Հին Կտակարան
Նոր Կտակարան
Գոհութիւն մարմնաւոր և հոգևոր բարիքների համար։ 1Ալէլուիա։ *&nb…
Գոհութիւն մարմնաւոր և հոգևոր բարիքների համար։
1Ալէլուիա։ * Տէրիցը կþգոհանամ բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ։
2* Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նորանց։
3* Փառք եւ գեղեցկութիւն են նորա գործերը, եւ նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։
4Յիշատակ շինեց իր հրաշքների համար, * ողորմած եւ գթած է Տէրը։
5* Կերակուր տուաւ իրանից վախեցողներին. Նա յաւիտեան յիշում է իր ուխտը։
6Իր գործերի զօրութիւնը ցոյց տուաւ իր ժողովրդին՝ հեթանոսների ժառանգութիւնը նորանց տալով։
7Նորա ձեռքի գործերը * ճշմարտութիւն եւ իրաւունք են * նորա բոլոր պատուիրանքները հաւատարիմ են։
8Հաստատուած են * յաւիտեանս յաւիտենից. Եւ շինուած են * ճշմարտութիւնով եւ ուղղութիւնով։
9* Նա փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին. Իր ուխտը պատուիրեց յաւիտեան. * սուրբ եւ ահաւոր է նորա անունը։
10* Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. Բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. Նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան։
*111.1 Սաղ. լե. 18։ ձթ. 5։ ճէ. 32։ ճթ. 30։ ճխթ. 1։
*111.2 Յոբ լը. լթ. խ. խա։ Սաղ. ղբ. ճդ. ճլթ. 14։ Յայտ. ժե. 3։
*111.3 Սաղ. ճխե. 4, 5, 10։
*111.4 Սաղ. ձզ. 5։ ճգ. 8։
*111.5 Մատ. զ. 26, 33։
*111.7 Յայտ. ժե. 3։
*111.7 Սաղ. ժթ. 7։
*111.8 Ես. խ. 8։ Մատ. ե. 18։
*111.8 Սաղ. ժթ. 9։ յայտ. ժե. 3։
*111.9 Մատ. ա. 21։ Ղուկ. ա. 68։
*111.9 Ղուկ. ա. 49։
*111.10 բ Օր. դ. 6։ Յոբ իը. 28։ Առակ. ա. 7։ թ. 10։ Ժող. ժբ. 13։