Հին Կտակարան
Նոր Կտակարան
Չարերից պահպանուելու համար աղաչանք։ Դաւիթի Սաղմոս։ 1Տէր, ես կան…
Չարերից պահպանուելու համար աղաչանք։
Դաւիթի Սաղմոս։
1Տէր, ես կանչում եմ դէպի քեզ. * շուտ արա դէպի ինձ. Ականջ դիր իմ ձայնին՝ ես դէպի քեզ կանչելիս։
2* Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին. * իմ ձեռքերի բարձրանալը՝ * իրիկուայ պատարագի պէս։
3Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր։
4Սիրտս մի դարձնիր չար բանի վերայ, որ չարութիւնով վատ գործեր չþգործեմ անօրէնութիւն անողների հետ. * եւ նորանց ախորժելի կերակրիցը չþուտեմ։
5* Արդարը թող * խրատէ ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. Իմ գլուխը չի մերժիլ. Որովհետեւ իմ աղօթքը լինում է նորանց չարագործութիւնների ժամանակին էլ։
6Նորանց դատաւորները քարերի վերայ ընկան. Եւ նորանք իմ խօսքերը կþլսեն որ քաղցր են։
7Ինչպէս որ վարնորդն ու ակօս ճեղքողը ցանում է հողի մէջ, * այնպէս ցրուած են մեր ոսկորները գերեզմանի բերանումը։
8Բայց, Տէր Եհովայ, * իմ աչքերը դէպի քեզ են նայում. Ես քեզ եմ յուսացած. Իմ անձը երեսից մի ձգիր։
9* Պահիր ինձ այն որոգայթիցն որ լարեցին ինձ համար, եւ չարագործների վարմիցը։
10Ամբարիշտները իրանց ցանցերի մէջ պիտի ընկնեն, մինչդեռ ես բոլորովին անց կþկենամ։
*141.1 Սաղ. հ. 5։
*141.2 Յայտ. ե. 8։ ը. 3, 4։
*141.2 Սաղ. ճլդ. 2։ ա Տիմ. բ. 8։
*141.2 Ել. իթ. 39։
*141.4 Առակ. իգ. 6։
*141.5 Տես Առակ. թ. 8։ ժթ. 25։ իե. 12։ Գաղ. զ. 1։
*141.5 Եբր. զարնէ
*141.7 բ Կոր. ա. 9։
*141.8 բ Մն. ի. 12։ Սաղ. իե. 15։ ճիգ. 1, 2։
*141.9 Սաղ. ճժթ. 110։ ճխ. 5։ ճխբ. 3։