Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Զաքարիային մի հրեշտակ է երևում։ Մարիամին աւետումը և նորա երգը. Յովհան…

Զաքարիային մի հրեշտակ է երևում։ Մարիամին աւետումը և նորա երգը. Յովհաննէսի ծնունդը, և Զաքարիայի մարգարէութիւնը։

1Որովհետեւ շատերը ձեռնարկեցին մեր մէջ հաստատուած բաների պատմութիւնը վերստին կարգել. 2* Ինչպէս մեզ աւանդեցին սկզբիցն * ականատես եւ խօսքին սպասաւոր լինողները, 3* Ես էլ, որ սկզբիցը բոլոր բաներին ճշմարտութիւնով հետեւեցի, կամեցայ * կարգաւ գրել քեզ, * ո՛վ պատուականդ Թէոփիլէ. 4* Որ իմանաս այն բաների ստուգութիւնը, որ սովորեցիր։

5* Հրէաստանի թագաւոր Հերովդէսի օրերումը մի քահանայ կար անունը Զաքարիա, * Աբիայի դասակարգութիւնիցը, եւ նորա կինն Ահարօնի աղջիկներիցը, եւ նորա անունն Եղիսաբեթ։ 6Երկուսն էլ Աստուծոյ առաջին * արդար էին, եւ Տիրոջ բոլոր պատուիրանքներումը եւ իրաւունքներումը գնում էին անարատ։ 7Եւ նորանք զաւակ չ’ունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր. Եւ երկուսն էլ իրանց օրերը անց էին կացրել։

8Եւ եղաւ, երբոր նա քահանայութիւն էր անում իրան հասած դասակարգութեան օրերումը Աստուծոյ առաջին, 9Քահանայութեան սովորութեան պէս, * իրան ընկաւ, որ Տիրոջ տաճարը մտնէ * խնկարկութիւն անելու։ 10Եւ * ժողովրդի բոլոր բազմութիւնը դուրսն աղօթք էին անում խնկարկութեան ժամանակին։ 11Եւ Տիրոջ հրեշտակը երեւեցաւ նորան՝ կանգնած * խնկի սեղանի աջ կողմին։ 12Եւ Զաքարիան տեսնելով * շփոթուեցաւ, եւ վախ ընկաւ նորա վերայ։ 13Եւ հրեշտակն ասեց նորան. Մի վախենար, Զաքարիա. Որովհետեւ քո աղօթքը լսուեցաւ, եւ քո կինն Եղիսաբեթը մի որդի կ’ծնի քեզ, եւ * նորա անունը Յովհաննէս կ’դնես։ 14Եւ քեզ ուրախութիւն եւ ցնծութիւն կ’լինի, եւ * շատերը նորա ծնունդովը կ’ուրախանան։ 15Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. Եւ * գինի եւ օղի չի խմիլ, եւ * դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի։ 16* Եւ Իսրայէլի որդիներից շատերին կ’դարձնէ դէպի իրանց Տէր Աստուածը։ 17* Եւ ինքն կ’գայ նորա առաջից Եղիայի հոգովը եւ զօրութիւնովը, որ հայրերի սրտերը դէպի որդիքը դարձնէ, եւ անհնազանդները՝ արդարների իմաստութեան մէջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստէ։ 18Եւ Զաքարիան ասեց հրեշտակին. Ես * ի՞նչով ճանաչեմ այդ. Որովհետեւ ես ծեր եմ, եւ իմ կինն իր օրերն անց է կացրել։ 19Եւ հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Ես * Գաբրիէլն եմ, որ Աստուծոյ առաջին կանգնում եմ, եւ ուղարկուեցայ քեզ հետ խօսելու եւ այս բաները քեզ աւետիք տալու։ 20Եւ ահա * համր կ’լինես, եւ չես կարենալ խօսել, մինչեւ այն օրն՝ որ այս բաները կ’լինին. Որովհետեւ չ’հաւատացիր իմ այս խօսքերին՝ որ իրանց ժամանակին կ’կատարուին։ 21Եւ ժողովուրդը սպասում էր Զաքարիային, եւ զարմանում էին նորա տաճարի մէջ ուշանալու համար. 22Եւ երբոր դուրս եկաւ, չէր կարենում խօսել նորանց հետ. Եւ իմացան՝ որ տաճարի մէջ տեսիլք է տեսել. Եւ նա նշաններով էր խօսում նորանց հետ, եւ մնում էր պապանձուած։ 23Եւ եղաւ, * երբոր նորա պաշտօնի օրերը կատարուեցան, գնաց իր տունը։ 24Եւ այն օրերից յետոյ նորա կին Եղիսաբեթը յղացաւ, եւ հինգ ամիս իր անձը ծածուկ պահում էր եւ ասում. 25Թէ այսպէս արաւ ինձ Տէրն այս օրերումն, որ ինձ վերայ նայեց՝ որ * իմ նախատինքը մարդկանց միջից վեր առնէ։

26Եւ վեցերորդ ամսումը Գաբրիէլ հրեշտակն Աստուածանից ուղարկուեցաւ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր, 27* Մի կոյսի մօտ, որ նշանուած էր մի մարդի, որի անունը Յովսէփ էր՝ Դաւիթի տանիցը. Եւ այն կոյսի անունը Մարիամ էր։ 28Եւ հրեշտակը նորա մօտ գալով ասեց. * Ողջոյն քեզ, ով շնորհընկալ. * Տէրը քեզ հետ. Օրհնեալ ես դու կանանց մէջ։ 29Եւ նա նորան տեսնելով * շփոթուեցաւ նորա խօսքի համար, եւ իր մտքումը մտածում էր, թէ ի՛նչպիսի բան պիտի լինի այս ողջոյնը։ 30Եւ հրեշտակը ասեց նորան. Մի վախենար, Մարիամ. Որովհետեւ Աստուածանից շնորհք գտար։ 31* Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. Եւ * նորա անունը Յիսուս կ’դնես։ 32Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի * Որդի կ’կոչուի. Եւ * Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. Եւ * նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ. 33Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ։ 34Եւ Մարիամն ասեց հրեշտակին. Սա ի՞նչպէս կ’լինի. Ըստ որում ես այր չ’գիտեմ։ 35Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. * Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ * Աստուծոյ Որդի կ’կոչուի։ 36Եւ ահա քո ազգականն՝ Եղիսաբեթը, նա էլ մի որդիով յղի է իր * ծերութիւնումը. Եւ սա այն ամուլ կոչուածի վեցերորդ ամիսն է։ 37Որովհետեւ * Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ։ 38Մարիամն էլ ասեց. Ահա Տիրոջ աղախինն եմ. Թող քո խօսքի պէս լինի ինձ։ Եւ հրեշտակը գնաց նորանից։

39Մարիամն այն օրերումը վերկացաւ՝ շտապելով լեռնակողմը գնաց՝ * Յուդայի քաղաքը. 40Եւ Զաքարիայի տունը մտաւ, եւ Եղիսաբեթին բարեւեց։ 41Եւ եղաւ, երբոր Եղիսաբեթը Մարիամի բարեւը լսեց, երեխան նորա որովայնումը խաղաց. Եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցուեցաւ։ 42Եւ մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. * Օրհնեալ ես դու կանանց մէջ. Եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը. 43Եւ սա ի՞նչ տեղից է ինձ, որ իմ Տիրոջ մայրն ինձ մօտ եկաւ։ 44Որովհետեւ ահա, երբոր քո բարեւի ձայնն իմ ականջներին հասաւ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։ 45Եւ երանի նորան, որ հաւատաց, թէ այն բաները կ’կատարուին, որ Տէրիցն իրան ասուած են։ 46Եւ Մարիամը ասեց. * Թող իմ անձը փառաւորէ Տիրոջը։ 47Եւ իմ հոգին ուրախացաւ իմ Փրկիչ Աստուծովը։ 48Որովհետեւ * իր աղախնի խոնարհութեանը մտիկ տուաւ, որովհետեւ ահա այսուհետեւ * բոլոր ազգերը կ’երանեն ինձ։ 49Որովհետեւ Հզօրը * մեծամեծ բաներ արաւ ինձ, եւ * սուրբ է նորա անունը։ 50Եւ * նորա ողորմութիւնը ազգից ազգ նորանից վախեցողներին վերայ է։ 51* Զօրութիւն արաւ իր բազուկովը, * ցրուեց ամբարտաւաններին իրանց սրտի մտածմունքովը։ 52* Զօրաւորներին աթոռներից իջեցրեց, եւ խոնարհներին բարձրացրեց։ 53* Սովածներին բարիքներով լցրեց, եւ հարուստներին դատարկ արձակեց։ 54Իր Իսրայէլ ծառային օգնեց * իր ողորմութիւնը յիշելով. 55* Ինչպէս մեր հայրերի հետ խօսեց, Աբրահամին եւ նորա զաւակին՝ մինչեւ յաւիտեան։

56Եւ Մարիամը մնաց նորա մօտ երեք ամիսի չափ. Եւ յետոյ դարձաւ իր տունը։

57Եւ Եղիսաբեթի ծնելու ժամանակը լրացաւ, եւ որդի ծնեց։ 58Եւ նորա դրացիները եւ ազգականները լսեցին, թէ Տէրն իր ողորմութիւնը մեծ արաւ նորա վերայ. Եւ * ուրախանում էին նորա հետ։

59Եւ եղաւ՝ * ութերորդ օրումն եկան երեխային թլփատելու, եւ նորան իր հօր անունովը Զաքարիա էին կոչում։ 60Եւ նորա մայրը պատասխանեց եւ ասեց. * Ոչ, այլ Յովհաննէս կոչուի։ 61Եւ ասեցին նորան, թէ Ոչ ոք չ’կայ քո ազգումը, որ այդ անունով կոչվում լինի։ 62Եւ նշաններով հարցնում էին նորա հօրը, թէ ի՞նչ է կամենում որ նա կոչուի։ 63Եւ նա տախտակ խնդրեց, գրեց եւ ասեց, Դորա անունը * Յովհաննէս է. Եւ ամենքը զարմացան։ 64Եւ * իսկոյն նորա բերանը եւ լեզուն բացուեցաւ. Եւ խօսում էր՝ Աստուծուն օրհնելով։ 65Եւ ահ ընկաւ ամենքի վերայ, որ նորանց չորս կողմովը բնակվում էին. Եւ Հրէաստանի բոլոր * լեռնակողմումը այս ամեն բաները պատմվում էին։ 66Եւ բոլոր լսողներն * իրանց սրտերումն էին դնում եւ ասում. Այս երեխան ի՞նչ պիտի լինի։ Եւ * Տիրոջ ձեռը նորա հետ էր։

67Եվ նորա հայրը՝ Զաքարիան * Սուրբ Հոգիով լցուեցաւ, մարգարէացաւ եւ ասեց. 68* Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, * որ այցելութեան եկաւ, եւ փրկութիւն արաւ իր ժողովրդի համար։ 69Եւ * փրկութեան եղջիւր վերկացրեց մեզ համար իր Դաւիթ ծառայի տանը։ 70* Ինչպէս որ խօսեց յաւիտենից իր սուրբ մարգարէների բերանովը. 71Փրկութիւն մեր թշնամիներիցը. Եւ բոլոր մեզ ատողների ձեռիցը. 72Որ * մեր հայրերի վերայ ողորմութիւն անէ, եւ իր սուրբ ուխտը յիշէ. 73* Այն երդումը, որ մեր հայր Աբրահամին երդուաւ, որ մեզ տայ, 74Որ մեր թշնամիների ձեռիցն ազատուած * աներկիւղ պաշտենք իրան 75* Սրբութիւնով եւ արդարութիւնով նորա առաջին մեր կեանքի բոլոր օրերումը։ 76Եւ դու, երեխայ, Բարձրեալի մարգարէ կ’կոչուիս. Որովհետեւ կ’գնաս * Տիրոջ երեսի առաջից նորա ճանապարհները պատրաստելու, 77Որ նորա ժողովրդին տաս փրկութեան գիտութիւնը * իրանց մեղքերի թողութեան մէջ, 78Մեր Աստուծոյ գթած ողորմութեան համար, որով * ծագող արեգակը վերեւիցը այցելեց մեզ. 79Որ լոյս տայ * խաւարումն եւ մահի ստուերումը նստողներին. Որ մեր ոտները դէպի խաղաղութեան ճանապարհն ուղղէ։

80Եւ * երեխան աճում էր եւ զօրանում էր հոգիով. Եւ * անապատներումն էր, մինչեւ այն օրն որ նա երեւեցաւ Իսրայէլին։

*1.2 Մար. ա. 1։ Յովհ. ժե. 27։

*1.2 Եբր. բ. 3։ ա Պետ. ե. 1։ բ Պետ. ա. 16։ ա Յովհ. ա. 1։

*1.3 Գոր. ժե. 19, 25, 28։ ա Կոր. է. 40։

*1.3 Գոր. ժա. 4։

*1.3 Գոր. ա. 1։

*1.4 Յովհ. ի. 31։

*1.5 Մատ. բ. 1։

*1.5 ա Մն. իդ. 10, 19։ Նէեմ. ժբ. 4, 17։

*1.6 Ծն. է. 1։ ժէ. 1։ Գոր. իգ. 1։ իդ. 16։

*1.9 ա Մն. իդ. 19։ բ Մն. ը. 14։ լա. 2։

*1.9 Ել. լ. 7, 8։ ա Թագ. բ. 28։ ա Մն. իգ. 13։ բ Մն. իթ. 11։

*1.10 Ղ—. ժզ. 17։ Յայտ. ը. 3, 4։

*1.11 Ել. լ. 1։

*1.12 Դատ. զ. 22։ ժգ. 22։ Դան. ժ. 8։ Հմր. 29։ Գլ. բ. 9։ Գոր. ժ. 4։ Յայտ. ա. 17։

*1.13 Հմր. 60, 63։

*1.14 Հմր. 58։

*1.15 Թու. զ. 3։ Դատ. ժգ. 4։ Գլ. է. 33։

*1.15 Երեմ. ա. 5։ Գաղ. ա. 15։

*1.16 Մաղ. դ. 5, 6։

*1.17 Մաղ. դ. 5։ Մատ. ժա. 14։ Մար. թ. 11։

*1.18 Ծն. ժէ. 17։

*1.19 Դան. ը. 16։ թ. 21-23։ Մատ. ժը. 10։ Եբր. ա. 14։

*1.20 Եզեկ. գ. 26։ իդ. 27։

*1.23 Տես դ Թագ. ժա. 5։ ա Մն. թ. 25։

*1.25 Ծն. լ. 23։ Ես. դ. 1։ ծդ. 1, 4։

*1.27 Մատ. ա. 18։ Գլ. բ. 4, 5։

*1.28 Դան. թ. 23։ ժ. 19։

*1.28 Դատ. զ. 12։

*1.29 Հմր. 12։

*1.31 Ծն. գ. 15։ Ես. է. 14։ Մատ. ա. 21։ Գաղ. դ. 4։

*1.31 Գլ. բ. 21։

*1.32 Մար. ե. 7։

*1.32 Տես Մատ. իը. 18 — բ Թագ. է. 11, 12։ Սաղ. ճլբ. 11։ Ես. թ. 6, 7։ ժզ. 5։ Երեմ. իգ. 5։ Յայտ. գ. 7։

*1.32 Դան. բ. 44։ է. 14, 27։ Աբդ. 21։ Միք. դ. 7։ Յովհ. ժբ. 34։ Եբր. ա. 8։

*1.35 Մատ. ա. 20։

*1.35 Մատ. ժդ. 33։ իզ. 63, 64։ Մար. ա. 1։ Յովհ. ա. 34։ ի. 31։ Գոր. ը. 37, 38։ Հռովմ. ա. 4։ ա Յովհ. դ. 15։ ե. 5։

*1.36 (Տես Ծն. իա. 2, 6։)

*1.37 Ծն. ժը. 14։ Երեմ. լբ. 17։ Զաք. ը. 6։ Մատ. ժթ. 26։ Մար. ժ. 27։ Գլ. ժը. 27։ Հռովմ. դ. 21։

*1.39 Յես. իա. 9-11։

*1.42 Դատ. ե. 24։ Հմր. 28։

*1.46 ա Թագ. բ. 1։ Սաղ. լդ. 2, 3։ լե. 9։ Ամբ. գ. 18։

*1.48 ա Թագ. ա. 11։ Սաղ. ճլը. 6։

*1.48 Մաղ. գ. 12։ Գլ. ժա. 27։

*1.49 Սաղ. հա. 19։ ճիզ. 2, 3։

*1.49 Սաղ. ճժա. 9։

*1.50 Ծն. ժէ. 7։ Ել. ի. 6։ Սաղ. ճգ. 17, 18։

*1.51 Սաղ. ղը. 1։ ճժը. 15։ Ես. խ. 10։ ծա. 9։ ծբ. 10։

*1.51 Սաղ. լգ. 10։ ա Պետ. ե. 5։

*1.52 ա Թագ. բ. 6։ Յոբ ե. 11։ Սաղ. ճժգ. 7։

*1.53 ա Թագ. բ. 5։ Սաղ. լդ. 10։

*1.54 Սաղ. ղը. 3։ Երեմ. լա. 3, 20։

*1.55 Ծն. ժէ. 19։ Սաղ. ճլբ. 11։ Հռովմ. ժա. 28։ Գաղ. գ. 16։

*1.58 Հմր. 14։

*1.59 Ծն. ժէ. 12։ Ղ—. ժբ. 3։

*1.60 Հմր. 13։

*1.63 Հմր. 13։

*1.64 Հմր. 20։

*1.65 Հմր. 39։

*1.66 Գլ. բ. 19, 51։

*1.66 Ծն. լթ. 2։ Սաղ. ձ. 17։ ձթ. 21։ Գոր. ժա. 21։

*1.67 Յովէլ բ. 28։

*1.68 գ Թագ. ա. 48։ Սաղ. խա. 13։ հբ. 18։ ճզ. 48։

*1.68 Ել. գ. 16։ դ. 31։ Սաղ. ճժա. 9։ Գլ. է. 16։

*1.69 Սաղ. ճլբ. 17։

*1.70 Երեմ. իգ. 5, 6։ լ. 10։ Դան. թ. 24։ Գոր. գ. 21։ Հռովմ. ա. 2։

*1.72 Ղ—. իզ. 42։ Սաղ. ղը. 3։ ճե. 8, 9։ ժզ. 45։ Եզեկ. ժզ. 60։ Հմր. 54։

*1.73 Ծն. ժբ. 3։ ժէ. 4։ իբ. 16, 17։ Եբր. զ. 13, 17։

*1.74 Հռովմ. զ. 18, 22։ ա Տիմ. բ. 2։ Եբր. թ. 14։

*1.75 Երեմ. լբ. 39, 40։ Եփես. դ. 24։ բ Թես. բ. 12։ ա Պետ. ա. 15։ բ Պետ. ա. 4։

*1.76 Ես. խ. 3։ Մաղ. գ. 1։ դ. 5։ Մատ. ժա. 10։ Հմր. 17։

*1.77 Մար. ա. 4։ Գլ. գ. 3։

*1.78 Թու. իդ. 17։ Մաղ. դ. 2։

*1.79 Ես. թ. 2։ խբ. 7։ խթ. 9։ Մատ. դ. 16։ Գոր. իզ. 18։

*1.80 Գլ. բ. 40։

*1.80 Մատ. գ. 1։ ժա. 7։