Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամմոնացիները ծաղրում են Դաւիթի դեսպաններին և ջարդվում իրանց օգնականնե…
Ամմոնացիները ծաղրում են Դաւիթի դեսպաններին և ջարդվում իրանց օգնականների հետ։
1Եւ * նորանից յետոյ եղաւ որ * Ամմոնի որդկանց թագաւորը մեռաւ. Եւ նորա որդի Անոնը նորա տեղ թագաւոր եղաւ։ 2Եւ Դաւիթն ասեց. Նաասի որդի Անոնին * մարդասիրութիւն անեմ. Ինչպէս որ նորա հայրը ինձ մարդասիրութիւն արաւ. Եւ Դաւիթն իր ծառաներին նորա մօտ ուղարկեց, որ նորան իր հօր մասին մխիթարեն. Եւ Դաւիթի ծառաները գնացին Ամմոնի որդկանց երկիրը։ 3Եւ Ամմոնի որդկանց իշխաններն իրանց տէր Անոնին ասեցին. Մի՞թէ Դաւիթը քո հօրը քո առաջին մեծարելու համար քեզ մօտ մխիթարիչներ ուղարկեց. Չէ՞ որ Դաւիթն իր ծառաներին քեզ մօտ ուղարկեց, որ քաղաքը աչքից անցնեն եւ լրտեսեն որ նորան կործանէ։ 4Եւ Անոնը Դաւիթի ծառաներին առաւ եւ նորանց մօրուքի կէսը ածիլել տուաւ, եւ նորանց հանդերձների էլ կէսը * մինչեւ նստելու տեղը կտրել տուաւ, եւ ետ ուղարկեց նորանց։ 5Եւ այս բանը Դաւիթին պատմեցին, և նա նորանց դիմաւորելու մարդ ուղարկեց, որովհետեւ այն մարդիկը շատ անարգուել էին, եւ թագաւորն ասեց. Նստեցէք Երիքովումը մինչեւ որ ձեր մօրուքը աճի, եւ յետոյ դարձէք։
6Եւ երբոր Ամմոնի որդիքը տեսան, որ * Դաւիթի հետ իրանց բանը վատ է, Ամմոնի որդիքը մարդ ուղարկեցին եւ * Բեթրոոբի Ասորիներից եւ Սուբայի Ասորիներից քսան հազար հետեւակ, եւ Մաաքայի թագաւորից հազար մարդ, եւ Իստովբից տասնեւերկու հազար մարդ վարձքով բռնեցին։ 7Եւ երբոր Դաւիթն այս լսեց, Յովաբին եւ բոլոր * զօրաւոր զօրքերին ուղարկեց։ 8Եւ Ամմոնի որդիքը դուրս եկան, եւ քաղաքի դռան առաջին կարգաւ պատերազմի շարուեցան, բայց Սուբայի եւ Րոոբի Ասորիները եւ Իստովբն ու Մաաքան դաշտի մէջ ջոկ կանգնել էին։ 9Եւ Յովաբը տեսաւ որ պատերազմը առաջիցն ու ետեւիցն իր վերայ է հասնում, Իսրայէլի բոլոր ընտրուած մարդկանցից ընտրեց, եւ Ասորիների դէմ պատերազմի շարեց. 10Եւ մնացած զօրքը յանձնեց իր եղբայր Աբեսսային, որ Ամմոնի որդկանց դիմացը շարէ. 11Եւ ասեց. Եթէ Ասորիները ինձ յաղթելու լինեն, ինձ օգնութեան հասնես. Եւ եթէ Ամմոնի որդիքը քեզ յաղթելու լինեն, ես քեզ օգնութեան կþհասնեմ։ 12* Քաջասիրտ եղիր եւ քաջանանք * մեր ժողովրդի համար եւ մեր Աստուծոյ քաղաքների համար, եւ * Տէրն իր աչքի հաճոյ երեւեցածը թող անէ։ 13Եւ Յովաբն իր հետ եղող զօրքովը Ասորիներին մօտեցաւ, որ նորանց դէմ պատերազմ անէ, եւ նորանք նորա առաջիցը փախան։ 14Եւ Ամմոնի որդիքը Ասորիների փախչելը տեսնելով՝ նորանք էլ * Աբեսսայի առաջիցը փախան եւ մտան քաղաքը։ Եւ Յովաբն Ամմոնի որդիներից ետ դառաւ եւ եկաւ Երուսաղէմ։
15Երբոր Ասորիները տեսան, որ իրանք Իսրայէլի առաջին կոտրուեցան՝ ժողովուեցան մէկտեղ։ 16Եւ Ադրազարը մարդ ուղարկեց, եւ Գետի այն կողմին եղող Ասորիներին ոտք հանեց, եւ եկան Էլամ. Եւ նորանց առաջից՝ Ադրազարի զօրագլուխը * Սովբակ։ 17Եւ երբոր Դաւիթին պատմեցին, նա բոլոր Իսրայէլին ժողովելով՝ Յորդանանիցն անցաւ եւ Էլամ հասաւ. Եւ Ասորիները Դաւիթի դէմ գունդերով շարուեցան եւ նորա հետ պատերազմ արին։ 18Եւ Ասորիները փախան Իսրայէլի առաջից. Եւ Դաւիթն Ասորիներից եօթը հարիւր կառք եւ քառասուն հազար * ձիաւոր կոտորեց, եւ նորանց զօրագլուխ՝ Սովբակին զարկեց, որ այնտեղ մեռաւ։ 19Եւ Ադրազարին հպատակ եղող բոլոր թագաւորները երբոր տեսան որ Իսրայէլի առաջին յաղթուեցան, Իսրայէլի հետ հաշտութիւն արին, եւ * նորան ծառայ եղան. Եւ Ասորիները վախենում էին միւս անգամ Ամմոնի որդկանցը օգնելու։
*10.1 ա Մն. ժթ. 1-19։
*10.1 Տես ա Թագ. ժա. 1 ևլն։
*10.2 Գլ. թ. 1։
*10.4 Ես. ի. 4։
*10.6 Ծն. լգ. 30։
*10.6 Գլ. ը. 3, 5։
*10.7 Գլ. իգ. 8։
*10.12 բ Օր. լա. 6։
*10.12 ա Թագ. դ. 9։ ա Կոր. ժզ. 13։
*10.12 ա Թագ. գ. 18։
*10.14 ա Թագ. իզ. 6։
*10.16 ա Մն. ժթ. 16։
*10.18 ա Մն. ժթ. 18։
*10.19 Գլ. ը. 6։