Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդոր բարեպաշտ լինելու։ Առաքեալը մխիթարում է նորանց իրանց հալածանքու…

Յորդոր բարեպաշտ լինելու։ Առաքեալը մխիթարում է նորանց իրանց հալածանքումը։

1Պօղոս եւ * Սիղուանոս եւ Տիմոթէոս. Թեսաղոնիկեցիների եկեղեցուն * Աստուած մեր Հօրումը եւ Տէր Յիսուս Քրիստոսումը. 2* Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

3* Պարտենք ամեն ժամանակ Աստուածանից գոհանալ ձեզ համար, եղբարք, ինչպէս արժան է, որ ձեր հաւատքը խիստ մեծանում է, եւ ձեր ամեն մէկի սէրն աւելանում է իրար վերայ։ 4* Այնպէս որ մենք ինքներս ձեզանով պարծենում ենք Աստուծոյ եկեղեցիներումը * ձեր համբերութեան եւ հաւատքի համար * ձեր բոլոր հալածանքներումը եւ նեղութիւններումը, որոնց դուք համբերում էք։ 5* Որ դա Աստուծոյ արդար դատաստանի նշան է. Որ դուք արժանի լինիք Աստուծոյ արքայութեանը, * որի համար էլ նեղութիւն էք քաշում, 6Որ * եթէ իրաւունք է Աստուծոյ առաջին ձեզ նեղացնողներին նեղութիւն հատուցանել. 7Եւ ձեզ նեղուածներիդ * հանգիստ մեզ հետ * Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։ 8* Կրակի բոցով վրէժ առնելու նորանցից, * որ Աստուծուն չեն ճանաչում, եւ * չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին. 9* Որոնք պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը Տիրոջ երեսիցը եւ * նորա փառաւոր զօրութիւնիցը, 10* Երբոր կ’գայ, որ փառաւոր լինի իր սուրբերումը, եւ * զարմանալի՝ բոլոր հաւատացեալներումը. (որովհետեւ մեր վկայութիւնը ձեզ վերայ հաւատացուեցաւ) այն օրումը։ 11Այս պատճառով էլ ամեն ժամանակ աղօթք ենք անում ձեզ համար * որ մեր Աստուածը ձեզ արժանի անէ ձեր կոչումին եւ կատարէ բոլոր բարի հաճութիւնը, * եւ հաւատքի գործը զօրութիւնով. 12* Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը փառաւորուի ձեզանում եւ դուք նորանում, մեր Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքի պէս։

*1.1 բ Կոր. ա. 19։

*1.1 ա Թես. ա. 1։

*1.2 ա Կոր. ա. 3։

*1.3 ա Թես. ա. 2, 3։ գ. 6, 9։ Գլ. բ. 12։

*1.4 բ Կոր. է. 14։ թ. 2։ ա Թես. բ. 19, 20։

*1.4 ա Թես. ա. 3։

*1.4 ա Թես. բ. 14։

*1.5 Փիլ. ա. 28։

*1.5 ա Թես. բ. 14։

*1.6 յայտ. զ. 10։

*1.7 Յայտ. ժդ. 13։

*1.7 ա Թես. դ. 15։ Յուդ. 14։

*1.8 Եբր. ժ. 27։ ժբ. 29։ բ Պետ. գ. 7։ Յայտ. իա. 8։

*1.8 Սաղ. հթ. 6։ ա Թես. դ. 5։

*1.8 Հռովմ. բ. 8։

*1.9 Փիլ. գ. 19։ բ Պետ. գ. 7։

*1.9 բ Օր. լգ. 2։ Ես. բ. 19։ Գլ. բ. 8։

*1.10 Սաղ. ձթ. 7։

*1.10 Սաղ. կը. 35։

*1.11 Հմր. 5։

*1.11 ա Թես. ա. 3։

*1.12 ա Պետ. ա. 7։ դ. 14։