Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսահակի զոհը։ Աւետիքի հաստատուիլը։ Նաքովրի սերունդը։ 1Եւ եղաւ որ ա…
Իսահակի զոհը։ Աւետիքի հաստատուիլը։ Նաքովրի սերունդը։
1Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աստուած * փորձեց Աբրահամին եւ ասեց նորան, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։ 2Եւ նա ասեց. Առ քո * սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ * Մօրիայի երկիրը գնա, եւ այն տեղ նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերայ որ ես քեզ կþասեմ։ 3Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ իր էշի համետը դրաւ, եւ վեր առաւ իր հետ երկու ծառաները եւ իր որդի Իսահակը. Եւ ողջակէզի փայտ ճղեց, եւ վեր կացաւ գնաց այն տեղը, որ Աստուած իրան ասել էր։ 4Եւ երրորդ օրն Աբրահամն իր աչքերը բարձրացրեց, եւ հեռուից տեսաւ այն տեղը։ 5Եւ Աբրահամն ասեց իր ծառաներին. Դուք այդ էշի հետ այստեղ մնացէք, եւ ես եւ տղան մինչեւ այն տեղ գնանք եւ երկրպագութիւն անենք, եւ ձեզ մօտ ետ կþդառնանք։ 6Եւ Աբրահամն առաւ ողջակէզի փայտը եւ * իր որդի Իսահակի վերայ դրաւ, եւ ինքն իր ձեռքն առաւ կրակը եւ դանակը, եւ երկուսը մէկտեղ գնացին։ 7Եւ Իսահակը խօսեց իր հայր Աբրահամի հետ եւ ասեց. Հայր իմ. Եւ նա ասեց. Ահա ես, որդիս։ Եւ նա ասեց. Ահա կրակը եւ փայտը, բայց ո՞ւր է ողջակէզի համար գառը։ 8Եւ Աբրահամն ասեց. Աստուած կը տեսնէ իր գառը ողջակէզի համար, որդեակս։ Եւ երկուսը միասին գնացին։ 9Եւ եկան այն տեղը, որ Աստուած նորան ասել էր. Եւ Աբրահամն այն տեղ սեղանը շինեց, եւ փայտերը շարեց, եւ իր որդի իսահակին կապեց՝ * սեղանի վերայ դրաւ նորան փայտերի վերայից։ 10Եւ Աբրահամն իր ձեռքը մեկնեց, եւ դանակն առաւ որ իր որդուն մորթէ։ 11Եւ Եհովայի հրեշտակը երկնքիցը նորան ասեց. Աբրահամ, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։ 12Եւ նա ասեց. Ձեռքդ տղային մի դպցնիր, եւ նորան մի բան մի անիր, որովհետեւ * հիմա իմացայ, որ դու Աստուածանից վախում ես. Եւ քո մէկ հատիկ որդին ինձանից չþխնայեցիր։ 13Եւ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց եւ նայեց, եւ ահա մի խոյ կար ետեւին մացառներումը եղջիւրներովը բռնուած։ Եւ Աբրահամը գնաց եւ խոյն առաւ, եւ նորան իր որդու փոխարէն ողջակէզ մատուցրեց։ 14Եւ Աբրահամն այն տեղի անունը * Եհովայիրէ կոչեց, որ այս օր ասվում է, թէ Այն սարումը ուր Եհովան երեւում է։ 15Եւ Եհովայի հրեշտակն երկրորդ անգամ երկնքիցը Աբրահամին կանչեց, 16Եւ ասեց. * Ինձանով երդում եմ անում, ասում է Եհովան, որովհետեւ դու այս բանն արիր, եւ քո մէկ հատիկ որդին չþխնայեցիր, 17Քեզ օրհնելով կþօրհնեմ, եւ քո սերունդը * երկնքի աստղերի եւ * ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կþշատացնեմ. Եւ քո սերունդը * իր թշնամիների դուռը կþժառանգէ. 18Եւ * երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կþօրհնուին. * նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր։ 19Եւ Աբրահամը ետ դարձաւ իր ծառաների մօտ, եւ վեր կացան եւ մէկտեղ * Բերսաբէէ գնացին. Եւ Աբրահամը բնակվում էր Բերսաբէէումն։
20Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աբրահամին պատմուեցաւ ասելով. Ահա * Մեղքան էլ որդիներ ծնեց քո եղբայր Նաքովրի համար. 21Իր անդրանիկ * Հուսին, եւ նորա եղբայր Բուզին, եւ * Արամի հայր Կամուէլին, 22Եւ Քաղադին եւ Ասաւին, եւ Փաղդասին եւ Յետլափին, եւ Բաթուէլին։ 23Եւ * Բաթուէլը ծնեց * Ռեբեկային. Այս ութը Մեղքան ծնեց Աբրահամի եղբայր Նաքովրի համար։ 24Եւ նորա հարճը, որի անունը Ռէումա էր, նա էլ ծնեց Տեբաքին եւ Գաամին եւ Թաքասին եւ Մաաքային։
*22.1 ա Կոր. ժ. 13։ Եբր. ժա. 17։ Յակ. ա. 12, 13։ ա Պետ. ա. 7։
*22.2 Եբր. ժա. 17։
*22.2 բ Մն. գ. 1։
*22.6 Տես Յօհ. ժթ. 17։
*22.9 Եբր. ժա. 17։ Յակ. բ. 21, 22։
*22.12 Գլ. իզ. 5։ Յակ. բ. 22։
*22.14 Տէրը տեսնում է։
*22.16 Սաղ. ճե. 9։ Ղուկ. ա. 73։ Եբր. զ. 13։
*22.17 Գլ. ժե. 5։ Երեմ. լգ. 22։
*22.17 Գլ. ժգ. 16։
*22.17 Գլ. իդ. 60։ Միք. ա. 9։
*22.18 Գլ. ժբ. 3։ ժը. 18։ իզ. 4։ Գոր. գ. 25։ Գաղ. գ. 8, 9, 16, 18։
*22.18 Հմր 3, 10։ Գլ. իզ. 5։
*22.19 Գլ. իա. 31։
*22.20 Գլ. ժա. 29։
*22.21 Յոբ. ա. 1։
*22.21 Յոբ. լբ. 2։
*22.23 Գլ. իդ. 15։
*22.23 Հռովմ. թ. 10։