Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դրսուանց եղած աստուածպաշտութիւնը Աստուծոյ համար զզուելի է և չի արգելի…
Դրսուանց եղած աստուածպաշտութիւնը Աստուծոյ համար զզուելի է և չի արգելիլ պատիժը։
1Այս խօսքն եղաւ Երեմիային Տիրոջ կողմիցն ասելով. 2* Կանգնիր Տիրոջ տան դռանը եւ այնտեղ կանչիր այս խօսքը, եւ ասիր՝ Լսեցէք Տիրոջ խօսքը, ով բոլոր Յուդա, որ մտնում էք այս դռներովը Տիրոջը երկրագելու։ 3Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Լաւացրէք * ձեր ճանապարհներն ու ձեր գործերը, եւ ես ձեզ կþթողեմ, որ բնակուէք այս տեղը։ 4* Մի յուսաք սուտ խօսքերի ասելով՝ Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն են սորանք։ 5Այլ եթէ դուք լաւացնէք ձեր ճանապարհներն ու գործերը, եթէ * դուք իրաւունք անէք մարդի եւ իր ընկերի մէջ, 6Օտարին, որբին եւ որբեւայրիին չþզրկէք, եւ անմեղ արիւն չþթափէք այս տեղը, եւ * ուրիշ աստուածների ետեւից չþգնաք ձեր չարիքովը. 7* Այն ժամանակ ես ձեզ կþթողեմ, որ բնակուէք այստեղ՝ այս երկրումը, * որ ես տուել եմ ձեր հայրերին յաւիտենից յաւիտեանս։
8Ահա դուք ձեզ համար * սուտ խօսքերի էք * յոյս դնում, որոնք օգուտ չþունին։ 9* Մի՞թէ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, եւ սուտ երդում անէք ու Բահաղին խունկ ծխէք, եւ այնպիսի աստուածների ետեւից գնաք, որոնց չէիք ճանաչում. 10Եւ յետոյ * գաք ու կանգնէք այս տանը, * որի վերայ կանչուած է իմ անունը, եւ ասէք. Ազատուեցանք բոլոր այս գարշութիւններն անելու համար։ 11Մի՞թէ * աւազակների այր է այս տունը, * որի վերայ կոչուած է իմ անունը, ձեր աչքերի առաջին. Ահա ես էլ եմ տեսել, ասում է Տէրը։ 12Սակայն մէկ գնացէք իմ այն տեղը, որ * Սելովումն է, * ուր որ իմ անունը բնակել էի տալիս առաջ, եւ տեսէք, * թէ ինչ եմ արել նորան իմ Իսրայէլ ժողովրդի չարութեան համար։
13Եւ հիմա, որովհետեւ դուք արիք այս բոլոր գործերը, ասում է Տէրը, թէեւ խօսեցի ձեզ հետ * կանուխ վեր կենալով ու խօսելով, բայց դուք չþլսեցիք, եւ * կանչեցի ձեզ, բայց դուք չþպատասխանեցիք. 14Ես էլ պէտք է անեմ այն տանը, որի վերայ կանչուած է իմ անունը, եւ որին դուք ապաւինել էք, եւ այն տեղին, որ ես տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին, ինչպէս որ արել եմ * Սելովին. 15Եւ ձեզ պէտք է դէն գցեմ իմ երեսի առաջիցը, * ինչպէս որ դէն եմ գցել ձեր բոլոր եղբայրներին՝ * Եփրեմի բոլոր սերունդին։
16Ուրեմն դու * մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, եւ նորանց համար ինձ մի բարեխօսիր, * որովհետեւ ես քեզ չեմ լսելու։ 17Մի՞թէ դու չես տեսնում, թէ դու չես տեսնում, թէ նորանք ինչ են անում Յուդայի քաղաքներումը, եւ Երուսաղէմի փողոցներումը։ 18* Որդիքը փայտեր են ժողովում եւ հայրերը կրակ են վառում, եւ կնիկները խմոր են հունցում, որ երկնքի թագուհիի համար բլիթներ շինեն, եւ թափելու * նուէրներ նուիրեն ուրիշ աստուածների, որպէս զի ինձ բարկացնեն։ 19* Մի՞թէ ինձ են բարկացնում նորանք, ասում է Տէրը. Չէ՞ որ իրանց՝ որ ամօթահար անեն իրանց երեսը։
20Սորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ բարկութիւնն ու իմ ցասումը պիտի թափուի այս տեղի վերայ. Մարդի վերայ եւ անասունի վերայ, դաշտի ծառի վերայ եւ երկրի պտղի վերայ, որ այրէ եւ չþհանգչէ։
21Այսպէս է ասում Զօրաց Տէրն՝ Իսրայէլի Աստուածը. * Ձեր ողջակէզները աւելացրէք ձեր զոհերի վերայ, եւ միս կերէք։ 22Որովհետեւ ես չեմ խօսել ձեր հայրերի հետ եւ նորանց պատուէր չեմ տուել, այն ժամանակ երբոր նորանց դուրս հանեցի Եգիպտոսի երկրիցը * ողջակէզի եւ զոհի վերաբերութեամբ։ 23Այլ այս բանը պատուիրեցի նորանց ասելով. * Լսեցէք իմ ձայնը, եւ * ես ձեզ Աստուած կþլինեմ, եւ դուք ինձ համար կþլինէք ժողովուրդ, եւ գնացէք այն բոլոր ճանապարհումը, որ ձեզ պատուիրում եմ, որպէս զի ձեզ համար բարի լինի։ 24* Բայց նորանք չþլսեցին եւ ականջ չþդրին, եւ վարուեցան իրանց խորհուրդներովը * իրանց չար սրտի կամակորութիւնովը, եւ * ետ գնացին, եւ ոչ թէ առաջ։ 25Այն օրից որ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից մինչեւ այսօր, ես ուղարկում եմ ձեզ մօտ * իմ ամեն ծառաներին՝ մարգարէներին ամեն օր * կանուխ վեր կենալով ուղարկում եմ։ 26* Բայց նորանք չþլսեցին ինձ եւ ականջ չþդրին, այլ * իրանց վիզը խստացրին՝ * իրանց հայրերիցը չար եղան։
27Եւ դու ասում ես նորանց * այս բոլոր բաները, բայց նորանք քեզ չեն լսում, եւ դու կանչում ես նորանց, բայց նորանք չեն պատասխանում։ 28Ուրեմն ասիր նորանց. Սա այն ազգն է, որ չէ լսում իր Տէր Աստուծոյ ձայնը, եւ * խրատ չեն ընդունում, * ճշմարտութիւնը կորել եւ կոտրուել է նորանց բերանիցը։
29Մազերդ * խուզիր եւ դէն գցիր, ով Երուսաղէմ, եւ ողբ բարձրացրու բլուրների վերայ, որ Տէրը մերժեց եւ դէն գցեց իր սրտմտութեան սերունդը։ 30Որովհետեւ Յուդայի որդիքը չարութիւն արին իմ աչքի առաջին, ասում է Տէրը, * իրանց գարշելիքը դրին այն տանը, որի վերայ կոչուած է իմ անունը, որ պղծեն նորան։ 31Եւ շինեցին * Տօփեթի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն են, որ * կրակով այրեն իրանց տղերանցը եւ իրանց աղջկերանցը, * որն որ ես չþպատուիրեցի, եւ միտքս էլ չէր եկել։ 32Ուրեմն ահա * օրեր են գալիս, ասում է Տէրը, որ չի ասուիլ այլ եւս Տօփեթ կամ Ենովմի որդիի ձոր, այլ Սպանութեան ձոր, եւ * Տոփեթումն այնքան կþթաղեն, որ էլ տեղ չի մնալ։ 33Եւ * այս ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնայ երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին, եւ նորանց վախեցնող չէ լինելու։ 34Եւ պիտի դադարեցնեմ Յուդայի քաղաքներից եւ Երուսաղէմի փողոցներից * ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը, որովհետեւ երկիրը * աւերակ պիտի լինի։
*7.2 Գլ. իզ. 2։
*7.3 Գլ. ժը. 11։ իզ. 13։
*7.4 Միք. գ. 11։
*7.5 Գլ. իբ. 3։
*7.6 բ Օր. զ. 14, 15։ ը. 19։ ժա. 28։ Գլ. ժդ. 10։
*7.7 բ Օր. դ. 40։
*7.7 Գլ. գ. 18։
*7.8 Գլ. ե. 31։ ժդ. 13, 14։
*7.8 Հմր. 4։
*7.9 գ Թագ. ժը. 21։ Ովս. դ. 1, 2։ Սոփ. ա. 5։
*7.10 Եզեկ. իգ. 39։
*7.10 Հմր. 11, 14, 30։ Գլ. լբ. 34։ լդ. 15։
*7.11 Մատ. իա. 13։ Մար. ժա. 17։ Ղուկ. ժթ. 46։
*7.11 Ես. ծզ. 7։
*7.12 Յես. ժը. 1։ Դատ. ժը. 31։
*7.12 բ Օր. ժբ. 11։
*7.12 ա Թագ. դ. 10, 11։ Սաղ. հը. 60։ Գլ. իզ. 6։
*7.13 բ Մն. լզ. 15։ Հմր. 25։ Գլ. ժա. 7։
*7.13 Առակ. ա. 24։ Ես. կե. 12։ կզ. 4։
*7.14 ա Թագ. դ. 10, 11։ Սաղ. հը. 60։ Գլ. իզ. 6։
*7.15 դ Թագ. ժէ. 23։
*7.15 Սաղ. հը. 67, 68։
*7.16 Ել. լբ. 10։ Գլ. ժա. 14։ ժդ. 11։
*7.16 Գլ. ժե. 1։
*7.18 Գլ. խդ. 17, 19։
*7.18 Գլ. ժթ. 13։
*7.19 բ Օր. լբ. 16, 21։
*7.21 Ես. ա. 11։ Գլ. զ. 20։ Ամով. ե. 21։ Տես Ովս. ը. 13։
*7.22 ա Թագ. ժե. 22։ Սաղ. ծա. 16, 17։ Ովս. զ. 6։
*7.23 Ել. ժե. 26։ բ Օր. զ. 3։ Գլ. ժա. 4, 7։
*7.23 Ել. ժթ. 5։ Ղև. իզ. 12։
*7.24 Սաղ. ձա. 11։ Գլ. ժա. 8։
*7.24 բ Օր. իթ. 19։ Սաղ. ձա. 12։
*7.24 Գլ. բ. 27։ լբ. 33։
*7.25 բ Մն. լզ. 15։ Գլ. իե. 4։ իթ. 19։
*7.25 Հմր. 13։
*7.26 Հմր. 24։ Գլ. ժա. 8։ ժէ. 23։ իե. 3, 4։
*7.26 Նէեմ. թ. 17, 29։ Գլ. ժթ. 15։
*7.26 Գլ. ժզ. 12։
*7.27 Եզեկ. բ. 7։
*7.28 Գլ. ե. 3։ լբ. 33։
*7.28 Գլ. թ. 3։
*7.29 Յոբ ա. 20։ Ես. ժե. 2։ Գլ. ժզ. 6։ խը. 37։ Միք. ա. 16։
*7.30 դ Թագ. իա. 4, 7։ բ Մն. լգ. 4, 5, 7։ Գլ. իգ. 11։ լբ. 34։ Եզեկ. է. 20։ ը. 5, 6 ևլն։ Դան. թ. 27։
*7.31 դ Թագ. իգ. 10։ Գլ. ժթ. 5։ լբ. 35։
*7.31 Սաղ. ճզ. 38։
*7.31 Տես բ Օր. ժէ. 3։
*7.32 Գլ. ժթ. 6։
*7.32 դ Թագ. իգ. 10։ Գլ. ժթ. 11։ Եզեկ. զ. 5։
*7.33 բ Օր. իը. 26։ Սաղ. հթ. 2։ Գլ. ժբ. 9։ ժզ. 4։ լդ. 20։
*7.34 Ես. իդ. 7, 8։ Գլ. ժզ. 9։ իե. 10։ լգ. 11։ Եզեկ. իզ. 13։ Ովս. բ. 11։ Յայտ. ժը. 23։
*7.34 Ղև. իզ. 33։ Ես. ա. 7։ գ. 26։