Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աբրահամին որդի է խոստացվում։ Նորա հաւատքը։ Աստուծոյ ուխտը նորա հետ։ …
Աբրահամին որդի է խոստացվում։ Նորա հաւատքը։ Աստուծոյ ուխտը նորա հետ։
1Այս բաներից յետոյ * տեսիլքում Եհովայի խօսքը Աբրամին եղաւ ասելով. * Մի՛ վախիր, Աբրամ, ես քեզ համար * վահան եմ, քո * վարձքը խիստ շատ է։ 2Եւ Աբրամն ասեց. Ով Տէր Եհովայ, ինձ ի՞նչ ես տալիս, քանի որ * առանց զաւակի եմ մնացել, եւ իմ տան տիրողն ահա Դամասկացի Եղիազարն է։ 3Նաեւ ասեց Աբրամը, Որովհետեւ ինձ սերունդ չþտուիր, ահա իմ ընդոծինն ինձ ժառանգ կþլինի։ 4Եւ ահա Եհովայի խօսքը եղաւ դէպի նորան ասելով, Նա չի ժառանգիլ քեզ. Այլ * նա որ քու մէջքիցը դուրս կþգայ, նա կþլինի քո ժառանգը։ 5Եւ նա դուրս հանեց նորան եւ ասեց. Դէպի երկինքը մտիկ արա, եւ * աստղերը համարիր, եթէ որ կարող ես նորանց համարել. Եւ ասեց նորան. * Այսպէս կþլինի քո սերունդը։ 6Եւ նա * հաւատաց Եհովային, եւ նա նորա համար * արդարութիւն համարեց այս։
7Եւ ասեց նորան. Ես եմ Եհովան, որ քեզ * Քաղդէացոց Ուր քաղաքիցը հանեցի * այս երկիրը քեզ տալու համար։
8Եւ նա ասաց. Ով Տէր Եհովայ, * ի՞նչով գիտենամ թէ ես նորան կþժառանգեմ։ 9Եւ նա ասեց նորան. Ինձ համար մի երեք տարեկան երինջ, եւ մի երեք տարեկան այծ, եւ մի երեք տարեկան խոյ, եւ մի տատրակ, եւ մի աղաւնու ձագ առ։ 10Եւ նա այս բոլորն առաւ նորա համար, եւ նորանց մէջտեղիցը կտրտեց, եւ ամեն մէկ կտորը միւս կտորի դէմ ու դէմ դրաւ. Բայց թռչունները չþկտրեց։ 11Եւ կտրած դիերի վերայ գիշատիչ թռչուններն իջան, բայց Աբրամը ետ քշեց նորանց։ 12Եւ երբոր արեւը մար էր մտնում, Աբրամի վերայ մի խոր քուն եկաւ, եւ ահա նորա վերայ մի մեծ խաւարի սոսկում ընկաւ։ 13Եւ Եհովան ասեց Աբրամին. Ստոյգ գիտենաս, որ * քո սերունդը մի երկրում, որ իրանցը չէ, պանդուխտ կþլինի, եւ ծառայութիւն կþանեն, եւ * նորանց չորս հարիւր տարի կþչարչարեն։ 14Բայց այն ազգն էլ, որին արդէն կþծառայեն, * ես կþդատեմ. Եւ նորանցից յետոյ * մեծ ստացուածքով դուրս կþգան։ 15Եւ դու * խաղաղութեամբ * քո հայրերի մօտ կþգնաս. Լաւ ծերացած կþթաղուիս։ 16Եւ * չորրորդ դարու մը այստեղ կþդառնան, որովհետեւ Ամօրհացիների անօրէնութիւնը * դեռ կատարեալ չէ։ 17Եւ եղաւ երբոր արեւը մար մտաւ, եւ խաւար եղաւ, ահա մի մեծ ծուխի հնոց եւ մի կրակի բոց այն կտորների մէջտեղովն անցաւ։ 18Այն օրը Եհովան * Աբրամի հետ ուխտ դրաւ ասելով, * Քո սերունդին տուի այս երկիրը Եգիպտոսի գետիցը մինչեւ մեծ գետը այսինքն Եփրատ գետը. 19Կենեցիները, եւ Կենեզացիները, եւ Կեդմոնացիները, 20Եւ Քետացիները, եւ Փերեզացիները, եւ Ռափայիմները, 21Եւ Ամօրհացիները, եւ Քանանացիները, եւ Գերգեսացիները, եւ Յեբուսացիները։
*15.1 Դան. ժ. 1։ Գոր. ժ. 10, 11։
*15.1 Գլ. իզ։ 24։ Դան. ժ. 12։ Ղուկ. ա. 13, 30։
*15.1 Սաղ. գ. 3։ ե. 12։ ձգ. 11։ ղա. 4։
*15.1 Սաղ. ժզ. 5։ իգ. 5, 6։
*15.2 Գոր. է. 5։
*15.4 բ Թագ. է. 12։ ժդ. 11։ բ Մն. լբ. 21։
*15.5 Եր. լգ. 22։ Սաղ. ճխէ. 4։
*15.5 Գլ. իբ. 17։ Ել. լբ. 13։ Տես և Գլ. ժգ. 16։
*15.6 Հռոմ. դ. 3, 9, 22։ Գաղ. գ. 6։ Յակ. բ. 23։
*15.6 Սաղ. ճզ. 31։
*15.7 Գլ. ժա. 28, 31։ ժբ. 1։
*15.7 Սաղ. ճե. 42, 44։ Հռ. դ. 13։
*15.8 Տես Գլ. իդ. 13, 14։ Դատ. զ. 17, 37։ ա Թագ. ժդ. 9, 10։ դ Թագ. ի. 8։ Ղուկ. ա. 18։
*15.13 Ել. ժբ. 40։ Սաղ. ճե. 23։ Գոր. է. 6։
*15.13 Ել. ա. 11 ևլն։ Տես հմր. 16։
*15.14 Ել. զ. 6։
*15.14 Ել. ժբ. 36։ Սաղ. ճե. 37։
*15.15 Գլ. իե. 8։ Յոբ ե. 26։
*15.15 Գոր. ժգ. 36։
*15.16 Ել. ժբ. 40։ գ Թագ. իա. 26։
*15.16 Դան. ը. 23։ Մատ. իգ. 32։ ա Թես. բ. 16։
*15.18 Գլ. իգ. 7։
*15.18 Գլ. ժբ. 7։ ժգ. 18։ իդ. 7։ իզ. 4։ Ել. իգ. 31։ Թու. լդ. 3։ բ Օր. ա. 7։ ժա. 24։ լգ. 4։ Յես. ա. 4։ գ Թագ. գ. 21։ բ Մն. թ. 26։ Նէեմ. թ. 8։ Սաղ. ճե. 11։