Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յիսուս Քրիստոսն ինքզինքն յայտնում է Յովհաննէսին. Քրիստոսի գալը, նորա …

Յիսուս Քրիստոսն ինքզինքն յայտնում է Յովհաննէսին. Քրիստոսի գալը, նորա զօրութիւնն ու մեծափառութիւնը։

1Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, * որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու, ինչ որ * շուտով պիտի լինի, եւ իմացրեց * իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Յովհաննէս ծառային. 2* Որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեանը, * որ տեսաւ։ 3* Երանելի են այս մարգարէութեան խօսքերը կարդացողը եւ լսողները, եւ սորանում գրուածները պահողները. * որովհետեւ ժամանակը մօտեցել է։

4Յովհաննէս, եօթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն էք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն նորանից * որ է, * եւ որ էր, եւ որ գալու է, եւ * այն եօթը Հոգիներիցը, որ նորա աթոռի առաջին են. 5Եւ Յիսուս Քրիստոս * հաւատարիմ վկայիցը, * որ մեռելներից անդրանիկը՝ * եւ երկրի թագաւորների իշխանն է. * նորան որ մեզ սիրեց եւ * մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն, 6* Եւ մեզ թագաւորներ եւ քահանաներ արաւ Աստուծոյ եւ իր Հօր համար. * նորան փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

7* Ահա նա գալիս է ամպերով. Եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. Եւ նորա վերայ կոծ կ’անեն * երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։ 8* Ես եմ Ալֆան եւ Օմեղան [սկիզբը եւ վերջը] ասում է Տէրը, նա * որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը։

9Ես՝ Յովհաննէս ձեր եղբայր եւ * հաւասար ընկեր նեղութեան * եւ արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի համբերութեան, Պատմոս ասուած կղզումն էի * Աստուծոյ խօսքի համար, եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար։ 10* Եւ կիրակի օրը եղայ * Հոգում. Եւ * իմ ետեւից մի մեծ ձայն լսեցի ինչպէս փողի ձայն, որ ասում էր. [Ես եմ Ալֆան եւ Օմեղան, առաջինը եւ վերջինը։ 11Եւ] ինչ որ տեսնում ես գրիր մի գրքի մէջ, եւ ուղարկիր այն եօթը եկեղեցիներին որ Ասիայումն են՝ Եփեսոս, Զմիւռնիա, եւ Պերգամոն, եւ Թիւատիրա, եւ Սարդէս, եւ Փիլադելփիա եւ Լաւոդիկէ։ 12Եւ ես ետ դարձայ այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խօսում էր, եւ երբոր դարձայ * եօթը ոսկի ճրագակալ տեսայ. 13Եւ * այն եօթը ճրագակալների միջումը * մէկը մարդի Որդու նման, պճղնաւոր * պատմուճան հագած, եւ ստինքների մօտ ոսկի գօտի կապած։ 14Եւ նորա գլուխը * եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձիւնի պէս սպիտակ էին, * եւ նորա աչքերը կրակի բոցի պէս։ 15* Եւ նորա ոտները կարմրած պղնձի պէս իբրեւ հնոցի մէջ կրակ եղած, * եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի պէս։ 16Եւ * իր աջ ձեռքումը եօթն աստղեր ունէր, * եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, * եւ նորա երեսն ինչպէս արեգակը որ ճառագայթում է իր զօրութեամբը։ 17* Եւ երբոր տեսայ նորան, մեռածի պէս ընկայ նորա ոտների առաջին. * եւ նա իր աջ ձեռքն ինձ վերայ դրաւ եւ ասեց ինձ. Մի վախենար, * ես եմ Առաջինը եւ Վերջինը, 18* Եւ կենդանին. Եւ ես մեռած էի, * եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ամէն. * եւ ունիմ դժոխքի եւ մահի բանալիները։ 19Գրիր * ինչ որ տեսնում ես, * ինչ որ է, եւ * ինչ որ նորանից յետոյ լինելու է։ 20* Այս եօթն աստղերի խորհուրդն որ իմ աջ ձեռքի մէջ տեսար, * եւ այն եօթը ոսկի ճրագակալները. Այն եօթն աստղերը * եօթը եկեղեցիների հրեշտակներն են, եւ * այն եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են։

*1.1 Յովհ. գ. 32։ ը. 26։ ժբ. 49։

*1.1 Գլ. դ. 1։ Հմր. 3։

*1.1 Գլ. իբ. 16։

*1.2 ա Կոր. ա. 6։ Գլ. զ. 9։ ժբ. 17։ Հմր. 9։

*1.2 ա Յովհ. ա. 1։

*1.3 Ղուկ. ժա. 28։ Գլ. իբ. 7։

*1.3 Հռովմ. ժգ. 11։ Յակ. ե. 8։ ա Պետ. դ. 7։ Գլ. իբ. 10։

*1.4 Ել. գ. 14։ Հմր. 8։

*1.4 Յովհ. ա. 1։

*1.4 Զաք. գ. 9։ դ. 10։ Գլ. գ. 1։ դ. 5։ ե. 6։

*1.5 Յովհ. ը. 14։ ա Տիմ. զ. 13։ Գլ. գ. 14։

*1.5 ա Կոր. ժե. 20։ Կող. ա. 18։

*1.5 Եփես. ա. 20։ Գլ. ժէ. 14։ ժթ. 16։

*1.5 Յովհ. ժգ. 34։ ժե. 9։ Գաղ. բ. 20։

*1.5 Եբր. թ. 14։ ա Յովհ. ա. 7։

*1.6 ա Պետ. բ. 5, 9։ Գլ. ե. 10։ ի. 6։

*1.6 ա Տիմ. զ. 16։ Եբր. ժգ. 21։ ա Պետ. դ. 11։ ե. 11։

*1.7 Դան. է. 13։ Մատ. իդ. 30։ իզ. 64։ Գոր. ա. 11։

*1.7 Զաք. ժբ. 10։ Յովհ. ժթ. 37։

*1.8 Ես. խա. 4։ խդ. 6։ խը. 12։ Հմր. 17։ Գլ. բ. 8։ իա. 6։ իբ. 13։

*1.8 Հմր. 4։ Գլ. դ. 8։ ժա. 17։ ժզ. 5։

*1.9 Փիլ. ա. 7։ դ. 14։ բ Տիմ. ա. 8։

*1.9 Հռովմ. ը. 17։ բ Տիմ. բ. 12։

*1.9 Գլ. զ. 9։ Հմր. 2։

*1.10 Յովհ. ի. 26։ Գոր. ի. 7։ ա Կոր. ժզ. 2։

*1.10 Գոր. ժ. 10։ բ Կոր. ժբ. 2։ Գլ. դ. 2։ ժէ. 3։ իա. 10։

*1.10 Գլ. դ. 1։ ժ. 8։

*1.12 Հմր. 20։ Ել. իե. 37։ Զաք. դ. 2։

*1.13 Գլ. բ. 1։

*1.13 Եզեկ. ա. 26։ Դան. է. 13։ ժ. 16։ Գլ. ժդ. 14։

*1.13 Դան. ժ. 5։

*1.14 Դան. է. 9։

*1.14 Դան. ժ. 6։ Գլ. բ. 18։ ժթ. 12։

*1.15 Եզեկ. ա. 7։ Դան. ժ. 6։ Գլ. բ. 18։

*1.15 Եզեկ. խգ. 2։ Դան. ժ. 6։ Գլ. ժդ. 2։ ժթ. 6։

*1.16 Հմր. 20։ Գլ. բ. 1։ գ. 1։

*1.16 Ես. խթ. 2։ Եփես. զ. 17։ Եբր. դ. 12։ Գլ. բ. 12, 16։ ժթ. 15, 21։

*1.16 Գոր. իզ. 13։ Գլ. ժ. 1։

*1.17 Եզեկ. ա. 28։

*1.17 Դան. ը. 18։ ժ. 10։

*1.17 Ես. խա. 4։ խդ. 6։ խը. 12։ Գլ. բ. 8։ իբ. 13։ Հմր. 10։

*1.18 Հռովմ. զ. 9։

*1.18 Գլ. դ. 9։ ե. 14։

*1.18 Սաղ. կը. 20։ Գլ. ի. 1։

*1.19 Հմր. 12 ևլն։

*1.19 Գլ. բ. 1 ևլն։

*1.19 Գլ. դ. 1 ևլն։

*1.20 Հմր. 16։

*1.20 Հմր. 12։

*1.20 Մաղ. բ. 7։ Գլ. բ. 1 ևլն։

*1.20 Զաք. դ. 2։ Մատ. ե. 15։ Փիլ. բ. 15։