Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երեմիան յորդորում է Յուդայի և ուրիշ երկիրների թագաւորներին Աստուծոյ կ…

Երեմիան յորդորում է Յուդայի և ուրիշ երկիրների թագաւորներին Աստուծոյ կամքին համեմատ մտնել Բաբիլոնի թագաւորի լուծի տակը։

1Յուդայի թագաւոր Յովսիայի որդի * Սեդեկիայի թագաւորութեան սկզբումը այս խօսքն եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.

2Այսպէս է ասում ինձ Տէրը. Քեզ համար կապեր եւ լուծեր շինիր, եւ * նորանց դիր քո պարանոցին։ 3Եւ նորանց ուղարկիր Եդովմի թագաւորին, Մովաբի թագաւորին եւ Ամմոնի որդկանց թագաւորին եւ Տիւրոսի թագաւորին եւ Սիդոնի թագաւորին այն դեսպանների ձեռով, որ եկել են Երուսաղէմ Յուդայի Սեդեկիա թագաւորի մօտ։ 4Եւ պատուիրիր նորանց, իրանց տէրերի մասին ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այսպէս ասեցէք ձեր տէրերին. 5* Ես եմ ստեղծել երկիրը եւ մարդը եւ անասունը, որ երկրի երեսին են, իմ մեծ ոյժովը եւ իմ մեկնած բազուկովը, եւ * տալիս եմ այն նորան ով որ հաճոյ է իմ աչքին։ 6Եւ հիմա * ես տուել եմ այս բոլոր երկիրները * իմ ծառայ՝ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, * նաեւ դաշտի գազանները տուել եմ նորան, որ նորան ծառայեն։ 7Եւ պիտի * ծառայեն նորան բոլոր ազգերը, եւ նորա որդիին, եւ նորա որդու որդիին, * մինչեւ որ գայ նորա երկրի էլ ժամանակը. Եւ շատ ազգեր եւ մեծ թագաւորներ * նորան ծառայեցնեն։ 8Եւ պիտի լինի որ այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ նորան չþծառայէ, այսինքն Բաբիլոնի Նաբուգոդոնոսորին, եւ իր պարանոցը չþդնէ Բաբիլոնի թագաւորի լուծի տակը, ես սովով, սրով եւ ժանտախտով պիտի այցելեմ այն ազգին, ասում է Տէրը, մինչեւ որ նորան սպառեցնեմ նորա ձեռովը։

9Եւ դուք մի լսէք ձեր մարգարէներին, եւ ձեր հմայողներին, եւ ձեր երազատեսներին, եւ ձեր գուշակողներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են թէ բաբիլոնի թագաւորին չէք ծառայելու։ 10Որովհետեւ * նորանք ձեզ սուտ են մարգարէանում, որպէս զի ձեզ հեռացնեն ձեր երկրի վերայից, որ ես դուրս անեմ, եւ դուք կորչէք։ 11Իսկ այն ազգը որ իր պարանոցը կþդնէ Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ նորան կþծառայէ, ես նորան հանգիստ պիտի թողեմ երկրի վերայ, ասում է Տէրը, եւ նա պիտի մշակէ նորան եւ նորանում բնակուէ։

12Եւ ես խօսեցի * Յուդայի թագաւոր Սեդեկիայի հետ այս բոլոր խօսքերի համեմատ ասելով. Դուք ձեր պարանոցները դրէք Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ ծառայեցէք նորան եւ նորա ժողովրդին, եւ ողջ կþմնաք։ 13* Ի՞նչու համար մեռնէք՝ դու եւ քո ժողովուրդը սրով, սովով եւ ժանտախտով, ինչպէս որ Տէրն ասել է այն ազգի մասին, որ չþծառայէ Բաբիլոնի թագաւորին։ 14Եւ մի լսէք այն մարգարէների խօսքերին, որ ձեզ ասում են թէ Դուք չէք ծառայելու Բաբիլոնի թագաւորին, որովհետեւ նորանք ձեզ * սուտ են մարգարէանում։ 15Որովհետեւ ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը, եւ նորանք սուտ են մարգարէանում իմ անունովը, որպէս զի ես ձեզ դուրս անեմ եւ կորչէք դուք եւ ձեզ համար մարգարէացող մարգարէները։

16Եւ ես խօսեցի քահանաների եւ այս բոլոր ժողովրդի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Մի լսէք ձեր մարգարէների խօսքերին, որ մարգարէանում են ձեզ համար ասելով. Ահա * Տիրոջ տան անօթները հիմա շուտով ետ են բերուելու Բաբիլոնից, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։ 17Նորանց մի լսէք. Ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ պիտի ողջ մնաք. Ի՞նչու համար այս քաղաքը աւերակ դառնայ։ 18Իսկ եթէ նորանք մարգարէներ են, եւ եթէ Տիրոջ խօսքը կայ նորանց մօտ, թող մէկ աղօթք անեն Զօրաց Տիրոջ, որ այն անօթները, որ մնացել են Տիրոջ տանը եւ Յուդայի թագաւորի տանը եւ Երուսաղէմումը, Բաբիլոն չþգնան։ 19Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը, * սիւների, ծովի եւ մեքենովթների մասին եւ այն մնացած անօթների մասին, որ մնացել են այս քաղաքումը, 20Որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը չէ առել տարել, երբոր նա գերի տարաւ * Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային Երուսաղէմիցը Բաբիլոն, եւ Յուդայի եւ Յերուսաղէմի բոլոր ազնուականներին. 21Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այն անօթների մասին, որ մնացել են Տիրոջ տանը եւ Յուդայի թագաւորի տանը եւ Երուսաղէմումը. 22Նորանք * Բաբիլոն պիտի տարուին եւ * այնտեղ պիտի մնան մինչեւ նորանց այցելելուս օրը՝ ասում է Տէրը, եւ յետոյ * նորանց պիտի հանեմ ու ետ բերեմ այս տեղը։

*27.1 Ոմանք՝ Յովակիմի. բայց տես Հմր. 12, 19, 20։ Գլ. ի. 1։

*27.2 Գլ. իը. 10, 12։ Տես Եզեկ. դ. 1։ ժբ. 3։ իդ. 3 ևլն։

*27.5 Սաղ. ճժե. 15։ ճխզ. 6։ Ես. խե. 12։

*27.5 Սաղ. ճժե. 16։ Դան. դ. 17, 25, 32։

*27.6 Գլ. իը. 14։

*27.6 Գլ. իե. 9։ խգ. 10։ Եզեկ. իթ. 18, 20։

*27.6 Գլ. իը. 14։ Դան. բ. 38։

*27.7 բ Մն. լզ. 20։

*27.7 Գլ. իե. 12։ ծ. 27։ Դան. ե. 26։

*27.7 Գլ. իե. 14։

*27.10 Հմր. 14։

*27.12 Գլ. իը. 1։ լը. 17։

*27.13 եզեկ. ժը. 31։

*27.14 Գլ. ժդ. 14։ իգ. 21։ իթ. 8, 9։

*27.16 բ Մն. լզ. 7, 10։ Գլ. իը. 3։ Դան. ա. 2։

*27.19 դ Թագ. իե. 13 ևլն։ Գլ. ծբ. 17, 20, 21։

*27.20 դ Թագ. իդ. 14, 15։ Գլ. իդ. 1։

*27.22 դ Թագ. իե. 13։ բ Մն. լզ. 18։ Գլ. ծբ. 17։

*27.22 բ Մն. լզ. 21։ Գլ. իե. 12։ իթ. 10։ լբ. 5։

*27.22 Եզր. ա. 7։ է. 19։