Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդորանք՝ կռապաշտների հետ չþբարեկամանալ եւ նորանց չþխնայ…

Յորդորանք՝ կռապաշտների հետ չþբարեկամանալ եւ նորանց չþխնայել։

1Երբոր * քո Եհովայ Աստուածը տանէ քեզ այն երկիրը, ուր որ գնում ես ժառանգելու համար, եւ քո առաջիցը շատ ազգեր հալածէ, այսինքն * Քետացիներին, Գերգեսացիներին, Ամօրհացիներին, Քանանացիներին, Փերեզացիներին, Խեւացիներին, եւ Յեբուսացիներին, այս եօթը ազգերին որոնք * քեզանից բազմաթիւ եւ զօրաւոր են, 2Եւ քո Եհովայ Աստուածը * նորանց քո ձեռքը տայ, եւ դու նորանց զարկես, այն ժամանակ նորանց * անպատճառ * բնաջինջ անես. * նորանց հետ ուխտը չþանես եւ նորանց չþողորմես. 3Եւ * նորանց հետ խնամութիւն չþանես, աղջկանդ նորա տղին չþտաս, եւ նորա աղջկանը քո տղին չþառնես. 4Որովհետեւ քո որդկանցը մի ծառայութիւնից կþդարձնեն, եւ նորանք օտար աստուածների կþպաշտեն. Եւ * Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կþբորբոքուէ եւ ձեզ շուտով կþփչացնէ։ 5Այլ նորանց այսպէս արէք. * նորանց սեղանները կործանեցէք, նորանց արձանները խորտակեցէք, նորանց Աստարովթները կոտրեցէք, եւ նորանց քանդակուած կուռքերը կրակով այրեցէք։ 6* Որովհետեւ դու սուրբ ժողովուրդ ես քո Եհովայ Աստուծոյ համար. * քո Եհովայ Աստուածը քեզ ընտրեց, որ դու նորա համար սեպհական ժողովուրդ լինես, երկրի երեսի վերայ եղող բոլոր ազգերի միջից։ 7Ոչ թէ ձեր ամեն ազգերից շատ լինելուն համար Եհովան ձեզ սիրեց եւ ձեզ ընտրեց, որովհետեւ * դուք ամեն ազգերից քիչ էիք. 8Այլ * Եհովան ձեզ սիրելու համար եւ * ձեր հայրերին արած երդումը պահելու համար, * Եհովան ձեզ զօրաւոր ձեռքով ծառայութեան տանիցը հանեց, Եգիպտացիների Փարաւօն թագաւորի ձեռքիցն ազատեց։ 9Եւ գիտացիր որ քո Եհովայ Աստուածն՝ է Աստուած, * հաւատարիմ Աստուածը, * որ իրան սիրողների եւ իր պատուիրանքները պահողների համար մինչեւ հազար ազգը ուխտ ու ողորմութիւն է պահում։ 10Եւ * պատժում է իրան ատողներին իրանց երեսին՝ նորանց կորցնելով. * իրան ատողին պատիժը չի ուշացնում՝ նորա երեսովն է տալիս։ 11Ուրեմն պահիր այն պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները՝ որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ նորանք անես։

12Եւ * կþլինի նորա փոխանակ, որ այս դատաստանները լսելով նորանք պահես կատարես, քո Եհովայ Աստուածն էլ քեզ համար * քո հայրերին երդում արած ուխտը եւ ողորմութիւնը կþպահէ. 13Եւ * քեզ կþսիրէ եւ քեզ կþօրհնէ եւ քեզ կþշատացնէ. Եւ կþօրհնէ * քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո գինին, քո իւղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը այն երկրի վերայ՝ որ քո հայրերին երդում արաւ քեզ տալու համար։ 14Ամեն ազգերից աւելի օրհնուած կþլինես. Եւ քո մէջը եւ քո անասունների մէջ՝ * արու եւ էգ ամուլ չի լինիլ։ 15Եւ Եհովան վեր կþառնէ քեզանից ամեն հիւանդութիւնները. Եւ * Եգիպտացիների այն չար ցաւերը՝ որոնք գիտես, քեզ վերայ չի բերիլ, այլ նորանք քո բոլոր թշնամիների վերայ կþուղարկէ։ 16Եւ դու կþփչացնես այն բոլոր ազգերին, որոնց քո Եհովայ Աստուածը քո ձեռքը կþտայ. * քո աչքը նորանց չþխնայէ, եւ նորանց աստուածներին չþպաշտես, որովհետեւ այն * քեզ համար որոգայթ կþդառնայ։ 17Եթէ սրտումդ ասես թէ՝ Այն ազգերը ինձանից շատ են, ես ի՞նչպէս կարող եմ նորանց հալածել. 18* Նորանցից մի վախենար. * յիշելով յիշիր ինչ որ քո Եհովայ Աստուածն արաւ Փարաւոնին եւ բոլոր Եգիպտացիներին. 19* Այն մեծամեծ փորձերը որ քո աչքերը տեսան, եւ այն նշաններն ու հրաշքները, եւ այն զօրաւոր ձեռքը եւ բարձր բազուկը, որոնցով քո Եհովայ Աստուածը քեզ հանեց. Քո Եհովայ Աստուածը այնպէս պիտի անէ այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։ 20Ու * նաեւ քո Եհովայ Աստուածը նորանց վերայ իշամեղուն կþուղարկէ, որ մնացածները եւ քո երեսից թաք կացածները կորչեն։ 21Մի սարսափիր նորանց երեսիցը. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը՝ * այն զօրաւոր եւ ահարկու Աստուածը * ձեր միջումն է։ 22Եւ * քո Եհովայ Աստուածը կþքշէ այն ազգերին քո առաջիցը քիչ քիչ. Դու չես կարող նորանց շուտով վերջացնել, որ մի գուցէ դաշտի գազանները քեզ վերայ շատանան։ 23Եւ քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը կþմատնէ, եւ նորանց մեծ կործանումով կþկործանէ, մինչեւ որ բնաջինջ լինեն։ 24Եւ * նորանց թագաւորներին քո ձեռքը կþտայ, եւ նորանց անունները * երկնքի տակից կþոչնչացնես. Եւ * ոչ մի մարդ չի կարողանալ քեզ դէմ կենալ, մինչեւ որ նորանց բնաջինջ անես։ 25Նորանց աստուածների քանդակուած կուռքերը * կրակով այրես. Չþցանկանաս նորանց վերայ եղած * ոսկիին եւ արծաթին, եւ չþառնես քեզ համար որ նորանով * որոգայթի մէջ չþբռնուես. Որովհետեւ նորանք * քո Եհովայ Աստուծոյ առաջին գարշելի են. 26Եւ մի գարշելի բան տունդ մի տանիր, որ դու էլ նորա պէս նզովուած չþլինես. Բոլորովին զզուիր նորանից, եւ շատ գարշելի համարիր նորան, որովհետեւ նզովուած է նա։

*7.1 Գլ. լա. 3։ Սաղ. խգ. 2, 3։

*7.1 Ծն. ժե. 19 ևլն։ Ել. լգ. 2։

*7.1 Գլ. դ. 38։ թ. 1։ ժա. 23։

*7.2 Գլ. իգ. 14։

*7.2 Թու. լգ. 52։ Գլ. ի. 16, 17։ Յես. զ. 17։

*7.2 Նզովես

*7.2 Ել. իգ. 32։ Յես. բ. 14։ թ. 18։ Դատ. ա. 24։

*7.3 Յես. իգ. 12։ գ Թագ. ժա. 2։ Եզր. թ. 2։

*7.4 Գլ. զ. 15։

*7.5 Ել. իգ. 24։ լդ. 13։ Գլ. ժբ. 2, 3։

*7.6 Ել. ժթ. 6։ Գլ. ժդ. 2։ իզ. 19։ իը. 9։ Երեմ. բ. 3։

*7.6 Ել. ժթ. 5։ Ամով. գ. 2։ ա Պետ. բ. 9։

*7.7 Գլ. ժ. 22։

*7.8 Գլ. ժ. 15։ Ովս. ժա. 1։ Մաղ. ա. 2։

*7.8 Ել. լբ. 13։ Սաղ. ճե. 8-10։ Ղու. ա. 55, 72, 73։

*7.8 Ել. ժգ. 3, 14։

*7.9 Ես. խթ. 7։ ա Կոր. ա. 9։ ժ. 13։ բ Կոր. ա. 18։ բ Թես. գ. 3։ բ Տիմ. բ. 13։ ա Յօհ. ա. 9։

*7.9 Ել. ի. 6։ Գլ. ե. 10։ Նէեմ. ա. 5։ թ. 32։ Դան. թ. 4։

*7.10 Ես. ծթ. 18։ Նաւ. ա. 2։

*7.10 Գլ. լբ. 35։

*7.12 Ղև. իզ. 3։ Գլ. իը. 1-14։

*7.12 Սաղ. ճե. 8, 9։ Ղու. ա. 55, 72, 73։

*7.13 Յօհ. ժդ. 21։

*7.13 Գլ. իը. 4։

*7.14 Ել. իգ. 26։

*7.15 Ել. թ. 14։ ժե. 26։ Գլ. իը. 27։

*7.16 Գլ. ժգ. 8։ժթ. 13, 21։ իե. 12։

*7.16 Ել. իգ. 33։ Գլ. ժբ. 30։ Դատ. ը. 27։

*7.18 Գլ. լա. 6։

*7.18 Սաղ. ճե. 5։

*7.19 Գլ. դ. 34։

*7.20 Ել. իգ. 28։ Յես. իդ. 12։

*7.21 Գլ. ժ. 17։ Նէեմ. ա. 5։ դ. 14։ թ. 32։

*7.21 Թու. ժա. 20։ ժդ. 14, 42։ Յես. գ. 10։

*7.22 Ել. իգ. 29, 30։

*7.24 Յես. ժ. 24, 25, 42։ ժբ. 1 ևլն։

*7.24 Ել. ժէ. 14։ Գլ. թ. 14։ իե. 19։ իթ. 20։

*7.24 Գլ. ժա. 25։ Յես. ա. 5։ ժ. 8։ իգ. 9։

*7.25 Ել. լբ. 20։ Գլ. ժբ. 3։ ա Մն. ժդ. 12։

*7.25 Յես. է. 1, 21։

*7.25 Դատ. ը. 27։

*7.25 Գլ. ժէ. 1։