Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յիմար, ծոյլ և վատ մարդիկ արժանի չեն պատիւի։ 1Ինչպէս ձիւնը ամառը, ե…
Յիմար, ծոյլ և վատ մարդիկ արժանի չեն պատիւի։
1Ինչպէս ձիւնը ամառը, եւ * անձրեւը հունձին՝ այնպէս էլ յիմարին պատիւ չի վայելիլ։
2Ինչպէս որ ճնճղուկը թռթռում եւ ծիծեռնակը թռչում է, այնպէս էլ * զուր անէծքը չի կատարուիլ։
3* Խարազանը ձիու համար, եւ սանձը՝ էշի, եւ գաւազանը յիմարների մէջքի համար է։
4Մի պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ դու էլ նորան նմանես։
5* Պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ իր աչքին իմաստուն երեւայ։
6Իր ոտները կարող եւ վնաս կրող է ով որ յիմարի ձեռքով խօսք ապսպրէ։
7Ինչպէս որ սասանում են կաղի ոտները, այնպէս էլ առակը յիմարների բերանումը։
8Ինչպէս որ քարն են ծրարում եւ պարսատիկի մէջ շպռտում, այնպէս է եւ յիմարին պատիւ տուողը։
9Արբածի ձեռքը մտաւ փուշը, եւ առակը՝ յիմարների բերանը։
10Մեծ է ամեն բան ստեղծողը, վարձք է տալիս յիմարին էլ, վարձք է տալիս յանցաւորներին էլ։
11* Ինչպէս որ շունը ետ է դառնում դէպի իր փսխածը, * այնպէս է իր յիմարութիւնը կրկնող յիմարը։
12* Տեսե՞լ ես մէկ ինքն իր աչքին իմաստուն երեւացող. Յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։
13* Ծոյլն ասում է. Ճանապարհին առիւծ կայ, հրապարակների մէջ՝ առիւծ։
14Դուռը շուռ է տալիս իր ծղխնիի վերայ, ծոյլն էլ՝ իր անկողնի վերայ։
15* Ծոյլը իր ձեռքը կþկոխէ ամանի մէջը, եւ նորա համար դժուար է նորան ետ տանել իր բերանը։
16Ծոյլը իմաստուն է երեւում իր աչքին եօթը խելօք պատասխան տուողից աւելի։
17Շունը ականջներիցը բռնում է այն անցաւորը, որ գրգռվում է իրանը չեղած դատի համար։
18Ինչպէս մի գիժ որ կրակի կայծեր, նետեր եւ մահ է ցանում,
19Այնպէս է այն մարդը որ իր ընկերին խաբում է, եւ ասում. * Ահա կատակ եմ անում։
20Փայտ չþլինելիս կրակը կþհանգչի. Եւ * քսու չþլինելիս կռիւը կþդադարէ։
21* Ինչպէս ածուխը կայծերին, եւ փայտը կրակին, նոյնպէս է կռուարար մարդը վէճ վառելու։
22* Քսու մարդի խօսքերը քաղցր պատառների պէս են. Նորանք էլ են իջնում փորի ներսերը։
23Կղկղանքի արծաթով պատած հողի ամանի պէս են սիրաբորբոք շրթունքը ու չար սիրտը միասին։
24Ատեցողը կեղծում է իր շրթունքներովը, եւ սրտումը նենգութիւն է դնում.
25* Երբոր նա անուշացնէ ձայնը նորան չþհաւատաս. Որովհետեւ եօթը գարշելի բան կայ նորա սրտումը։
26Թէկուզ՝ ատելութիւնը ծածկուի նենգութեամբ, նորա չարութիւնը կþյայտնուի ժողովքի մէջ։
27* Ով որ փոս փորէ՝ նորա մէջը կþընկնի. Եւ ով որ քար գլորէ՝ նա նորա վերայ կþդառնայ։
28Ստախօս լեզուն ատում է իր ծեծածներին, եւ շողոքորթող բերանը կորուստ է պատճառում։
*26.15 Գլ. ժթ. 24։
*26.19 Եփես. ե. 4։
*26.20 Գլ. իբ. 10։
*26.21 Գլ. ժե. 18։ իթ. 22։
*26.22 Գլ. ժը. 8։
*26.25 Սաղ. իը. 3։ Երեմ. թ. 8։
*26.27 Սաղ. է. 15, 16։ թ. 15։ ժ. 2։ ծէ. 6։ Գլ. իը. 10։ Ժող. ժ. 8։