Հին Կտակարան
Նոր Կտակարան
Նոր աշխարհի կանոնները։ Ուխտ ու ծիածան։ Գինի։ Նոյի անէծքը և օրհնանքը։ …
Նոր աշխարհի կանոնները։ Ուխտ ու ծիածան։ Գինի։ Նոյի անէծքը և օրհնանքը։
1Եւ Աստուած օրհնեց Նոյին եւ նորա որդկանցը, եւ ասեց նորանց. * Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք երկիրը. 2Եւ * ձեր վախն ու ձեր երկիւղը երկրի բոլոր գազանների վերայ եւ երկնքի բոլոր թռչունների վերայ լինի. Նորանք երկրի վերայ բոլոր շարժողների հետ եւ ծովի բոլոր ձկների հետ ձեր ձեռքն են տրուած։ 3* Ամեն շարժող կենդանի ձեզ համար կերակուր լինի. Բանջարի խոտի պէս տուի ձեզ բոլորը։ 4Միայն * միսը իր կեանքով այսինքն իր արիւնովը չուտէք։ 5Եւ ձեր արիւնն էլ ձեր կեանքի համար կþպահանջեմ, * ամեն կենդանու ձեռքից կþպահանջեմ, եւ * մարդի ձեռքից՝ իր ընկերի ձեռքիցը մարդի կեանքը կþպահանջեմ։ 6* Ով որ մարդի արիւն թափէ, նորա արիւնը մարդով թափուի. Որովհետեւ * Աստուծոյ պատկերովն ստեղծեց մարդին։ 7Եւ դուք * աճեցէք ու շատացէք, երկրի վերայ բազմացէք եւ նորանում շատացէք։
8Եւ Աստուած ասեց Նոյին եւ նորա որդկանցը նորա հետ՝ ասելով. 9Եւ ես * ահա իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ եւ ձեզանից յետոյ ձեր սերունդի հետ, 10Եւ ձեզ հետ լինող ամեն շնչաւոր կենդանու հետ, թէ թռչունի, թէ անասունի եւ թէ ձեզ հետ լինող երկրի ամեն գազանի հետ, տապանիցը ելածների ամենի հետ՝ երկրի բոլոր անասունների հետ։ 11Եւ * իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլ եւս ոչ մէկ մարմին ջրհեղեղի ջրերից չի կորչիլ, եւ այլ եւս ջրհեղեղ չի լինիլ երկիրը փչացնելու համար։ 12Եւ Աստուած ասեց. * Սա է այն ուխտի նշանը որ ես դնում եմ իմ ու ձեր մէջ, եւ ձեզ հետ լինող ամեն շնչաւոր կենդանու մէջ յաւիտենական դարերի համար. 13Իմ աղեղը դրի ամպի մէջ, եւ նա ուխտի նշան լինի իմ ու երկրի մէջ։ 14Եւ լինի որ ես երկրի վերայ ամպ բերելիս՝ աղեղը ամպի մէջ տեսնուի. 15Այն ժամանակ ես կþյիշեմ իմ ուխտը որ իմ ու ձեր մէջ եւ ամեն մարմնից ամեն շնչաւոր կենդանու մէջ դրել եմ, եւ ջրերը այլեւս հեղեղ չեն դառնալ որեւէ մարմին կորցնելու համար։ 16Եւ աղեղը ամպի մէջ կþլինի, եւ ես նորան կþտեսնեմ, որ յիշեմ այն յաւիտենական ուխտը՝ Աստուծոյ ու ամեն մարմնից լինող բոլոր կենդանի անասունի մէջ, որ երկրի վերայ է։ 17Եւ Աստուած Նոյին ասեց. Սա է այն ուխտի նշանը որ ես հաստատեցի իմ ու երկրի վերայ լինող ամեն մարմնի մէջ։
18Եւ Նոյի տապանից դուրս եկած որդիքն էին՝ Սէմ, Քամ եւ Յաբէթ, եւ * Քամը Քանանի հայրն է։ 19* Այս երեքը Նոյի որդիքն են. Եւ * սորանցից տարածուեցաւ բոլոր երկիրը։
20Եւ Նոյը սկսեց հողագործ դառնալ, եւ մի այգի տնկեց։ 21Եւ գինուցը խմեց եւ արբեց, եւ իր վրանի մէջ մերկ էր։ 22Եւ Քանանի հայր՝ Քամը տեսաւ իր հօր մերկութիւնը եւ իր երկու եղբայրներին պատմեց դրսումը։ 23Եւ Սէմը եւ Յաբէթը հանդերձն առին եւ իրանց երկուսի ուսերի վերայ դրին ու ետ ետ գնացին իրանց հօր մերկութիւնը ծածկեցին. Եւ իրանց երեսները դէպի ետ էր եւ իրանց հօր մերկութիւնը չþտեսան։ 24Եւ Նոյն իր գինուցն արթնացաւ եւ իմացաւ ինչ որ իրան իր փոքր որդին արել էր։ 25Եւ ասեց. * Անիծեալ լինի Քանանը, * ծառաների ծառայ լինի նա իր եղբայրներին։ 26Նաեւ ասեց. * Օրհնեալ լինի Եհովան՝ Սէմի Աստուածը, եւ Քանանը նորա ծառայ լինի։ 27Աստուած ընդարձակէ Յաբէթին, եւ նա Սէմի վրաններումը բնակուի, եւ Քանանը ծառայ լինի նորան։
28Եւ Նոյը ջրհեղեղից յետոյ երեք հարիւր յիսուն տարի ապրեց։ 29Եւ Նոյի բոլոր օրերը ինը հարիւր յիսուն տարի եղաւ եւ մեռաւ։
*9.1 Գլ. ա. 28։ Հմր. 7, 19։ Գլ. ժ. 32։
*9.2 Գլ. ա. 28։ Սաղ. ը. 6։
*9.3 Գլ. ա. 29։ բ Օր. ժբ. 15։ ժդ. 4, 9, 11։ Սաղ. ճդ. 14, 15։ Գոր. ժ. 12, 13։ Հռ. ժդ. 14, 20։ ա Կոր. ժ. 23, 26։ Կող. բ. 16։ ա Տիմ. դ. 3, 4։
*9.4 Ղև. ժէ. 10, 11, 14։ ժթ. 26։ բ Օր. ժբ. 23։ ա Թագ. ժդ. 32-34։ Գոր. ժե. 20, 29։
*9.5 Ել. իա. 29։
*9.5 Գլ. դ. 9, 10։
*9.6 Ել. իա. 12, 14։ Ղև. իգ. 17։ Մատ. իզ. 52։ Յայտ. ժգ. 10։
*9.6 Ծննդ. ա. 26, 27։
*9.7 Հմր. 1, 19։ Գլ. ա. 28։
*9.9 Գլ. զ. 18։ ը. 12։
*9.11 Ես. ծդ. 9։
*9.12 Տես Գլ. ժէ. 11։
*9.18 Գլ. ժ. 6։
*9.19 Գլ. ե. 32։
*9.19 Գլ. ժ. 32։ ա Մն. ա. 4 ևլն։
*9.25 բ Օր. իէ 16։
*9.25 Յես. թ. 23։ գ Թագ. թ. 20, 21։
*9.26 Եբր. ժա. 16։