Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

ԳԼ. ԼԲ Երեմիան մի արտ է առնում որ նշանակում է թէ ժողովուրդը գալու …

ԳԼ. ԼԲ

Երեմիան մի արտ է առնում որ նշանակում է թէ ժողովուրդը գալու է Բաբիլոնիցը. աղօթք է անում և պատասխան ստանում թէ Իսրայէլը կþփրկուի։

1Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ Յուդայի թագաւոր * Սեդեկիայի տասներորդ տարին այսինքն Նաբուգոդոնոսորի տասնեւութերորդ տարին։ 2Եւ այն ժամանակ Բաբիլոնի թագաւորի զօրքը պաշարել էր Երուսաղէմը, եւ Երեմիա մարգարէն արգիլուած էր * բանտի գաւիթումը, որ Յուդայի թագաւորի տանն է, 3Ուր որ նորան բանտարկել էր Յուդայի թագաւոր Սեդեկիան ասելով. Ի՞նչու դու մարգարէութիւն արիր եւ ասեցիր թէ Տէրը այսպէս է ասում. * Ահա ես պիտի տամ այս քաղաքը բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա պիտի առնէ նորան։ 4Եւ Յուդայի Սեդեկիա թագաւորը չի պրծնիլ * Քաղդէացիների ձեռքիցը, այլ անպատճառ պիտի Բաբիլոնի թագաւորի ձեռքը տրուի եւ պիտի բերան առ բերան խօսէ նորա հետ եւ աչք աչքի հետ պիտի տեսնուին։ 5Եւ նա պիտի Բաբիլոն տանէ Սեդեկիային, եւ նա այնտեղ պիտի մնայ * մինչեւ որ ես նորան այցելեմ, ասում է Տէրը. * երբոր պատերազմէք Քաղդէացիների հետ, չþպիտի յաջողէք։

6Եւ Երեմիան ասեց. Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 7Ահա քո հօրեղբօր Սեղղումի որդի Անամայէլը պիտի քեզ մօտ գայ եւ ասէ. Առ իմ ագարակը, որ Անաթովթումն է, որովհետեւ * ազգականութեան իրաւունքը քոնն է, որ ծախու առնես։ 8Եւ իմ հօրեղբօր որդի Անամայէլն եկաւ ինձ մօտ Տիրոջ խօսքին համեմատ բանտի գաւիթը եւ ասեց ինձ. Խնդրեմ՝ ծախու առ իմ ագարակը, որ Բենիամինի երկրի Անաթովթումն է, որովհետեւ քեզ կþվերաբերէ ժառանգութեան իրաւունքը եւ քոնն է ազգականութիւնը, ծախու առ քեզ համար։ Եւ ես իմացայ որ սա Տիրոջ խօսքն էր։ 9Եւ ես ծախու առայ այն ագարակը իմ հօրեղբօր որդի Անամայէլիցը, որ Անաթովթումն է, եւ կշռեցի տուի նորան արծաթը՝ * տասնեւեօթը սիկղ արծաթ։ 10Եւ ես գրեցի մուրհակումը եւ կնքեցի եւ վկաներով վկայեցի, եւ կշիռքով կշռեցի արծաթը։ 11Եւ առայ ստացուածքի մուրհակը պատուէրի ու կանոնների համաձայն կնքուածը եւ բացը, 12Եւ տուի այն ստացուածքի մուրհակը Մաասիայի որդի Ներիայի որդիի * Բարուքին իմ հօրեղբօր Անամայէլի աչքի առաջին եւ * այն վկաների աչքի առաջին, որոնք գրուած էին ստացուածքի մուրհակումը՝ եւ այն ամեն Հրէաների աչքի առաջին, որոնք նստած էին բանտի գաւիթումը. 13Եւ Բարուքին պատուիրեցի նորանց աչքի առաջին ասելով. 14Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Առ այս մուրհակները՝ այս ստացուածքի մուրհակը՝ կնքուածը եւ այս բաց մուրհակը, եւ դիր նորանց մի հողի ամանի մէջ, որ շատ օրեր մնան։ 15Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դեռ տներ եւ ագարակներ ու այգիներ * պիտի ծախու առնուին այս երկրումը։

16Եւ ես աղօթք արի Տիրոջը՝ ստացուածքի մուրհակը Ներիայի որդի Բարուքին տալուցս յետոյ ասելով. 17Ո՜հ, Տէր Եհովայ, * դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զօրութիւնովը եւ քո մեկնած բազուկովը. * քեզ համար ոչ մի բան դժուար չէ. 18Որ դու ողորմութիւն ես անում * հազարներին, եւ հայրերի անօրէնութիւնները հատուցանում ես նորանց որդկանց ծոցը նորանցից յետոյ, ով դու մեծ եւ * հզօր Աստուած, * որի անունը Զօրաց Եհովայ է։ 19Դու * մեծ ես խորհուրդով եւ զօրաւոր՝ գործերով, որ * աչքերդ բաց են մարդկանց որդիների ամեն ճանապարհների վերայ, * որ վճարես մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ. 20Որ նշաններ եւ հրաշքներ արիր Եգիպտոսի երկրումը մինչեւ այսօր եւ Իսրայէլի ու մարդկանց վերայ, եւ * քեզ համար անուն շահեցիր՝ ինչպէս որ այսօր կայ. 21Եւ հանեցիր * քո Իսրայէլ ժողովրդին Եգիպտոսի երկրիցը նշաններով եւ հրաշքներով եւ զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ մեծ ահարկութեամբ. 22Եւ տուիր նորանց այս երկիրը, որ երդում էիր արել իրանց հայրերին, որ տաս նորանց * մի երկիր՝ որ կաթ ու մեղր է բղխում։ 23Եւ նորանք եկան ու ժառանգեցին նորան, եւ * չլսեցին քո ձայնին եւ քո օրէնքներովը չþգնացին, եւ այն ամենը, որ դու պատուիրել էիր նորանց անելու համար, չþարին եւ դու նորանց հանդիպեցիր այս բոլոր չարիքին։ 24Ահա * պատնէշները եկել են քաղաքը՝ որ նորան առնեն, եւ քաղաքը տրուեցաւ * Քաղդէացիների ձեռքը, որ պատերազմում են նորա դէմ, * սուրի, սովի եւ ժանտախտի պատճառովը. եւ ինչ որ ասել էիր՝ եղաւ. եւ ահա դու տեսնում ես։ 25Սակայն դու ասեցիր ինձ, ով Տէր Եհովայ, փողով առ քեզ համար այն ագարակը, եւ վկաներով վկայիր. բայց քաղաքը * Քաղդէացիների ձեռքն է տրվում։

26Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, ասելով. 27Ահա ես եմ Տէրը՝ * ամեն մարմնի Աստուածը, * մի՞թէ ինձ համար մի որ եւ է դժուար բան կայ. 28Սորա համար Տէրը այսպէս է ասում. Ահա * ես այս քաղաքը պիտի մատնեմ Քաղդէացիների ձեռքը եւ բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, եւ նա պիտի առնէ նորան։ 29Եւ այս քաղաքի դէմ պատերազմող Քաղդէացիք պիտի գան, եւ * պիտի այրեն այս քաղաքը կրակով եւ նորան այրեն, եւ նաեւ այն տները՝ * որոնց կտուրների վերայ Բահաղին խունկ են ծխում, եւ թափելու նուէրներ մատուցանում օտար աստուածների, որպէս զի ինձ բարկացնեն։ 30Որովհետեւ Իսրայէլի որդիքը եւ Յուդայի որդիքը միայն չարութիւն էին անում իմ առաջին * իրանց մանկութիւնիցն þի վեր. որովհետեւ Իսրայէլի որդիքն ինձ հէնց բարկացնում են իրանց ձեռքի գործերովը, ասում է Տէրը։ 31Որովհետեւ իմ բարկութեան եւ իմ սրտմտութեան համար եղաւ այս քաղաքը ինձ համար այն օրիցը որ նորան շինեցին մինչեւ այս օրը, * որ նորան վերացնեմ իմ առաջիցը, 32Իսրայլի որդկանց եւ Յուդայի որդկանց ամեն չարութեան համար, որ նորանք գործեցին ինձ բարկացնելու համար, նորանք եւ * նորանց թագաւորներն ու նորանց իշխանները՝ նորանց քահանաները եւ մարգարէները եւ Յուդայի մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները։ 33Եւ դէպի ինձ * քամակ դարձրին եւ ոչ թէ երես, թէպէտեւ ես սովորեցնում էի նորանց * կանուխ վեր կենալով եւ սովորեցնելով. բայց նորանք չէին լսում խրատ առնելու համար։ 34Այս իրանց պղծութիւնները դրին այն տան մէջ, * որի վերայ կոչուած էր իմ անունը, որ նորան պղծէին. 35Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն է, որ * իրանց տղերքն ու աղջկերքը անցկացնեն * Մողոքի համար, * որ ես նորանց չէի հրամայել եւ մտքովս էլ չէր անցել այդ գարշելութիւնը անելը Յուդային մեղանչել տալու համար։

36Եւ հիմա սորա համար այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այս քաղաքի մասին, որ դուք ասում էք թէ * Բաբիլոնի թագաւորի ձեռքն է տրվում սրով, սովով եւ ժանտախտով. 37Ահա ես նորանց * պիտի ժողովեմ այն բոլոր երկիրներիցը ուր որ ես նորանց աքսորել եմ իմ բարկութիւնովը եւ մեծ ցասումով, եւ ետ պիտի բերեմ այս տեղը եւ * նորանց պիտի բնակեցնեմ ապահովութիւնով։ 38Եւ * նորանք ինձ համար կþլինեն ժողովուրդ, եւ ես կþլինեմ նորանց համար Աստուած։ 39Եւ * ես կþտամ նորանց մէկ սիրտ եւ մէկ ճանապարհ, որ ինձանից վախենան ամեն ժամանակ որ լաւ լինի իրանց համար եւ իրանցից յետոյ իրանց որդկանց համար։ 40Եւ ես * յաւիտենական ուխտ եմ դնում նորանց հետ, որ ետ չþդառնամ նորանցից սորանց բարութիւն անելուց, եւ * իմ երկիւղը կþդնեմ նորանց սրտերումը, որ ինձանից չþհեռանան։ 41Եւ * ես պիտի ուրախանամ նորանց բարութիւն անելով, եւ նորանց պիտի տնկեմ այս երկրումը հաւատարմութիւնով * իմ բոլոր սրտովը եւ իմ բոլոր անձովը։ 42Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. * Ինչպէս որ ես բերի այս ազգի վերայ այս բոլոր մեծ չարիքը, այնպէս էլ պիտի բերեմ նորանց վերայ այն բոլոր բարիքը, որոնք ես խօսել եմ նորանց մասին։ 43Եւ * ագարակներ պիտի առնուի այս երկրումը, * որի համար դուք ասում էք թէ Ամայի է, առանց մարդի եւ անասունի, Քաղդէացիների ձեռքն է տրուել։ 44Փողով ագարակներ են առնելու եւ մուրհակում գրելու եւ կնքելու են եւ վկաներով վկայելու են * Բենիամինի երկրումը, եւ Երուսաղէմի շրջակայքումը, եւ Յուդայի քաղաքներումը եւ սարի քաղաքներումը, եւ դաշտային քաղաքներումը եւ հարաւային քաղաքներումը. որովհետեւ ետ եմ դարձնելու * նորանց գերութիւնը, ասում է Տէրը։

*32.1 դ Թագ. իե. 1, 2։ Գլ. լթ. 1։

*32.2 Նէեմ. գ. 25։ Գլ. լգ. 1։ լէ. 21։ լը. 6։ լթ. 14։

*32.3 Գլ. լդ. 2։

*32.4 Գլ. լդ. 3։ լը. 18, 23։ լթ. 5։ ծբ. 9։

*32.5 Գլ. իէ. 22։

*32.5 Գլ. իա. 4։ լգ. 5։

*32.7 Ղև. իե. 24, 25, 32։ Հռութ դ. 4։

*32.9 Ծն. իգ. 16։ Զաք. ժա. 12։

*32.12 Գլ. լզ. 4։

*32.12 Տես Ես. ը. 2։

*32.15 Հմր. 37, 43։

*32.17 դ Թագ. ժթ. 15։

*32.17 Ծն. ժը. 14։ Հմր. 27։ Ղուկ. ա. 37։

*32.18 Ել. ի. 6։ լդ. 7։ բ Օր. ե. 9, 10։

*32.18 Ես. թ. 6։

*32.18 Գլ. ժ. 16։

*32.19 Ես. իը. 29։

*32.19 Յոբ լդ. 21։ Սաղ. լգ. 13։ Առակ. ե. 21։ Գլ. ժզ. 17։

*32.19 Գլ. ժէ. 10։

*32.20 Ել. թ. 16։ ա Մն. ժէ. 21։ Ես. կգ. 12։ Դան. թ. 15։

*32.21 Ել. զ. 6։ բ Թագ. է. 23։ ա Մն. ժէ. 21։ Սաղ. ճլզ. 11, 12։

*32.22 Ել. գ. 8, 17։ Գլ. ժա. 5։

*32.23 Նէեմ. թ. 26։ Գլ. ժա. 8։ Դան. թ. 10-14։

*32.24 Գլ. լգ. 4։

*32.24 Հմր. 25, 36։

*32.24 Գլ. ժդ. 12։

*32.25 Հմր. 24։

*32.27 Թու. ժզ. 22։

*32.27 Հմր. 17։

*32.28 Հմր. 3։

*32.29 Գլ. իա. 10։ լէ. 8, 10։ ծբ. 13։

*32.29 Գլ. ժթ. 13։

*32.30 Գլ. բ. 7։ գ. 25։ է. 22-26։ իբ. 21։ Եզեկ. ի. 28։

*32.31 դ Թագ. իգ. 27։ իդ. 3։

*32.32 Ես. ա. 4, 6։ Դան. թ. 8։

*32.33 Գլ. բ. 27։ է. 24։

*32.33 Գլ. է. 13։

*32.34 Գլ. է. 30, 31։ իգ. 11։ Եզեկ. ը. 5, 6։

*32.35 Գլ. է. 31։ ժթ. 5։

*32.35 Ղև. ժը. 21։ գ Թագ. ժա. 33։

*32.35 Գլ. է. 31։

*32.36 Հմր. 24։

*32.37 բ Օր. լ. 3։ Գլ. իգ. 3։ իթ. 14։ լա. 10։ Եզեկ. լէ. 21։

*32.37 Գլ. իգ. 6։ լգ. 16։

*32.38 Գլ. իդ. 7։ լ. 22։ լա. 33։

*32.39 Գլ. իդ. 7։ Եզեկ. ժա. 19, 20։

*32.40 Ես. ծե. 3։ Գլ. լա. 31։

*32.40 Գլ. լա. 33։

*32.41 բ Օր. լ. 9։ Սոփ. գ. 17։

*32.41 Գլ. իդ. 6։ լա. 28։ Ամով. թ. 15։

*32.42 Գլ. լա. 28։

*32.43 Հմր. 15։

*32.43 Գլ. լգ. 10։

*32.44 Գլ. ժէ. 26։

*32.44 Գլ. լգ. 7, 11, 26։