Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աբիան, Ասան, Նադաբը, Բաասան։ 1Եւ Նաբատեան Յերոբովամի թագաւորութեան…
Աբիան, Ասան, Նադաբը, Բաասան։
1Եւ Նաբատեան Յերոբովամի թագաւորութեան տասնեւութերորդ տարին Աբիամը թագաւորեց Յուդայի վերայ։ 2Երեք տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմումը, եւ * նորա մօր անունն էր * Մաաքա՝ դուստր Աբիսողոմի։ 3Եւ նա գնաց իր հօր բոլոր մեղքերումը, որ արել էր իրանից առաջ, եւ * նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ առաջին ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը։ 4Որովհետեւ * Դաւիթի համար նորա Տէր Աստուածն իրան մէկ * ճրագ էր տուել Երուսաղէմումը, որ նորա որդիին հաստատէ իրանից յետոյ եւ հաստատ պահէ Երուսաղէմումը։ 5Որովհետեւ Դաւիթն * ուղղութիւն արաւ Տիրոջ առաջին եւ չþխոտորուեց իր կեանքի բոլոր օրերումը այն ամենից որ իրան պատուիրուած էր բացի * Քետացի Ուրիայի բանումը։ 6Եւ * պատերազմ կար Ռոբովամի եւ Յերոբովամի մէջ նորա կեանքի բոլոր օրերումը։
7Եւ * Աբիամի գործքերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը. Եւ * պատերազմ կար Աբիամի եւ Յերոբովամի մէջ։ 8Եւ * Աբիամը ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Ասան թագաւորեց նորա տեղ։
9Եւ Իսրայէլի Յերոբովամ թագաւորի քսաներորդ տարին թագաւոր եղաւ Ասան Յուդայի վերայ, 10Եւ քառասունեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Մաաքա՝ դուստր Աբիսողոմի։ 11Եւ * Ասան ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս իր հայր Դաւիթը։ 12Եւ դուրս արաւ * իգացողներին այն երկրից եւ հեռացրեց * իր հայրերի շինած ամեն կուռքերը։ 13Եւ * իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնութիւնից. Որովհետեւ նա անտառի գարշութիւն էր շինել. Եւ Ասան բնաջինջ արաւ նորա գարշութիւնը եւ այրեց Կեդրոն հեղեղատումը։ 14* Բայց բարձրաւանդակները վեր չþառնուեցան, սակայն Ասայի սիրտը ուղիղ էր Տիրոջ հետ իր բոլոր օրերումը։ 15Եւ իր հօր նուիրածները եւ իր նուիրածները՝ արծաթը, ոսկին եւ անօթները բերաւ Տիրոջ տունը։
16Եւ պատերազմ կար Ասայի եւ Իսրայէլի Բաասա թագաւորի մէջ նորանց բոլոր օրերումը։ 17Եւ * Իսրայէլի Բաասա թագաւորը վեր գնաց Յուդայի վերայ եւ շինեց Ռաման, որ ելք եւ մուտք չþտայ Յուդայի Ասա թագաւորին։ 18Եւ Ասան վեր առաւ Տիրոջ տան գանձումը եւ թագաւորի տան գանձումը * մնացած բոլոր արծաթը եւ ոսկին եւ տուաւ իր ծառաների ձեռքը, եւ Ասա թագաւորը ուղարկեց նորանց * Դամասկոսում բնակող Ասորիների թագաւորին՝ Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի * Բենադադին ասելով. 19Դաշինք կայ իմ մէջ եւ քո մէջ, իմ հօր մէջ եւ քո հօր մէջ. Ահա քեզ համար * արծաթ ու ոսկի ուղարկեցի ընծայ, քանդիր քո դաշինքը Իսրայէլի Բաասա թագաւորի հետ, որ նա գնա ինձանից։ 20Եւ Բենադադը լսեց Ասա թագաւորին, եւ իր զօրքերի իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների վերայ եւ զարկեց * Իյօնը, * Դանը, * Աբէլ-բեթ-մաաքան եւ բոլոր * Քեներէթը ու բոլոր Նեփթաղիմի երկիրը։ 21Եւ երբոր Բաասան լսեց այս բանը, դադարեց Ռաման շինելուց եւ բնակուեց Թերսայում։ 22Եւ * Ասա թագաւորը լուր տուաւ բոլոր Յուդայեաններին առանց բացառութեան, եւ նորանք վեր առան Ռամայի քարերը եւ փայտերը, որ շինել էր Բաասան, եւ Ասա թագաւորը նորանցով շինեց * Բենիամինի Գաբան եւ * Մասփան։
23Եւ * Ասայի բոլոր գործքերի մնացորդը եւ նորա բոլոր զօրութիւնը եւ նորա բոլոր արածը եւ նորա շինած քաղաքները, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը. Միայն թէ իր ծերութեան ժամանակ ոտները ցաւում էին։ 24Եւ * Ասան ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ իր հայր Դաւիթի քաղաքումը. Եւ նորա * Յովսափատ որդին թագաւորեց նորա տեղ։
25Եւ * Յերոբովամի որդի Նադաբը թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յուդայի թագաւոր Ասայի երկրորդ տարիումը, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ երկու տարի։ 26Եւ նա չորութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց իր հօր ճանապարհովը եւ նորա մեղքերովը, * որոնցով մեղանչել տուաւ Իսրայէլին։ 27Եւ * նորա դէմ դաւաճանութիւն արաւ Իսաքարցի Աքիայի որդի Բաասան, եւ Բաասան նորան ջարդեց Փղշտացիների Գաբաթոնումը, երբոր Նադաբը եւ բոլոր Իսրայէլը պաշարել էին * Գաբաթոնը։ 28Եւ բաասան մեռցրեց նորան Յուդայի Ասա թագաւորի երրորդ տարիումը, եւ ինքը թագաւորեց նորա տեղ։ 29Եւ հէնց որ թագաւոր եղաւ ջարդեց Յերոբովամի բոլոր տունը, բնաւ մի շնչաւոր չþթողեց Յերոբովամի համար մինչեւ որ նորան բնաջինջ արաւ * Տիրոջ այն խօսքի համեմատ, որ իր ծառայ * Սիլօնացի Աքիա մարգարէի ձեռովը խօսել էր, 30* Յերոբովամի արած եւ Իսրայէլին մեղանչել տուած մեղքերի համար նորա այն բարկութեան համար, որով բարկացրել էր Իսրայէլի Տէր Աստուծուն։
31Եւ Նադաբի գործքերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։ 32Եւ * պատերազմ կար Ասայի եւ Իսրայէլի Բաասա թագաւորի մէջ նորանց բոլոր օրերումը։
33Յուդայի Ասա թագաւորի երրորդ տարիումը Աքիայի որդի Բաասան թագաւոր եղաւ բոլոր Իսրայէլի վերայ * Թերսայում, և թագաւորեց քսանեւչորս տարի. 34Եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ * գնաց Յերոբովամի ճանապարհովը եւ նորա մեղքովը, որով մեղանչել տուաւ Իսրայէլին։
*15.2 բ Մն. ժա. 20-22։
*15.2 բ Մն. ժգ. 2 «Միքայիա դուստր Ուրիէլի»։
*15.3 Գլ. ժա. 4։ Հմր. 14։
*15.4 Գլ. ժա. 32, 36։ բ Մն. իա. 7։
*15.4 Գլ. ժա. 36։
*15.5 Գլ. ժդ. 8։
*15.5 բ Թագ. ժա. 4, 15։ ժբ. 9։
*15.6 Գլ. ժդ. 30։
*15.7 բ Մն. ժգ. 22։
*15.7 բ Մն. ժգ. 2 ևլն։
*15.8 բ Մն. ժդ. 1։
*15.11 բ Մն. ժդ. 2։
*15.12 Գլ. ժդ. 24։
*15.12 բ Մն. ժե. 8։
*15.13 բ Մն. ժե. 16-18։
*15.14 Գլ. իբ. 43, 44։ դ Թագ. ժբ. 3։ ժդ. 4։ բ Մն. ժե. 17։
*15.17 բ Մն. ժզ. 1-6։ Տես Յես. ժը. 25։
*15.18 Տես Գլ. ժզ. 26։ դ Թագ. ժբ. 18։
*15.18 Գլ. ժա. 23, 24։
*15.18 բ Մն. ժզ. 2։
*15.19 դ Թագ. ժզ. 8։
*15.20 դ Թագ. ժե. 29։
*15.20 Տես Դատ. ժը. 29։
*15.20 բ Թագ. ի. 14։
*15.20 Յես. ժա. 2։
*15.22 բ Մն. ժզ. 6։
*15.22 Յես. իա. 17։
*15.22 Յես. ժը. 26։ Երեմ. խա. 6, 10։
*15.23 բ Մն. ժզ. 11, 12։
*15.24 բ Մն. ժզ. 13-ժէ. 1։
*15.24 Մատ. ա. 8։
*15.25 Գլ. ժդ. 20։
*15.26 Գլ. ժբ. 30։ ժդ. 16։
*15.27 Գլ. ժդ. 14։
*15.27 Յես. ժթ. 44։
*15.29 Գլ. ժդ. 10, 14։
*15.29 Գլ. ժա. 29։
*15.30 Գլ. ժդ. 9, 16։
*15.32 Տես բ Մն. ժզ. 9։
*15.33 Գլ. ժդ. 17։
*15.34 Գլ. ժբ. 28, 29։ ժգ. 33։ ժդ. 16։ ժզ. 2, 13, 19, 26։