Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Խրատներ մանաւանդ համբերութեան և ընկերվարութեան համար։ 1* Մի ն…

Խրատներ մանաւանդ համբերութեան և ընկերվարութեան համար։

1* Մի նախանձիր չար մարդկանցը, * եւ մի ցանկանար նորանց հետ լինելը։

2* Որովհետեւ նորանց սիրտը բռնութիւն է խորհում, եւ տանջանք են խօսում նորանց շրթունքները։

3Տունը կþշինուի իմաստութիւնով, եւ հանճարով՝ կþհաստատուի։

4Գիտութիւնով կþլցուին շտեմարանները եւ կþստացուին ամեն պատուական ստացուածք եւ վայելչութիւնք։

5* Իմաստուն մարդը զօրաւոր կþլինի, եւ գիտուն մարդը իր ոյժը կþաւելացնէ։

6* Որովհետեւ պատերազմդ խոհեմութեամբ կþանես, եւ յաջողակութիւնը խորհրդականների շատութիւնովը կþլինի։

7* Խիստ բարձր է յիմարի համար իմաստութիւնը, նա դռան մէջ չի բանալ իր բերանը։

8Ով որ * մտածում է վնասել, նորան նենգամիտ մարդ կþասեն։

9Յիմարութիւն մտածելը մեղք է, եւ ծաղրողը զզուելի է մարդկանց համար։

10Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կþլինի։

11* Ազատիր մահուան տարուողներին, եւ դէպի սպանուելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր։

12Եթէ ասես թէ մենք չþգիտենք. Ահա * սիրտերը կշռողը գիտէ, եւ հոգիդ պահողը իմանում է, նա որ մարդիս * հատուցանում է իր գործին համեմատ։

13* Մեղր կեր, որդեակս, որ լաւ է, եւ մեղրախորիսխ, որ քաղցր է քո քիմքի համար.

14* Այդպէս է իմաստութեան գիտութիւնը քո հոգիի համար, եթէ նորան գտել ես, եւ * մի վախճան կայ, որ քո յոյսը չի կոտրուիլ։

15* Դարանակալ մի լինիր, ով անզգամ, արդարի բնակարանին. Մի աւերիր նորա հանգստութեան տեղը։

16* Որովհետեւ եօթն անգամ վայր կþընկնէ արդարը եւ կþկանգնէ, * բայց անզգամները չարիքի մէջ կþկործանուին։

17* Թշնամիդ վայր ընկնելիս մի ուրախանար, եւ նա կործանուելիս սիրտդ չþցնծայ։

18Մի գուցէ տէրը տեսնէ, եւ նորա աչքին անհաճոյ երեւայ. Եւ իր բարկութիւնը ետ դարձնէ նորանից։

19* Մի վառուիր չարերի պատճառովը. * մի նախանձիր անզգամներին։

20Որովհետեւ վերջ չþունի չարը, * ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։

21Որդեակս, * վախիր Տէրիցը եւ թագաւորիցը. Եւ յեղափոխականների հետ մի ընկերանար.

22Որովհետեւ նորանց կործանումը յանկարծ վեր կþկենայ. Եւ այն երկուսին էլ պատուհասը ո՞վ գիտէ։

23Սորանք էլ են իմաստուններինը՝ * դատաստանում աչառութիւն անելը լաւ չէ։

24* Ով որ անզգամին ասէ՝ Արդար ես, ազգերը նորան կþանիծեն. Ժողովուրդները նորան կþանարգեն։

25Բայց յանդիմանողներին բարիք կþլինի, եւ նորանց վերայ բարի օրհնութիւն կþգայ։

26Շրթունքներ է համբուրում նա, որ յարմար պատասխան է տալիս։

27* Պատրաստիր դրսի գործքդ, եւ բանդ կարգադրիր դաշտումը, յետոյ էլ շինիր տունդ։

28* Քո ընկերի դէմ զուր վկայութիւն մի տար, եւ մի խաբիր քո շրթունքներովը։

29* Մի ասիր. Ինչպէս որ ինձ արաւ, ես էլ իրան այնպէս եմ անելու, այն մարդին հատուցանելու եմ նորա գործքին համեմատ։

30Ծոյլ մարդի արտի մօտովն անց կացայ, եւ պակասամիտ մարդի այգիի մօտովը.

31Եւ ահա * բոլորը փուշեր էին դուրս եկել, նորանց երեսը ծածկել էին եղինճներ, եւ նորա քարի պատը փուլ էր եկած։

32Եւ երբոր տեսայ՝ դրի մտքիս մէջ, մտիկ արի եւ խրատ վեր առայ։

33* Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի տալ պառկել.

34Այն ժամանակ քո աղքատութիւնը կþգայ իբրեւ ճանապարհորդ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։

*24.1 Սաղ. լէ. 1 ևլն։ հգ. 3։ Գլ. գ. 31։ իգ. 17։ Հմր. 19։

*24.1 Առակ. ա. 15։

*24.2 Սաղ. ժ. 7։

*24.5 Գլ. իա. 22։ Ժող. թ. 16։

*24.6 Գլ. ժա. 14։ ժե. 22։ ի. 18։ Ղուկ. ժդ. 31։

*24.7 Սաղ. ժ. 5։ Գլ. ժդ. 6։

*24.8 Հռովմ. ա. 30։

*24.11 Սաղ. ձբ. 4։ ես. ծը. 6, 7։ ա յովհ. գ. 16։

*24.12 Գլ. իա. 2։

*24.12 Յոբ լդ. 11։ Սաղ. կբ. 12։ Երեմ. լբ. 19։ Հռովմ. բ. 6։ Յայտ. բ. 23։ իբ. 12։

*24.13 Երգ. ե. 1։

*24.14 Սաղ. ժթ. 10։ ճժթ. 103։

*24.14 Գլ. իգ. 18։

*24.15 Սաղ. ժ. 9, 10։

*24.16 Յոբ ե. 19։ Սաղ. լդ. 19։ լէ. 24։ Միք. է. 8։

*24.16 Եսթ. է. 10։ Ամով. ե. 2։ ը. 14։ Յայտ. ժը. 21։

*24.17 Յոբ լա. 29։ Սաղ. լե. 15, 19։ Գլ. ժէ. 5։ Աբդ. 12։

*24.19 Սաղ. լէ. 1։ հգ. 3։ Գլ. իգ. 17։ Հմր. 1։

*24.19 Սաղ. ժա. 6։

*24.20 Յոբ ժը. 5, 6։ իա. 17։ Գլ. ժգ. 9։ ի. 20։

*24.21 Հռովմ. ժգ. 7։ ա Պետ. բ. 17։

*24.23 Ղև. ժթ. 15։ բ Օր. ա. 17։ ժզ. 19։ Գլ. ժը. 5։ իը. 21։ Յովհ. է. 24։

*24.24 Գլ. ժէ. 15։ Ես. ե. 23։

*24.27 գ Թագ. ե. 17, 18։ Ղուկ. ժդ. 28։

*24.28 Եփես. դ. 25։

*24.29 Գլ. ի. 22։ Մատ. ե. 39, 44։ Հռովմ. ժբ. 17, 19։

*24.31 Ծն. գ. 18։

*24.33 Գլ. զ. 9 ևլն։