Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթի ապաշխարանքի Սաղմոսը։ Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Եր…
Դաւիթի ապաշխարանքի Սաղմոսը։
Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երբոր * Նաթան մարգարէն նորա մօտ եկաւ՝ երբոր նա Բերսաբէի մօտ էր մտել։
1* Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. Եւ քո մեծ ողորմութեան պէս * ջնջիր իմ անօրէնութիւնները։
2* Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։
3Որովհետեւ * ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ * իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։
4* Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը * քո աչքի առաջին գործեցի. * որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը։
5* Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ * մեղքով յղացաւ ինձ իմ մայրը։
6Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը * երիկամունքներում. Եւ ծածուկ տեղը իմաստութիւն կþսովորեցնես ինձ։
7* Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կþլինիմ. Լուա ինձ՝ եւ * ձիւնից սպիտակ կþլինիմ։
8Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. * թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր։
9* Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր։
10* Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։
11* Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ * քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։
12Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ * կամաւոր հոգովը հաստատիր ինձ։
13Ապա անօրէններին կþսովորեցնեմ քո ճանապարհները. Եւ մեղաւորները ետ կþդառնան քեզ մօտ։
14Փրկիր ինձ * արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. Եւ * իմ լեզուն կþփառաբանէ քո արդարութիւնը։
15Տէր, բաց արա իմ շրթունքները. Եւ իմ բերանը կþպատմէ քո գովութիւնը։
16Որովհետեւ դու * պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կþտայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։
17* Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։
18Բարի արա Սիօնին քո քաղցրութիւնովը. Երուսաղէմի պարիսպները շինիր։
19Այն ժամանակ հաճոյ կþլինին քեզ * արդարութեան պատարագները՝ * ողջակէզներն ու մատաղները. Այն ժամանակ արջառներ կþմատուցանեն քո սեղանի վերայ։
*Սաղ. ծա բ Թագ. ժբ. 1։ ժա. 1-4։
*51.1 Սաղ. դ. 1։ իե. 7։ ճզ. 45։
*51.1 Ես. խգ. 25։ խդ. 22։ Գոր. գ. 19։ Կող. բ. 14։
*51.2 Գոր. իբ. 16։ Եբր. թ. 14։ ա Յովհ. ա. 7, 9։ Յայտ. ա. 5։
*51.3 Սաղ. լբ. 5։
*51.3 Տես Սաղ. ծ. 8։
*51.4 Ծն. ի. 6։ բ Թագ. ժբ. 13։
*51.4 Ղուկ. ժե. 21։
*51.4 Հռովմ. գ. 4։
*51.5 Յոբ ժդ. 4։ Սաղ. ծը. 3։ Յովհ. գ. 6։ Հռովմ. ե. 12-19։ Եփես. բ. 3։
*51.5 Յոբ ժդ. 4։
*51.6 Յոբ լը. 36։
*51.7 Թու. ժթ. 18։ Եբր. թ. 19։
*51.7 Ես. ա. 18։
*51.8 Սաղ. լե. 10։
*51.9 Երեմ. ժզ. 17։
*51.10 Գործ. ժե. 9։ Եփես. բ. 10։
*51.11 Ծն. դ. 14։ դ. Թագ. ժգ. 23։
*51.11 Հռովմ. ը. 9։ Եփես. դ. 30։
*51.12 բ Կոր. գ. 17։
*51.14 բ Թագ. ժա. 17։ ժբ. 9։
*51.14 Սաղ. լե. 28։
*51.16 Տես Թու. ժե. 27, 30։ Սաղ. խ. 6։ ծ. 8։ Ես. ա. 11։ Երեմ. է. 22։ Ովս. զ. 6։
*51.17 Սաղ. լդ. 18։ Ես. ծէ. 15։ կզ. 2։
*51.19 Սաղ. դ. 5։ Մաղ. գ. 3։
*51.19 բ Օր. լգ. 10։