Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ճշմարիտ պատիւը իմաստութեան վարձքն է։ 1* Սորանք էլ են սողոմոնի…

Ճշմարիտ պատիւը իմաստութեան վարձքն է։

1* Սորանք էլ են սողոմոնի առակները, որ յուդայի եզեկիա թագաւորի մարդիկը օրինակեցին։

2* Աստուծոյ փառքն է բանը ծածկելը. Բայց թագաւորների փառքն է * բանը քննելը։

3Երկինքը բարձրութիւնով, եւ երկիրը խորութիւնով, եւ թագաւորների սիրտը չի քննուիլ։

4* Հանիր կղկղանքը արծաթից, եւ ոսկերչի համար անօթ դուրս կþգայ։

5* Դուրս արա թագաւորի առաջից ամբարշտին, եւ * նորա աթոռը կþհաստատուի արդարութեամբ։

6Մի պարծենար թագաւորի առաջին, եւ մեծամեծների տեղը մի կանգնիր։

7* Որովհետեւ լաւ է որ քեզ ասեն. Վեր բարձրացիր այստեղ, քան թէ քեզ խոնարհեցնեն այն իշխանի առաջին, որին տեսնում են քո աչքերը։

8* Շուտով կռուի մի գնար, մի գուցէ չþիմանաս թէ վերջումը ինչ պիտի անես, երբոր ընկերդ քեզ ամաչեցնէ։

9* Դատդ վարիր ընկերիդ հետ, բայց գաղտնիքը ուրիշին մի յայտնիր։

10Որ մի գուցէ լսողը քեզ անարգէ, եւ վատ անունդ միւս անգամ չþգնայ։

11* Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ։

12Ոսկի օղ եւ գոհարեղէն մանեակ է իմաստունի խրատը՝ լսող ականջի համար։

13Ինչպէս է ձիւնի պաղութիւնը հունձքի ժամանակին, նոյնն է * հաւատարիմ դեսպանն իրան ուղարկողի համար. Նա զուարթացնում է իր տիրոջ հոգին։

14* Ամպեր եւ քամի՝ բայց առանց անձրեւի՝ այն մարդն է * որ պարծենում է դարտար պարգեւներով։

15* Երկայնմտութեամբ կþհամոզուի իշխանը, եւ կակուղ լեզուն ոսկոր կþկոտրէ։

16* Եթէ մեղր գտնես՝ կեր պէտքիդ չափ. Մի գուցէ նորանից կշտանաս եւ փսխես նորան։

17Ոտքդ սակաւ յաճախէ ընկերիդ տունը, մի գուցէ քեզանից կշտանայ եւ զզուէ քեզանից։

18* Ուռ եւ սուր եւ սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայութիւն է տալիս իր ընկերի դէմ։

19Կոտրած ատամ եւ դիւրագլոր ոտք է նեղ օրը անհաւատարիմ մարդի վերայ ապաւինելը։

20* Ցուրտ օրին զգեստը հանել, կամ բորակի վերայ քացախ ածել է երգեր երգելը տրտում մարդի առաջին։

21* Եթէ թշնամիդ սոված է՝ հաց տուր նորան, եւ եթէ ծարաւ է՝ ջուր խմեցրու նորան.

22Որովհետեւ այսպէս անելով նորա գլխի վերայ կրակի կայծեր կþդիզես. Եւ * Տէրը քեզ կþհատուցանէ։

23* Հիւսիսային քամին անձրեւ է բերում, եւ խոժոռ դէմքը՝ * գաղտախօս լեզու։

24* Լաւ է բնակուել մի կտուրի անկիւնում, քան թէ կռուասէր կնոջ հետ մեծ տան մէջ։

25Պաղ ջուր է ծարաւած սրտի համար բարի լուրը հեռու երկրից։

26Պղտորած ակնի եւ քանդուած աղբիւրի նման է ամբարշտի առաջին ընկճուող արդարը։

27* Շատ մեղր ուտելը լաւ չէ, * իր պատիւը որոնելը պատիւ չէ։

28* Քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին։

*25.1 գ Թագ. դ. 32։

*25.2 բ Օր. իթ. 29։ Հռովմ. ժա. 33։

*25.2 Յոբ իթ. 16։

*25.4 բ Տիմ. բ. 21։

*25.5 Տես Գլ. ի. 8։

*25.5 Գլ. ժզ. 12։ իթ. 14։

*25.7 Ղուկ. ժդ. 8-10։

*25.8 Գլ. ժէ. 14։ Մատ. ե. 25։

*25.9 Մատ. ե. 25։ ժը. 15։

*25.11 Գլ. ժե. 23։ Ես. ծ. 4։

*25.13 Գլ. ժգ. 17։

*25.14 Յուդ. 12։

*25.14 Գլ. ի. 6։

*25.15 Ծն. լբ. 4 ևլն։ ա Թագ. իե. 24 ևլն։ Գլ. ժե. 1։ ժզ. 14։

*25.16 Հմր. 27։

*25.18 Սաղ. ծէ. 4։ ճի. 3, 4։ Գլ. ժբ. 18։

*25.20 Դան. զ. 18։ Հռովմ. ժբ. 15։

*25.21 Ել. իգ. 4, 5։ Մատ. ե. 44։ Հռովմ. ժբ. 20։

*25.22 բ Թագ. ժզ. 12։

*25.23 Յոբ լէ. 22։

*25.23 Սաղ. ճա. 5։

*25.24 Գլ. ժթ. 13։ իա. 9, 19։

*25.27 Հմր. 16։

*25.27 Գլ. իէ. 2։

*25.28 Գլ. ժզ. 32։