Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յաղթութեան երգ։ Երգողների գլխաւորին. Դաւիթի սաղմոս. Երգ։ 1*&nbs…
Յաղթութեան երգ։
Երգողների գլխաւորին. Դաւիթի սաղմոս. Երգ։
1* Թող Աստուած վեր կենայ, նորա երեսիցը փախչեն նորան ատողները։
2* Ինչպէս որ ծուխը փչանում է՝ փչացրու նորանց. * ինչպէս որ մոմը հալվում է կրակի առաջին, թող ամբարիշտները կորչեն Աստուծոյ երեսիցը։
3Բայց * արդարները պիտի ուրախանան եւ ցնծան Աստուծոյ առաջին, եւ զուարճանան ուրախութիւնով։
4* Երգեցէք Աստուծուն. Սաղմոս ասեցէք նորա անունին. Ճանապարհ պատրաստեցէք անապատի միջովը հեծած եկողին. * Եահ է նորա անունը. Եւ ցնծացէք նորա առաջին։
5* Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը։
6* Աստուած մինակներին բնակեցնում է տան մէջ, գերիներին հանում է յաջողութեան մէջ. Բայց * ապստամբուածները բնակվում են չոր տեղում։
7Ով Աստուած, դու * քո ժողովրդի առաջից գնալիս, անապատի մէջ անց կենալիս, (Սէլա։)
8* Երկիրը դողաց եւ երկինքը շաղ թափեց Աստուծոյ երեսիցը. Այն Սինա սարն էլ դողաց Աստուծոյ՝ Իսրայէլի Աստուծոյ երեսիցը։
9Առատութիւնների անձրեւ տեղացիր, ով Աստուած. * քո ժառանգութիւնը՝ որ յոգնած էր՝ դու զօրացրիր։
10Քո ժողովուրդը բնակուեց այնտեղ. * քո քաղցրութիւնովը կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ով Աստուած։
11Տէրը տալիս է խօսքը. Աւետարանողները մեծ բազմութիւն են։
12* Զօրութիւնների թագաւորները կþփախչոտեն, բայց տան մէջ բնակող կինը կþբաժանէ աւարը։
13Երբոր մակաղների մէջտեղերումը հանգստանում էք, աղաւնիի * թեւերը փայլում են արծաթով պատած, եւ նորանց փետուրները՝ դեղին ոսկիով։
14* Ամենակարողը թագաւորներին այն երկրումը ցրուելու ժամանակ, փայլուն եղաւ ինչպէս ձիւն Սաղմօնումը։
15Ով Աստուծոյ սար, Բասան, ով բարձր եւ պարարտ սար.
16* Ով բարձր սարեր, ի՞նչու էք նախանձով նայում. * սա այն սարն է որ Աստուած նորան հաւանեց նորա վերայ բնակուելու համար. Տէրը յաւիտեան կþբնակուի նորանում։
17* Աստուծոյ կառքերը երկու բիւր են՝ հազարապատիկ. Տէրը նորանցում է՝ Սինայումը՝ սրբութեան տեղումը։
18* Վեր ելար բարձր տեղերը, * գերի արիր գերութիւնը. * պարգեւներ առիր մարդկանց համար եւ * ապստամբուածների համար էլ, * որ Աստուած այնտեղ բնակուի։
19Օրհնեալ է Տէրը օրէ ցօր. Եթէ բեռ դնելու լինին մեզ վերայ, Աստուած է մեր փրկութիւնը։ (Սէլա։)
20Աստուած մեզ համար փրկութեան Աստուած է, եւ * Տէր Եհովան ազատում է մահից։
21Սակայն * Աստուած կþփշրէ իր թշնամիների գլուխը եւ նորանց մազոտ գագաթը որ դնում են * իրանց անօրէնութիւնների մէջ։
22Տէրն ասեց. * Բասանիցը ետ կþդարձնեմ նորանց՝ * ծովի անդունդիցը ետ կþդարձնեմ։
23* Որ քո ոտը արիւնով թրջես եւ * քո շների լեզուն թշնամիներիցն իր բաժինը առնէ։
24Տեսան քո գնացքը, ով Աստուած. Իմ Աստուծոյ՝ իմ թագաւորի գնացքը սրբութեան մէջ։
25Առաջ * երգեցողները գնացին, յետոյ նուագածուները՝ թմբուկ ածող կոյս աղջիկների մէջտեղը։
26Ժողովուրդների մէջ օրհնեցէք Տէր Աստուծուն, դուք որ * Իսրայէլի աղբիւրիցն էք։
27Այնտեղ է * փոքր Բենիամինը՝ նորանց տիրապետողը. Յուդայի իշխաններն՝ իրանց խումբովը. Զաբուղօնի իշխաններն, Նեփթաղիմի իշխանները։
28Քո Աստուածը հաստատեց քո զօրութիւնը. Զօրացրու նորան, ով Աստուած, որ մեզ համար արիր։
29Քո տաճարի համար Երուսաղէմումը * թագաւորներն ընծայ կþբերեն քեզ։
30Սաստիր եղէգի գազանին, * արջառների ժողովքի՝ ազգերի երինջների հետ. * որ երեսի վերայ ընկնեն արծաթի կտորներովը. Ցրուիր այն ազգերը որ կռիւ են կամենում։
31Իշխաններ կþգան * Եգիպտոսիցը. * Եթոպացիքն * իրանց ձեռքերը կþմեկնեն դէպի Աստուած։
32Ով երկրի թագաւորութիւններ, երգեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք Տիրոջը. (Սէլա։)
33Նորան՝ * որ յաւիտենից նստում է երկինքների երկնքի վերայ. Ահա * իր ձայնովը զօրաւոր ձայն կþտայ։
34* Զօրութիւն տուէք Աստուծուն. Նորա մեծ փառաւորութիւնը իսրայէլի վերայ, եւ նորա զօրութիւնը ամպերի մէջ է։
35* Զարմանալի ես քո սրբութեան տեղումը, ով Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Նա զօրութիւն եւ կարողութիւն է տալիս ժողովրդին. Օրհնեալ է Աստուած։
*68.1 Թու. ժ. 35։ Սաղ. ճլբ. 8։ Ես. լգ. 3։
*68.2 Սաղ. լէ. 20։ Ես. թ. 18։ Ովս. ժգ. 3։
*68.2 Սաղ. իբ. 14։ ղէ. 5։ Միք. ա. 4։
*68.3 Սաղ. լբ. 11։
*68.4 Սաղ. կզ. 4։
*68.4 Ել. զ. 3։ ժե. 3։
*68.5 Սաղ. ժ. 14։ ճխզ. 9։
*68.6 ա Թագ. բ. 5։ Սաղ. ճժգ. 9։
*68.6 Սաղ. ճէ. 34, 40։
*68.7 Ել. ժգ. 21։ Դատ. դ. 14։ Ամբ. գ. 13։
*68.8 Դատ. ե. 4։
*68.9 բ Օր. ժա. 11, 12։
*68.10 բ Օր. իզ. 5, 9։ Սաղ. հդ. 19։
*68.12 Թու. լա. 8 ևլն։ Յես. ժ. 16։ ժբ. 8։ Սաղ. ճժ. 5։
*68.13 Յոբ լթ. 13։
*68.14 Յես. ժ. 10։ ժբ. 1 ևլն։ Տես Զաք. բ. 6։
*68.16 Սաղ. ճժդ. 6։
*68.16 բ Օր. ժբ. 5։
*68.17 բ Օր. լգ. 2։ դ Թագ. զ. 16, 17։ Ամբ. գ. 8։ Եբր. ժբ. 22։ Յայտ. թ. 16։
*68.18 Գոր. ա. 9։ Եփես. դ. 8։
*68.18 Դատ. ե. 12։
*68.18 Գոր. բ. 33։
*68.18 ա Տիմ. ա. 13։
*68.18 Սաղ. հը. 60։
*68.20 բ Օր. լբ. 39։ Առակ. գ. 23։ Յայտ. ա. 18։ ի. 1։
*68.21 Սաղ. ճժ. 6։ Ամբ. գ. 13։
*68.21 Սաղ. ծե. 23։
*68.22 Թու. իա. 33։
*68.22 Ել. ժդ. 22։
*68.23 Սաղ. ծը. 10։
*68.23 գ Թագ. իա. 19։
*68.25 ա Մն. ժգ. 8։ ժե. 16։ Սաղ. խէ. 5։
*68.26 բ Օր. լգ. 28։ Առակ. ե. 16։ Ես. խը. 1։
*68.27 ա Թագ. թ. 21։
*68.29 գ Թագ. ժ. 10, 24, 25։ բ Մն. լբ. 23։ Սաղ. հբ. 10։ հզ. 11։ Ես. կ. 16, 17։
*68.30 Սաղ. իբ. 12։
*68.30 բ Թագ. ը. 2, 6։
*68.31 Ես. ժթ. 19, 21։ խգ. 3։
*68.31 Սաղ. հբ. 9։ Ես. խե. 14։ Գոր. ը. 27։
*68.31 Սաղ. խդ. 20։ Տես Սոփ. դ. 10։
*68.33 Սաղ. ժը. 10։ ժդ. 3։
*68.33 Սաղ. իթ. 3 ևլն։
*68.34 Սաղ. իթ. 1։
*68.35 Սաղ. խե. 4։ կե. 5։ կզ. 5։ հզ. 12։