Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մադիանացիք յաղթվում են։ Բաղաամը սպանում է։ իսրայէլացիք մեծաւար են անո…
Մադիանացիք յաղթվում են։ Բաղաամը սպանում է։ իսրայէլացիք մեծաւար են անում։
1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով։ 2Իսրայէլի որդկանց վրէժը առնես * Մադիանացիներից եւ * յետոյ ժողովուես քո ժողովրդի հետ։ 3Եւ Մովսէսը խօսեց այն ժողովրդի հետ եւ ասեց. Ձեզանից մարդիկ պատրաստեցէք պատերազմի համար, եւ գնան Մադիամի վերայ, որ Մադիամիցը առնեն Եհովայի վրէժը։ 4Իսրայէլի բոլոր ցեղերի ամեն մէկից մէկ հազար մարդ պատերազմի ուղարկէք։ 5Եւ Իսրայէլի հազարաւորներից ամեն մէկ ցեղից մէկ հազար մարդ ընտրուեցաւ՝ այսինքն տասներկու հազար հոգի պատերազմի համար պատրաստուած։ 6Եւ Մովսէսը նորանց պատերազմի ուղարկեց, ամեն մէկ ցեղից մէկ հազար մարդ՝ նորանց հետ եւ նորանց Եղիազար քահանայի որդի Փենեհէսին պատերազմի ուղարկեց, եւ սուրբ անօթներն ու * ազդարարութեան փողերը նորա ձեռքին։ 7Եւ Մադիանացիների դէմ պատերազմեցին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, եւ բոլոր * արուներին մեռցրին. 8Եւ նորանց սպանուածների հետ Մադիամի թագաւորներին էլ՝ * Եւիին, Րոկոմին, * Սուրին, Ուրին եւ Ռոբէին՝ Մադիամի հինգ թագաւորներին սպանեցին, եւ * Բէովրի որդի Բաղաամին սրով մեռցրին։ 9Եւ Իսրայէլի որդիքը Մադիանացիների կանայքը ու տղայքը գերի առին, եւ նորանց բոլոր անասունները եւ ստացուածքը աւար առին։ 10Եւ նորանց բոլոր քաղաքները իրանց բնակարաններովը եւ բոլոր գիւղերը կրակով այրեցին։ 11Եւ * բոլոր աւարը եւ բոլոր կողոպուտը առին՝ թէ մարդ եւ թէ անասուն։ 12Եւ գերիներին եւ կողոպուտը եւ աւարը բերին Մովսէսի, Եղիազար քահանայի մօտ եւ Իսրայէլի որդկանց ժողովքին բանակը, որ Երիքովի դէմ Յորդանանի մօտ՝ * Մովաբի դաշտերումն է։
13Եւ Մովսէսը եւ Եղիազար քահանան եւ ժողովքի բոլոր իշխանները դուրս բանակից նորանց դիմաւորելու։ 14Եւ Մովսէսը բարկացաւ զօրաց իշխանների հազարապետների վերայ, որ պատերազմիցը գալիս էին. 15Եւ Մովսէսը նորանց ասեց. Մի՞թէ բոլոր կանանցը ողջ թողեցիք։ 16Ահա նորանք * Բաղաամի խօսքովը * պատճառ եղան Իսրայէլի որդկանց Փոքովրի գործումը Եհովայի դէմ մեղանչելուն, եւ * այն հարուածը եկաւ Եհովայի ժողովքի վերայ։ 17Եւ հիմա * երեխաներից ամեն արուին մեռցրէք, այն բոլոր կանանցը, որ մարդ են գիտացել արուի հետ պառկելով՝ մեռցրէք։ 18Եւ կանանցից այն բոլոր մանկահասակ աղջիկներին, որոնք մարդ չեն գիտացել արուի հետ պառկելով՝ ձեզ համար ողջթողեցէք։ 19Եւ * դուք եօթն օր բանակից դուրս մնացէք. Եւ ամեն ով որ մարդ է մեռցրել եւ ամեն ով որ * մեռածի է դպել, երրորդ օրը եւ եօթներորդ օրը մաքրուի՝ թէ դուք եւ թէ ձեր գերիները։ 20Եւ ամեն հանդերձ եւ ամեն մորթի անօթ եւ այծի մազից շինուած ամեն բան եւ ամեն փայտի աման մաքրեցէք։
21Եւ Եղիազար քահանան ասեց պատերազմի գնացող զօրքերին. Այս է այն օրէնքի կանոնը, որ Եհովան Մովսէսին պատուիրեց։ 22Միայն ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը եւ կապարը, 23Ամեն կրակը մտնելու բանը կրակիցը անցկացրէք, եւ նա մաքուր կþլինի, բայց * մաքրութեան ջրով մեղքից մաքրուի, սակայն կրակը չþմտնող ամեն բան ջրից անցկացնէք։ 24Եւ * եօթներորդ օրը ձեր հանդերձները լուանաք եւ մաքրուիք, եւ յետոյ բանակը մտնէք։
25Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 26Դու Եղիազար քահանայի եւ ժողովքի նահապետութիւնների իշխանների հետ առնես առնուած կողոպուտի գումարը՝ թէ մարդի եւ թէ անասունի. 27Եւ * այն կողոպուտը պատերազմի գնացող պատերազմողներին եւ բոլոր ժողովքին հաւասարապէս բաժանես։ 28Եւ պատերազմի գնացող պատերազմողներից Եհովայի հասը առնես, * հինգ հարիւրից մէկը՝ թէ մարդկանցից, թէ արջառներից, թէ էշերից եւ թէ ոչխարներից։ 29նորանց կէս բաժինիցը առնես, եւ Եղիազար քահանային տաս իբրեւ Եհովայի ընծայ։ 30Եւ իսրայէլի որդկանց կէս բաժինիցը յիսունից մէկը առնես, թէ մարդկանցից, թէ արջառներից, թէ էշերից, թէ ոչխարներից և ամեն անասուններից, եւ նորանք * Եհովայի խորանին պահպանութիւնը անող Ղեւտացիներին տաս։ 31Եւ արաւ Մովսէսը եւ Եղիազար քահանան ինչպէս որ Եհովան Մովսէսին հրամայել էր։ 32Եւ կողոպուտը՝ այսինքն պատերազմող զօրքի առած աւարի * գումարը այս էր. Վեց հարիւր եօթանասունեւհինգ հազար ոչխար, 33Եօթանասուն երկու հազար արջառ, 34Եւ վաթսունեւմէկ հազար էշ. 35Եւ կնիկներ, որ արուի հետ պառկելով մարդ չեն գիտացել, ամենը երեսուն երկու հազար հոգի էին։
36Եւ պատերազմի գնացողների հաւասար բաժինը այս էր. Ոչխարների թիւը՝ երեք հարիւր երեսունեւեօթը հազար հինգ հարիւր. 37Եւ ոչխարներից Եհովայի հասը եղաւ՝ վեց հարիւր եօթանասունեւհինգ. 38Եւ արջառները՝ երեսունեւվեց հազար, իսկ նորանց հասը Եհովային եօթանասունեւերկու. 39Եւ էշերը՝ երեսուն հազար հինգ հարիւր, իսկ նորանց հասը Եհովային վաթսունեւմէկ. 40Եւ մարդիկը տասնեւվեց հազար հոգի, իսկ նորանց հասը Եհովային երեսունեւերկու հոգի։
41Եւ Մովսէսը Եհովային նուիրուած հասը Եղիազար քահանային տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
42Եւ Իսրայէլի որդկանց կէս բաժինից էլ, որ Մովսէսը պատերազմողներից բաժին էր առել, 43(Եւ ժողովքի կէս բաժինը եղաւ երեք հարիւր երեսունեւեօթը հազար հինգ հարիւր ոչխար, 44Երեսունեւվեց հազար արջառ, 45Երեսուն հազար հինգ հարիւր էշ, 46Եւ տասնեւվեց հազար հոգի։) 47Եւ Մովսէսն առաւ իսրայէլի որդկանց կէս բաժինից՝ յիսունից մէկը, թէ մարդից, թէ անասունից, եւ նորանց տուաւ Եհովայի խորանի պահպանութիւնն անող Ղեւտացիներին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
48Եւ Մովսէսին մօտեցան զօրքի հազարաւորների վերակացուները՝ այսինքն հազարապետները եւ հարիւրապետները. 49Եւ Մովսէսին ասեցին. Քո ծառաները մեր ձեռքի տակ եղող պատերազմողների գումարն առինք, եւ մեզանից մի մարդ պակաս չէ։ 50Եւ մատուցանենք Եհովայի ընծան՝ մեզանից ամեն մէկը ինչ որ գտանք՝ ոսկի * զարդեր, * շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, * օղեր եւ փողոշուկներ, * որ Եհովայի առաջին մեր հոգիների համար քաւութիւն անենք։ 51Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան նորանցից առին ոսկին՝ ամենն էլ բանուած զարդեր։ 52Եւ հազարապետներից ու հարիւրապետներից Եհովայի համար մատուցրուած ընծայի բոլոր ոսկին տասնեւվեց հազար եօթը հարիւր յիսուն սիկղ էր։ 53* Պատերազմողների ամեն մէկն իր համար կողոպուտ էր առել։ 54Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան հազարապետներից եւ հարիւրապետներից ոսկին առին եւ ժողովքի խորանը բերին, իբրեւ * Իսրայէլի որդկանց յիշատակ Եհովայի առաջին։
*31.2 Գլ. իե. 17։
*31.2 Գլ. ի. 24։ իէ. 13։
*31.6 Գլ. ժ. 9։
*31.7 բ Օր. ի. 13։ Դատ. իա. 11։ ա Թագ. իէ. 9։ գ Թագ. ժա. 15, 16։
*31.8 Յես. ժգ. 21։
*31.8 Գլ. իե. 15։
*31.8 Յես. ժգ. 22։
*31.11 բ Օր. ի. 14։
*31.12 Տես Գլ. իբ. 1։
*31.16 Գլ. իդ. 14։ բ Պետ. բ. 15։ Յայտ. բ. 14։
*31.16 Գլ. իե. 2։
*31.16 Գլ. իե. 9։
*31.17 Դատ. իա. 11։
*31.19 Գլ. ե. 2։
*31.19 Գլ. ժթ. 11 ևլն։
*31.23 Գլ. ժթ. 9, 17։
*31.24 Տես Ղև. ժա. 25։
*31.27 Յես. իբ. 8։ ա Թագ. լ. 4։
*31.28 Գլ. ժը. 26։
*31.30 Գլ. գ. 7, 8, 25, 31, 36։ ժը. 3, 4։
*31.32 Կամ՝ մնացորդը
*31.50 բ Թագ. ա. 10։
*31.50 Ծն. իդ. 22։
*31.50 Եզեկ. ժզ. 12։
*31.50 Ել. լ. 12, 16։
*31.53 բ Օր. ի. 14։
*31.54 Ել. լ. 16։