Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ուրախութիւնը գնացել է. Եկել է հատուցումը։ 1Մի ուրախանար, ով Իսրայէ…
Ուրախութիւնը գնացել է. Եկել է հատուցումը։
1Մի ուրախանար, ով Իսրայէլ, ցնծութեամբ ժողովուրդների պէս, որ պոռնկութիւն արիր * քո Աստուծոյ դէմ. * կապէնք սիրեցիր ամեն ցորենի կալի վերայ։ 2* Կալը եւ հնձանը նորանց չի կերակրիլ, եւ քաղցուն պիտի ստէ նորան։ 3* Նորանք չեն բնակուիլ Տիրոջ երկրումը, * այլ Եփրեմը ետ պիտի դառնայ Եգիպտոս. Եւ * Ասորեստանում * պիղծ բաներ պիտի ուտէ։ 4* Նորանք գինիի նուէր պիտի չþմատուցանեն Տիրոջը եւ * նորան ընդունելի չեն նորանց զոհերը. * սգաւորների հացի պէս են նորանց համար. Նորա բոլոր ուտողները պիտի պղծուին, որովհետեւ նորանց հացը նորանց անձերի համար պիտի չþմտնէ Տիրոջ տունը։ 5Ի՞նչ էք անելու * տօնի օրը, եւ Տիրոջ տօնախմբութեան օ՞րը։ 6Որովհետեւ ահա գնում են կործանումից, * Եգիպտոսը պիտի ժողովէ նորանց, Մեմփիսը նորանց թաղէ. Նորանց ցանկալի արծաթեղէնները * եղինճը պիտի ժառանգէ, փուշ պիտի լինի նորանց վրաններումը։ 7Եկան այցելութեան օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայէլը պիտի իմանայ. Անմիտ է մարգարէն, * խելագար՝ ներշնչեալ մարդը քո անօրէնութեան շատութեան համար։ 8Մտիկ է տալիս Եփրեմը իմ Աստուծուն. Մարգարէն որոգայթ է լարում նորա բոլոր ճանապարհների վերայ, հակառակութիւն՝ իր Աստուծոյ տան մէջ։ 9* Ապականուեցան խրուեցան * Գաբաայի օրերի պէս. * Նա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը, պատժէ նորանց մեղքերը։
10Խաղողի պէս գտայ ես անապատումը Իսրայէլին. * թզենիի առաջի երախայրիի պէս տեսայ ձեր հայրերին. Նորանք եկան * Բաալփեգովր, եւ * իրանց նուիրեցին * ամօթի ու * պիղծ եղան իրանց սիրածին պէս։ 11Եփրեմի փառքը թռչնի պէս պիտի թռչտէ. Ոչ ծնունդ, ոչ արգանդ եւ ոչ յղութիւն պիտի լինի։ 12* Թէեւ իրանց որդկանցը մեծացնեն, * դարձեալ պիտի մարդից զուրկ թողեմ նորանց. Որովհետեւ * վա՜յ էլ նորանց, երբոր * ես ետ քաշուիմ։ 13Եփրեմը՝ * ինչպէս որ Տիւրոսը տեսայ, տնկուած էր զուարճալի տեղ. * բայց Եփրեմը իր որդկանցը դուրս պիտի հանէ սպանողի մօտը։ 14Տուր նորանց, ով Տէր. Ի՞նչ պիտի տաս. Տուր նորանց վիժող արգանդ եւ ցամաք ստինքներ։ 15Նորանց բոլոր չարութիւնը * Գաղգաղայումն է. Որովհետեւ այնտեղ ատեցի նորանց * իրանց գործերի չարութեան համար, նորանց արտաքսելու եմ իմ տանիցը, էլ չեմ սիրելու նորանց. * նորանց բոլոր իշխանները ապստամբներ են։ 16Հալածուեցաւ Եփրեմը. Նորանց արմատը չորացաւ. Պտուղ չեն տալու. * թէեւ ծնեն էլ, նորանց արգանդի ցանկալիներին էլ պիտի մեռցնեմ։
17նորանց մերժելու է իմ Աստուածը, որովհետեւ նորան չþլսեցին. Եւ * թափառողներ պիտի լինեն ազգերի մէջ։
*9.1 Գլ. դ. 12։ ե. 4, 7։
*9.1 Գլ. բ. 12։
*9.2 Գլ. բ. 9, 12։
*9.3 Ղև. իե. 23։ Երեմ. բ. 7։ ժզ. 18։
*9.3 Գլ. ը. 13։ Տես Գլ. ժա. 5։
*9.3 դ Թագ. ժէ. 6։ Տես Գլ. ժա. 11։
*9.3 Եզեկ. դ. 13։ Դան. ա. 8։
*9.4 Գլ. գ. 4։
*9.4 Երեմ. զ. 20։ Գլ. ը. 13։
*9.4 բ Օր. իզ. 14։
*9.5 Գլ. բ. 11։
*9.6 Գլ. է. 16։ Հմր. 3։
*9.6 Ես. ե. 6։ լբ. 13։ լդ. 13։ Գլ. ժ. 8։
*9.7 Եզեկ. ժգ. 3 ևլն։ Միք. բ. 11։ Սոփ. գ. 4։
*9.9 Ես. լա. 6։ Գլ. ժ. 9։
*9.9 Դատ. ժթ. 22։
*9.9 Գլ. ը. 13։
*9.10 Ես. իը. 4։ Միք. է. 1։
*9.10 Թու. իե. 3։ Սաղ. ճզ. 28։
*9.10 Գլ. դ. 14։
*9.10 Երեմ. ժա. 13։
*9.10 Սաղ. ձա. 12։ Եզեկ. ի. 8։ Ամովս դ. 5։
*9.12 Յոբ իէ. 14։
*9.12 բ Օր. իը. 41, 62։
*9.12 բ Օր. լա. 17։ դ Թագ. ժէ. 18։ Գլ. ե. 6։
*9.12 Տես ա Թագ. իը. 15, 16։
*9.13 Տես Եզեկ. իզ. իէ. իը։
*9.13 Հմր. 16։ Գլ. ժգ. 16։
*9.15 Գլ. դ. 15։ ժբ. 12։
*9.15 Գլ. ա. 6։
*9.15 Ես. ա. 23։
*9.16 Հմր. 13։
*9.17 բ Օր. իը. 64, 65։