Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յորդոր արթուն լինելու և Տիրոջ օրուան համար սպասելու։ 1* Բայց …
Յորդոր արթուն լինելու և Տիրոջ օրուան համար սպասելու։
1* Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբարք, * պէտք չ’ունիք գրել ձեզ։ 2Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ * Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ։ 3Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, * այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս * ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ։ 4* Իսկ դուք, եղբարք, խաւարումը չէք, որ այն օրը գողի պէս ձեզ վերայ հասնէ։ 5* Դուք ամենդ լոյսի որդիք էք եւ ցերեկի որդիք, գիշերինը չենք եւ ոչ խաւարինը։ 6* Ապա ուրեմն չ’քնենք ուրիշների պէս, * բայց արթուն եւ զարթուն լինենք։ 7* Որովհետեւ նորանք որ քնում են գիշերն են քնում, եւ նորանք որ արբում են * գիշերն են արբում։ 8Իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինինք՝ հագած * հաւատքի եւ սէրի զրահը, եւ փրկութեան յոյսի սաղաւարտը։ 9* Որովհետեւ Աստուած մեզ չ’դրաւ բարկութեան համար, * այլ փրկութիւնը ստանալու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը. 10* Որ մեզ համար մեռաւ, որ՝ թէ արթուն լինենք եւ թէ քնենք, նորա հետ մէկտեղ ապրենք։ 11* Սորա համար իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք՝ ինչպէս անում էլ էք։
12Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, * որ ճանաչէք ձեր միջումը աշխատողներին եւ ձեր վերակացուներին Տէրումը, եւ ձեր խրատողներին էլ։ 13Եւ նորանց առաւելապէս պատուեցէք սէրով իրանց գործի պատճառով. * իրար հետ խաղաղութիւնով վարուեցէք։ 14Աղաչում ենք ձեզ, եղբարք, * խրատեցէք անկարգներին, * մխիթարեցէք փոքրասիրտերին, * օգնական եղէք տկարներին, * երկայնամիտ եղէք ամենի հետ։ 15* Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը չարի տեղ չար հատուցանէ, * այլ ամեն ժամանակ բարիին հետեւեցէք իրար հետ եւ ամենի հետ։ 16* Ամեն ժամանակ ուրախ եղէք։ 17* Անդադար աղօթք արէք։ 18* Ամեն բանի մէջ գոհացէք. Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը։ 19* Հոգին մի հանգցնէք։ 20* Մարգարէութիւնները մի անարգէք։ 21* Ամեն բան փորձեցէք, * բարին ամուր բռնեցէք։ 22* Ամեն կերպ չար բանից հեռու կացէք։ 23* Եւ ինքը խաղաղութեան Աստուածը * ձեզ սուրբ անէ բոլորովին. Եւ * ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալը։ 24* Հաւատարիմ է նա որ կանչեց ձեզ, որ կ’անէ էլ։
25Եղբարք, * աղօթք արէք մեզ համար էլ։ 26* Բարեւ տուէք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով։ 27Երդում եմ տալիս ձեզ Տէրովը, * որ այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին կարդացուի։ 28* Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի. Ամէն։
*5.1 Մատ. իդ. 3, 36։ Գոր. ա. 7։
*5.1 Գլ. դ. 9։
*5.2 Մատ. իդ. 43, 44։ իե. 13։ Ղուկ. ժբ. 39, 40։ բ Պետ. գ. 10։ Յայտ. գ. 3։ ժզ. 15։
*5.3 Ես. ժգ. 6-9։ Ղուկ. ժէ. 27-29։ իա. 34, 35։ բ Թես. ա. 9։
*5.3 Երեմ. ժգ. 21։ Ովս. ժգ. 13։
*5.4 Հռովմ. ժգ. 12, 13։ ա Յովհ. բ. 8։
*5.5 Եփես. ե. 8։
*5.6 Մատ. իե. 5։
*5.6 Մատ. իդ. 42։ իե. 13։ Հռովմ. ժգ. 11-13։ ա Պետ. ե. 8։
*5.7 Ղուկ. իա. 34, 36։ Հռովմ. ժգ. 13։ ա Կոր. ժե. 34։ Եփես. ե. 14։
*5.7 Գոր. բ. 15։
*5.8 Ես. ծթ. 17։ Եփես. զ. 14, 16, 17։
*5.9 Հռովմ. թ. 22։ Գլ. ա. 10։ ա Պետ. բ. 8։ Յուդ. 4։
*5.9 բ Թես. բ. 12, 13։
*5.10 Հռովմ. ժդ. 8, 9։ բ Կոր. ե. 15։
*5.11 Գլ. դ. 17։
*5.12 ա կոր. ժզ. 18։ Փիլ. բ. 29։ ա Տիմ. ե. 17։ Եբր. ժգ. 7, 17։
*5.13 Մար. թ. 49։
*5.14 բ Թես. գ. 11, 12։
*5.14 Եբր. ժբ. 12։
*5.14 Հռովմ. ժդ. 1։ ժե. 1։ Գաղ. զ 1, 2։
*5.14 Գաղ. ե. 22։ Եփես. դ. 2։ Կող. գ. 12։ բ Տիմ. դ. 2։
*5.15 Ղև. ժթ. 18։ Առակ. ի. 22։ իդ. 29։ Մատ. ե. 39, 44։ Հռովմ. ժբ. 17։ ա Կոր. զ. 7։ ա Պետ. գ. 9։
*5.15 Գաղ. զ. 10։ Գլ. գ. 12։
*5.16 բ Կոր. զ. 10։ Փիլ. դ. 4։
*5.17 Ղուկ. ժը. 1։ իա. 36։ Հռովմ. ժբ. 12։ Եփես. զ. 18։ Կող. դ. 2։ ա Պետ. դ. 7։
*5.18 Եփես. ե. 20։ Կող. գ. 17։
*5.19 Եփես. դ. 30։ ա Տիմ. դ. 14։ բ Տիմ. ա. 6։ Տես ա Կոր. ժդ. 30։
*5.20 ա Կոր. ժդ. 1, 39։
*5.21 ա Կոր. բ. 11, 15։ ա Յովհ. դ. 1։
*5.21 Փիլ. դ. 8։
*5.22 Գլ. դ. 11։
*5.23 Փիլ. դ. 9։
*5.23 Գլ. գ. 13։
*5.23 ա Կոր. ա. 8։
*5.24 ա Կոր. ա. 9։ ժ. 13։ բ Թես. դ. 3։
*5.25 Կող. դ. 3։ բ Թես. գ. 1։
*5.26 Հռովմ. ժզ. 16։
*5.27 Կող. դ. 16։ բ Թես. գ. 14։
*5.28 Հռովմ. ժզ. 20, 24։ բ Թես. գ. 18։