Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տաճարի շինութեան նկարագրութիւնը։ 1Եւ * Սողոմոնն սկսեց շի…

Տաճարի շինութեան նկարագրութիւնը։

1Եւ * Սողոմոնն սկսեց շինել Տիրոջ տունը Երուսաղէմում * Մօրիա սարի վերայ, ուր որ երեւեցաւ նորա հայր Դաւիթին այն տեղի վերայ որ Դաւիթը պատրաստել էր * Յեբուսացի Ոռնայի կալումը։ 2Եւ նա սկսեց շինել իր թագաւորութեան չորրորդ տարուայ երկրորդ ամսի որկուսին։ 3Եւ այս է Սողոմոնի դրած հիմը * Աստուծոյ տունը շինելու համար. Երկայնութիւնը նախնի չափով վաթսուն կանգուն, եւ լայնութիւնը քսան կանգուն։ 4Եւ * առաջի սրահի երկայնութիւնը տան լայնութեան համեմատ քսան կանգուն էր, եւ բարձրութիւնը հարիւրեւքսան. Եւ նորան պատեց ներսիցը մաքուր ոսկիով։ 5Եւ * մեծ տունը ծածկեց * մայր փայտերով, եւ նորան պատեց լաւ ոսկիով, եւ նորա վերայ հանեց * արմաւենիներ եւ * շղթաներ։ 6Եւ տունը պատեց պատուական ակքւոնքներով շքեղութեան համար. Եւ ոսկին Փարուիմի ոսկի էր։ 7Եւ տան * գերանները, * սեմերը, նորա պատերը եւ նորա դռները ոսկիով պատեց, եւ պատերի վերայ քերովբէներքանդակեց։

8Եւ * սրբութեանց սրբութիւնի տունը շինեց. Նորա երկայնութիւնը տան լայնութեան համեմատ՝ քսան կանգուն, եւ նորա լայնութիւնը՝ քսան կանգուն. Եւ նորան * պատեց վեց հարիւր տաղանդ մաքուր ոսկիով։ 9Եւ բեւեռների կշիռը մինչեւ յիսուն սիկղ ոսկի էր. Եւ * վերնատունները պատեց ոսկիով։ 10Եւ * սրբութեանց սրբութիւնում * երկու քանդակագործ քերովբէներ շինեց, եւ նորանց պատեց ոսկիով։ 11Եւ քերովբէների թեւերի երկայնութիւնը քսան կանգուն էր. Մէկ թեւը հինգ կանգուն էր որ դպչում էր տան պատին. Եւ միւս թեւը հինգ կանգուն էր որ դպչում էր միւս քերովբէի թեւին։ 12Եւ միւս քերովբէի մէկ թեւը հինգ կանգուն էր, որ դպչում էր տան պատին, եւ միւս թեւը՝ հինգ կանգուն որ կցուած էր միւս քերովբէի թեւին։ 13Այս քերովբէների տարածուած թեւերը քսան կանգուն էին, որ կանգնած էին իրանց ոտքերի վերայ, եւ նորանց երեսը դէպի տունն էր։

14Եւ * վարագոյրը շինեց կապուտակից, ծիրանեգոյնից, կարմիրից եւ բեհեզից, նորա վերայ քերովբէներ գործեց։

15Եւ տան առաջին երկու սիւն շինեց՝ * երեսունեւհինգ կանգուն երկայնութեամբ, եւ ամեն մէկի գլխի խոյակը հինգ կանգուն։ 16Եւ դաբիրի միջի պէս շղթաներ շինեց եւ դրաւ սիւների գլխներին, եւ * հարիւր նուռ շինեց եւ անցրեց շղթաներին. 17Եւ * սիւները կանգնեցրեց տաճարի առաջը՝ մէկը աջ կողմին միւսը ձախ կողմին, եւ աջի անունը դրաւ Յաքին եւ ձախի անունը Բոոզ։

*3.1 գ Թագ. զ. 1։

*3.1 Ծն. իբ. 2, 14։

*3.1 ա Մն. իա. 18։ իբ. 1։

*3.3 գ Թագ. զ. 2։

*3.4 գ Թագ. զ. 3։

*3.5 գ Թագ. զ. 17։

*3.5 Տես գ Թագ. ե. 8։

*3.5 գ Թագ. զ. 29, 32 ևլն։

*3.5 Ել. իը. 14։

*3.7 Տես դ Թագ. զ. 2, 5։

*3.7 Ես. զ. 4։

*3.8 գ Թագ. զ. 16։

*3.8 գ Թագ. զ. 20։

*3.9 ա Մն. իը. 11։

*3.10 գ Թագ. զ. 16, 23 ևլն։

*3.10 գ Թագ. զ. 23-28։

*3.14 Ել. իզ. 31։ Մատ. իէ. 51։ Եբր. թ. 3։

*3.15 գ Թագ. է. 15-21։

*3.16 գ Թագ. է. 20։

*3.17 գ Թագ. է. 21։