Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տօն կատարելու կերպը։ Երգողների գլխաւորին. * Կիթթիթի վերա…

Տօն կատարելու կերպը։

Երգողների գլխաւորին. * Կիթթիթի վերայ. Ասափի (Սաղմոս)։

1Ցնծացէք Աստուծոյ առաջին, որ մեր զօրութիւնն է. Ուրախութիւնով աղաղակեցէք դէպի Յակոբի Աստուածը։

2Երգը բարձրացրէք, թմբուկը տուէք, քաղցր քնարը սաղմոսարանի հետ։

3Փող փչեցէք ամսի գլխումը. Լրացած լուսնի ժամանակին, մեր տօնի օրումը։

4Որովհետեւ այս հրաման է * Իսրայէլին, եւ Յակոբի Աստուծուն իրաւունք։

5Վկայութիւն դրաւ Յովսէփի մէջ՝ երբոր նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դէմ. * լեզու էի լսում, որ չþգիտէի։

6Եւ * նորա թիկունքը հեռացրի բեռնիցը, եւ նորա ձեռքերը պրծան * քթոցիցը։

7* Դու նեղութիւնումը կանչեցիր, եւ * փրկեցի քեզ. Լսեցի քեզ որոտմունքի ծածկոցումը. * փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մօտ։ (Սէլա։)

8* Լսիր, իմ ժողովուրդ, եւ կþվկայեմ քեզ. Ով Իսրայէլ, երանի՜ թէ լսէիր ինձ։

9* Օտար Աստուած չþլինի քո միջումը. Եւ երկրպագութիւն չþանես օտար Աստուծոյ։

10* Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրիցը. * լայն բաց արա քո բերանը՝ եւ ես կþլեցնեմ դորան։

11Բայց իմ ժողովուրդը չþլսեց իմ ձայնը, եւ * Իսրայէլը չþհաւանեց ինձ։

12* Ապա նորանց թողի իրանց սրտերի կամքին, որ գնան իրանց խորհուրդներումը։

13* Եթէ՜ իմ ժողովուրդը ինձ լսէր, եւ Իսրայէլն իմ ճանապարհումը գնար,

14Շուտով կþխոնարհեցնէի նորանց թշնամիները եւ իմ ձեռքը կþդարձնէի նորանց նեղացնողների դէմ։

15* Տիրոջն ատողները կþխոնարհուէին նորա առաջին, իսկ նորա ժամանակը յաւիտեան կþլինէր։

16* Նա կþկերակրէր նորան պարարտ ցորենով, եւ * վէմիցը կþկշտացնէի քեզ մեղրով։

*Սաղ. ձա Սաղ. ը. վերնագիրը։

*81.4 Ղև. իգ. 24։ Թու. ժ. 10։

*81.5 Սաղ. ճժդ. 1։

*81.6 Ես. թ. 4։ ժ. 27։

*81.6 Ել. ա. 14։

*81.7 Ել. բ. 23։ ժդ. 10։ Սաղ. ծ. 15։

*81.7 Ել. ժթ. 19։

*81.7 Ել. ժէ. 6, 7։ Թու. ի. 13։

*81.8 Սաղ. ծ. 7։

*81.9 Ել. ի. 3, 5։ բ Օր. լբ. 12։ Ես. խգ. 12։

*81.10 Ել. ի. 2։

*81.10 Սաղ. լէ. 3, 4։ Յովհ. ժե. 7։ Եփես. գ. 20։

*81.11 Ել. լբ. 1։ բ Օր. լբ. 15, 18։

*81.12 Գոր. է. 42։ ժդ. 15, 16։ Հռովմ. ա. 24, 25, 26։

*81.13 բ Օր. ե. 29։ ժ. 12, 13։ լբ. 29։ Ես. խը. 18։

*81.15 Սաղ. ժը. 45։ Հռով. ա. 30։

*81.16 բ Օր. լբ. 13, 14։ Սաղ. ճխէ. 14։

*81.16 Յոբ իթ. 6։