Հին Կտակարան
Նոր Կտակարան
Առաքեալը յորդորում է որ Քրիստոնեաները հաւատքով և բարի գործերով իրանց …
Առաքեալը յորդորում է որ Քրիստոնեաները հաւատքով և բարի գործերով իրանց կոչումը հաստատ պահեն։ Ցոյց է տալիս թէ Քրիստոս է Աստուծոյ ճշմարիտ Որդին։
1Շմաւոն Պետրոս՝ Յիսուս Քրիստոսի ծառայ եւ առաքեալ, ձեզ՝ * որ մեզ հետ նոյն պատուական հաւատքին հասաք մեր Աստուծոյ եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի արդարութիւնովը. 2* Շնորհք եւ խաղաղութիւն շատանայ ձեզ վերայ Աստուծոյ եւ մեր Տէր Յիսուսի գիտութիւնովը։
3Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է * նորա գիտութիւնովը, * որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով. 4* Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ * որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ * աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով։ 5* Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր * հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը, 6Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն աստուածպաշտութիւնը, 7Եւ աստուածպաշտութինովն եղբայրսիրութիւնը, եւ * եղբայրսիրութիւնովը սէրը՝՝։ 8Որովհետեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով * դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը։ 9Բայց նա որ այս բաներն իրան մօտ չ’ունի, * կոյր է եւ կարճատես, * մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբուիլը։ 10Սորա համար, եղբարք, աւելի ջանք արէք, * որ ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ անէք. Որովհետեւ սորանք անելով * երբէք յանցանքի մէջ չէք ընկնիլ։ 11Որովհետեւ այսպէս առատութիւնով կ’տրուի ձեզ մտնել մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը։
12* Ուստի ես զանցառու չեմ լինիլ ձեզ յիշեցնելու սորանց համար, * թէ եւ գիտէք եւ հաստատուած էք այս ներկայ ճշմարտութիւնումը։ 13Եւ իրաւունք եմ համարում, * որ քանի որ այս վրանի մէջ եմ * զարթնեցնեմ ձեզ յիշեցնելով։ 14* Գիտեմ որ շուտով պիտի ինձանից հանեմ իմ այս վրանը, * ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսը յայտնեց ինձ։ 15Բայց ջանք էլ կ’անեմ որ միշտ կարողանաք իմ աշխարհքից դուրս գալուց յետոյ այս բաները յիշել։ 16* Որովհետեւ մենք ոչ թէ վարպետութեամբ հնարուած առասպելների հետեւելով ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը. * այլ ականատես լինելով նորա մեծափառութեանը։ 17Որովհետեւ նա Հայր Աստուածանից պատիւ եւ փառք առաւ, երբոր այն մեծվայելչութեան փառքիցն այնպիսի ձայն եկաւ նորան թէ * Դա է իմ սիրելի Որդին որին ես հաւանել եմ։ 18Եւ այս ձայնը մենք լսեցինք երկնքիցն եկած, * երբոր նորա հետ այն սուրբ սարումն էինք։ 19Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք, որ եթէ նորան մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ * լոյս է տալիս մութ տեղը, մինչեւ որ ցերեկը լուսանայ եւ * լուսաբերը ծագի ձեր սրտերումը։ 20Բայց առաջ այս գիտացէք, որ Գրքերի * ամեն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ’ունի։ 21* Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, * բայց Սուրբ Հոգուցը շարժուած խօսեցան Աստուծոյ մարդիկը։
*1.1 Հռովմ. ա. 12։ բ Կոր. դ. 13։ Եփես. դ. 5։ Տիտ. ա. 4։
*1.2 Դան. դ. 1։ զ. 25։ ա Պետ. ա. 2։ Յուդ. 2։
*1.3 Յովհ. ժէ. 3։
*1.3 ա Թես. բ. 12։ դ. 7։ բ Թես. բ. 13։ բ Տիմ. ա. 9։ ա Պետ. բ. 9։ գ. 9։
*1.4 բ Կոր. է. 1։
*1.4 բ Կոր. գ. 18։ Եփես. դ. 24։ Եբր. ժբ. 10։ ա Յովհ. գ. 2։
*1.4 Գլ. բ. 18, 20։
*1.5 Գլ. գ. 18։
*1.5 Կամ՝ հաւատքի վերայ աւելացրէք առաքինութիւնը, և առաքինութեան վերայ գիտութիւնը, ևլն։
*1.7 Գաղ. զ. 10։ ա Թես. գ. 12։ ե. 15։ ա Յովհ. դ. 21։
*1.8 Յովհ. ժե. 2։ Տիտ. գ. 14։
*1.9 ա Յովհ. բ. 9, 11։
*1.9 Եփես. ե. 26։ Եբր. թ. 14։ ա Յովհ. ա. 7։
*1.10 ա Յովհ. գ. 19։
*1.10 Գլ. գ. 17։
*1.12 Հռովմ. ժե. 14, 15։ Փիլ. գ. 1։ Գլ. գ. 1։ ա Յովհ. բ. 21։ Յուդ. 5։
*1.12 ա Պետ. ե. 12։ Գլ. գ. 17։
*1.13 բ Կոր. ե. 1, 4։
*1.13 Գլ. գ. 1։
*1.14 Տես բ Օր. դ. 21, 22։ լա. 14։ բ Տիմ. դ. 6։
*1.14 Յովհ. իա. 18, 19։
*1.16 ա Կոր. ա. 17։ բ. 1, 4։ բ Կոր. բ. 17։ դ. 2։
*1.16 Մատ. ժէ. 1, 2։ Մար. թ. 2։ Յովհ. ա. 14։ ա Յովհ. ա. 1։
*1.17 Մատ. գ. 18։ ժէ. 5։ Մար. ա. 11։ թ. 6։ Ղուկ. գ. 22։
*1.18 Տես Ել. գ. 5։ Յես. ե. 15։ Մատ. ժէ. 6։
*1.19 Սաղ. ճժթ. 105։ Յովհ. ե. 35։
*1.19 Յայտ. բ. 28։ իբ. 16։ Տես բ Կոր. դ. 4, 6։
*1.20 Հռովմ. ժբ. 6։
*1.21 բ Տիմ. գ. 16։ ա Պետ. ա. 11։
*1.21 բ Թագ. իգ. 2։ Ղուկ. ա. 70։ Գոր. ա. 16։ գ. 18։