն. լդ. 7։ Դատ. ի. 6, 10։ բ Թագ. ժգ. 12, 13։
*22.21 Գլ. ժգ. 5։
*22.22 Ղև. ի. 10։ Յօհ. ը. 3, 5։
*22.23 Մատ. ա. 18, 19։
*22.24 Գլ. իա. 14։
*22.24 Գլ. ժգ. 5։
*22.25 բ Թագ. ժգ. 14։
*2.28 Ել. իբ. 16, 17։
*22.30 Ղւ. ժը. 8։ ի. 11։ Գլ. իէ. 20։ ա Կոր. ե. 1։