Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթի տան ներկայի և ապագայի մասի մի խորհրդաւոր խօսք։ 1Եւ Տիրոջ խօ…
Դաւիթի տան ներկայի և ապագայի մասի մի խորհրդաւոր խօսք։
1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, մի հանելուկ առաջարկիր եւ առակ ասիր Իսրայէլի տանը. 3Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. * Մեծ արծիւը՝ թեւերը մեծ՝ փետուրը երկայն՝ փետրալից՝ գոյնզգոյն եկաւ Լիբանան եւ * առաւ եղեւինի գագաթը, 4Նորա ընձիւղների ծայրը կոտրեց եւ տարաւ նորան Քանանի երկիրը եւ նորան դրաւ * վաճառականների քաղաքումը։ 5Եւ առաւ այն երկրի սերմերիցը եւ դրաւ նորան մի ցանքի արտում. Նորան առաւ շատ ջրերի մօտ տնկեց * իբրեւ ուռի։ 6(Եւ նա բուսաւ եւ եղաւ մի տարածուած որթ * կարճահասակ,) որ նորա ճիւղերը դէպի նորան ուղղուին եւ արմատները նորա տակին լինեն. Եւ նա մի որթ եղաւ եւ ոստեր հանեց եւ ընձիւղներ արձակեց։
7Եւ մէկ արծիւ էլ կար մեծ՝ թեւերը մեծ՝ եւ փետրալից. Եւ ահա * այս որթը իր արմատները տարածեց դէպի նորան եւ իր ճիւղերը դէպի նորան արձակեց, որ նորան ոռոգէ իր տնկուած ածուներիցը։ 8Նա տնկուեցաւ բարեբեր արտում շատ ջրերի մօտ, որ ոստեր տայ եւ պտուղ բերէ եւ ազնիւ որթ լինի։ 9Ասիր՝ Այսպէս է ասում տէր Եհովան, Մի՞թէ նա կþյաջողէ. * մի՞թէ նորա արմատները չի խլիլ, եւ նորա պտուղը չի քաղիլ, որ նա չորանայ։ Նորա բոլոր բուսած տերեւները պիտի չորանան, եւ առանց մեծ բազուկի եւ շատ ժողովրդի, որ նորան հանէ նորա արմատներիցը։ 10Եւ ահա թէեւ տնկուեցաւ, մի՞թէ յաջողուելու է. * չէ՞ որ հէնց արեւելեան քամին նորան դպչելուն պէս պիտի իսկոյն չորանայ, իր բուսած ածուներումը պիտի չորանայ։
11Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 12* Ասիր ապստամբների տանը, մի՞թէ չէք հասկանում թէ սա ինչ է. Ասիր. Ահա եկաւ * Բաբիլոնի թագաւորը Երուսաղէմ եւ առաւ նորա թագաւորին եւ նորա իշխաններին եւ նորանց տարաւ Բաբիլոն իր մօտ։ 13Եւ առաւ * թագաւորի սերունդիցը մէկին եւ նորա հետ ուխտ արաւ եւ * նորան երդում անել տուաւ, եւ երկրի զօրաւորներին էլ առաւ. 14Որ թագաւորութիւնը * ցած լինի եւ չþկարողանայ իրան բարձրացնել, որ իր խոստումը պահէ որ ինքը հաստատ լինէ։ 15Բայց նա ապստամբուեց նորա դէմ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով որ * իրան ձիեր եւ շատ զօրք տան. Մի՞թէ յաջողուելու է. * մի՞թէ ազատուելու է այս բաներն անողը. Եւ ուխտը կþդրժէ՝ եւ կþազատուի՞։ 16Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ նա պէտք է այն տեղը, * ուր որ թագաւորը նորան թագաւոր արաւ, որի երդումը նա անարգեց եւ որի ուխտը նա դրժեց, նորա հետ մեռնէ Բաբիլոնում։ 17* Եւ մեծ զօրքովը եւ շատ բազմութիւնով Փարաւօնը նորան մի բան չի անիլ պատերազմի մէջ * պատնէշ շինուելիս եւ մարտկոց կազմուելիս՝ շատ հոգիներ կոտրելու համար։ 18Եւ նա անարգեց երդումը, որ ուխտը դրժէ. Եւ ահա * նա իր ձեռքը տուել էր եւ այս ամենը արաւ. Նա չի ազատուիլ։
19Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես որ իմ երդումը որ նա անարգեց եւ իմ ուխտը որ նա դրժեց, նորա գլխովը պիտի տամ. 20Եւ * նորա վերայ պիտի տարածեմ իմ ցանցը, եւ նա պիտի բռնուի իմ որոգայթումը, եւ ես նորան պիտի տանեմ Բաբիլոն եւ * նորա հետ դատ պիտի վարեմ այնտեղ այն յանցանքի համար, որ գործեց ինձ դէմ։ 21Եւ * նորա բոլոր փախստականները նորա բոլոր զօրքերումը պիտի սրով ընկնեն, եւ մնացածները պիտի ցրվուին դէպի ամեն կողմը. Եւ դուք կþիմանաք, որ ես Տէրս եմ խօսել։
22Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես էլ պիտի առնեմ * բարձր եղեւինի գագաթիցը եւ պիտի տնկեմ. Նորա ընձիւղների ծայրիցը պիտի * մատղաշը կտրեմ եւ * պիտի տնկեմ ես մէկ բարձր եւ վեր ելած սարի վերայ։ 23* Իսրայէլի բարձր սարի վերայ պիտի տնկեմ նորան. Եւ նա ոստեր պիտի արձակէ եւ պտուղ տայ, եւ նա ազնիւ եղեւին պիտի դառնայ. Եւ * նորա տակին կþբնակուեն ամեն տեսակ թեւաւոր թռչուններ, նորա ոստերի հովանումը կþբնակուեն նորանք։ 24Եւ դաշտի բոլոր ծառերը պիտի գիտենան որ ես Տէրս եմ * բարձր ծառերը ցածացրել եւ ցած ծառերը բարձրացրել, կանաչ ծառը չորացրել, եւ դալարեցրել չոր ծառը. * ես Տէրս ասել եմ եւ պիտի անեմ։
*17.3 Տես Հմր. 12 ևլն։
*17.3 դ Թագ. իդ. 12։
*17.4 բ Օր. ը. 7-9։
*17.5 Ես. խդ. 4։
*17.6 Հմր. 14։
*17.7 Հմր. 15։
*17.9 դ Թագ. իե. 7։
*17.10 Գլ. ժթ. 12։ Ովս. ժգ. 15։
*17.12 Գլ. բ. 5։ ժբ. 9։
*17.12 Հմր. 3։ դ Թագ. իդ. 11-16։
*17.13 դ Թագ. իդ. 17։
*17.13 բ Մն. լզ. 13։
*17.14 Հմր. 6։ Գլ. իթ. 14։
*17.15 բ Օր. ժէ. 16։ Ես. լա. 1, 3։ լզ. 6, 9։
*17.15 Հմր. 9։
*17.16 Երեմ. լբ. 5։ լդ. 3։ ծբ. 11։ Գլ. ժբ. 13։
*17.17 Երեմ. լէ. 7։
*17.17 Երեմ. ծբ. 4։ Գլ. դ. 2։
*17.18 Ողբ. ե. 6։ Տես ա Մն. իթ. 24։
*17.20 Գլ. ժբ. 13։ լբ. 3։
*17.20 Գլ. ի. 36։
*17.21 Գլ. ժբ. 14։
*17.22 Ես. ժա. 1։ Երեմ. իգ. 5։ Զաք. գ. 8։
*17.22 Ես. ծգ. 2։
*17.22 Սաղ. բ. 6։
*17.23 Ես. բ. 2, 3։ Գլ. ի. 40։ Միք. դ. 1։
*17.23 Տես Գլ. լա. 6։ Դան. դ. 12։
*17.24 Ղուկ. ա. 52։
*17.24 Գլ. իբ. 14։ իդ. 14։