Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գովասանական երգ Աստուծոյ Օծեալի և նորա հարսի համար։ Երգողների գլխա…

Գովասանական երգ Աստուծոյ Օծեալի և նորա հարսի համար։

Երգողների գլխաւորին. * Շօշանիմով. Կորխի որդկանց. Քերթուած. Սէրի երգ։

1Սիրտս բարի խօսք է բղխում. Ես ասում եմ՝ թէ իմ քերթուածը թագաւորի համար է. Իմ լեզուն ճարտար դպրի գրիչն է։

2Դու մարդկանց որդիներիցը գեղեցկագոյն ես. Շնորհք է թափուած քո * շրթունքների վերայ. Սորա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան։

3* Սուրդ մէջքդ կապիր * ով Հզօր. Նա է քո պատիւը եւ քո փառքը։

4Եւ * քո փառքովը յաջողուիր, եւ ձի հեծիր ճշմարտութեան, եւ հեզութեան, եւ արդարութեան համար. Եւ քո աջ ձեռքը թող ահաւոր բաներ սովորեցնէ քեզ։

5Քո նետերը սրուած են. Ազգերը քո տակն են ընկնում. Նորանք թագաւորի թշնամիների սիրտն են մտնում։

6Ով Աստուած, * քո աթոռը յաւիտեանս յաւիտենից կայ. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։

7* Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում ես անօրէնութիւնը. Սորա համար, * ով Աստուած, * օծեց քեզ քո Աստուածը * ուրախութեան իւղովը աւելի քան քո ընկերներին։

8* Քո հանդերձները իսպառ զմուռ եւ հալուէ է եւ կասիա են. Փղոսկրեայ պալատներիցը ուրախացնում են քեզ նուագարանով.

9Թագաւորների աղջիկները քո * պատուականների մէջ են. Թագուհին կանգնած է * քո աջ կողմը Ոփիրի ազնիւ ոսկիովը։

10Լսիր, աղջիկ, եւ տես, խոնարհեցրու քո ականջը. Եւ * մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը։

11Եւ ապա թագաւորը կþցանկանայ քո գեղեցկութեանը. Որովհետեւ նա է * քո տէրը, * երկրպագութիւն արա նորան։

12Եւ Տիւրոսի աղջիկը * ընծայով կþներկայանայ. Կþխնդրեն քո երեսը * ժողովրդի հարուստները։

13* Թագաւորի աղջիկը իսպառ փառաւոր է ներսումը. Նորա հանդերձը ոսկեհուռ է.

14* Պաճուճեալ զարդարանքով ներս կþտարուի թագաւորի մօտ. Նորա ետեւիցը եկող աղջիկ ընկերները ներս կþտարուին քեզ մօտ։

15Ներս կþտարուին ուրախութիւնով եւ ցնծութիւնով. Եւ թագաւորի պալատը կþմտնեն։

16Քո հայրերի տեղ քո որդիքը կþլինին, եւ * իշխաններ կþդնես նորանց ամեն երկրի վերայ։

17Ես կþյիշեմ քո անունը * ազգից մինչեւ ազգ. Սորա համար ժողովուրդները կþփառաւորեն քեզ յաւիտեանս յաւիտենից։

*Սաղ. խե Սաղ. կթ. և ձ. վերնագիրը։

*45.2 Ղուկ. գ. 2։

*45.3 Ես. խթ. 2։ Եբր. դ. 12։ Յայտ. ա. 16։ ժթ. 15։

*45.3 Ես. թ. 6։

*45.4 Յայտ. զ. 2։

*45.6 Սաղ. ղգ. 2։ Եբր. ա. 8։

*45.7 Սաղ. ժա. 7։ լգ. 5։

*45.7 Ես. կա. 1։

*45.7 գ Թագ. ա. 39, 40։

*45.7 Սաղ. իա. 6։

*45.8 Տես Երգ. ա. 3։

*45.9 Երգ. զ. 8։

*45.9 Տես գ Թագ. բ. 19։ Մատ. իե. 34։

*45.10 տես բ Օր. իա. 13։

*45.11 Տես ես. ծա. 22։

*45.11 Սաղ. ղե. 6։

*45.12 ա Թագ. ժ. 27։ Սաղ. ղզ. 8։

*45.12 Սաղ. իբ. 29։ կը. 29։ հբ. 10։ Ես. խթ. 7, 23։

*45.13 Յայտ. ժթ. 7, 8։

*45.14 Երգ. ա. 4։

*45.16 ա պետ. բ. 9։ յայտ. ա. 6։ ե. 10։ ի. 6։

*45.17 Սաղ. ժ. 6։