Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հաւատքի մխիթարութիւնը։ Քաղդէացիների մեղքը։ Ամբարտաւանի դատաստանը։ …
Հաւատքի մխիթարութիւնը։ Քաղդէացիների մեղքը։ Ամբարտաւանի դատաստանը։
1Իմ * պահապանութեան տեղը կանգնեմ, եւ կենամ պարսպի վերայ, եւ * մտիկ տամ տեսնեմ թէ ի՞նչ է խօսելու ինձ հետ. Եւ ի՞նչ պիտի պատասխանեմ իմ յանդիմանութեան մասին։
2Եւ Տէրը ինձ պատասխան տուաւ եւ ասեց. * Գրիր տեսիլքը եւ որոշ նշանակիր տախտակների վերայ, որպէս զի վազէ նորան կարդացողը։ 3Որովհետեւ * տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. Եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ * անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ։ 4Ահա նա գոռոզացել է, նորա հոգին ուղիղ չէ իրանում, բայց * արդարը իր հաւատքովը պիտի ապրէ։ 5Եւ մանաւանդ գինին խաբեբայ է, ամբարհաւաճ մարդը հաստատ չի մնալ, որ * դժոխքի պէս լայնացրել է իր հոգին, եւ ինքը մահուան պէս է ու չէ կշտանում. Եւ իր մօտ ժողովեց բոլոր ազգերը, եւ իր մօտը հաւաքեց ամեն ժողովուրդները։ 6* Մի՞թէ սորանք ամենքը նորա վերայ առակ չեն հանելու, եւ ծաղրական հանելուկներ՝ նորա մասին, եւ ասելու. Վա՜յ իրանը չþեղածը շատացնողին, (մինչեւ ե՞րբ.) եւ իր վերայ ծանր գրաւներ բեռնողին։ 7Մի՞թէ յանկարծ չեն վեր կենալու քեզ կծողները, եւ զարթնելու՝ քեզ տեղահան անողները, եւ դու աւար ես դառնալու նորանց համար։ 8* Որովհետեւ դու շատ ազգեր ես կողոպտել, քեզ էլ պիտի կողոպտեն բոլոր ազգերի մնացորդները, * մարդկանց արիւնների եւ երկրի ու քաղաքի եւ նորանում ամեն բնակողների զրկանքին համար։
9Վա՜յ իր տան համար * չար վաստակ վաստակողին, որպէս զի * իր բոյնը բարձր տեղը դնէ, չարի ձեռիցն ազատուելու համար։ 10Անարգանք խորհեցիր քո տան համար, շատ ազգերի կործանումով, եւ մեղանչեցիր քո հոգովը։ 11Որովհետեւ քարը պիտի պատիցն աղաղակէ, եւ գերանը պատասխան պիտի տայ փայտերի միջիցը։
12Վա՜յ քաղաքը * արիւններով շինողին, եւ աւանը անիրաւութեամբ հաստատողին։ 13Չէ՞ որ ահա սա Զօրաց Տէրիցն է. * որ ազգերը կրակի համար են յոգնում, եւ ժողովուրդները դարտակ տեղն են վաստակում։ 14Որովհետեւ * երկիրը պիտի լցուի Տիրոջ փառքի գիտութեամբը, ինչպէս որ ջրերը ծածկում են ծովը։
15Վա՜յ իր ընկերին խմեցնողին, որ բարկութիւնդ թափում ես ու նաեւ արբեցնում, որպէս զի տեսնես * նորանց մերկութիւնը։ 16Դու փառքից աւելի ամօթով կշտացար, * դու էլ խմիր եւ մերկացիր, դէպի քեզ պիտի դառնայ Տիրոջ աջի բաժակը, եւ անարգանքը՝ քո փառքի վերայ։ 17Որովհետեւ Լիբանանի զրկանքը պիտի ծածկէ քեզ, եւ գազանների յափշտակութիւնը քեզ պիտի վախեցնէ, * մարդկանց արիւնների եւ երկրի ու քաղաքի եւ նորանում ամեն բնակողների զրկանքի համար։
18* Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որն որ քանդակել է նորան արուեստաւորը, ձուլածոյ կուռքը եւ * ստութիւն սովորեցնողը, որ իր քանդակածը քանդակողը ապաւինում է նորա վերայ, եւ * համր կուռքեր շինում։ 19Վա՜յ նորան, որ փայտին ասում է՝ Զարթնիր. Վեր կաց է ասում մունջ քարին. Մի՞թէ նա սովորեցնող է. Ահա նա պատուած է ոսկով եւ արծաթով, * իսկ բնաւ հոգի չþկայ նորա միջումը։ 20Սակայն * Տէրը իր սուրբ տաճարումն է, * լռիր նորա առաջին, ով բոլոր երկիր։
*2.1 Ես. իա. 8, 11։
*2.1 Սաղ. ձե. 8։
*2.2 Ես. ը. 1։ լ. 8։
*2.3 Դան. ժ. 14։ ժա. 27, 35։
*2.3 Եբր. ժ. 37։
*2.4 Յովհ. գ. 36։ Հռովմ. ա. 17։ Գաղ. գ. 11։ Եբր. ժ. 38։
*2.5 Առակ. իէ. 20։ լ. 16։
*2.6 Միք. բ. 4։
*2.8 Ես. լգ. 1։
*2.8 Հմր. 17։
*2.9 Երեմ. իբ. 13։
*2.9 Երեմ. խթ. 16։ Աբդ. 4։
*2.12 Երեմ. իբ. 13։ Եզեկ. իդ. 9։ Միք. գ. 10։ Նաւ. գ. 1։
*2.13 Երեմ. ծա. 58։
*2.14 Ես. ժա. 9։
*2.15 Ծն. թ. 22։
*2.16 Երեմ. իե. 26, 27։ ծա. 57։
*2.17 Հմր. 8։
*2.18 Ես. խդ. 9, 10։ խզ. 2։
*2.18 Երեմ. ժ. 8, 14։ Զաք. ժ. 2։
*2.18 Սաղ. ճժե. 5։ ա Կոր. ժբ. 2։
*2.19 Սաղ. ճլե. 17։
*2.20 Սաղ. ժա. 4։
*2.20 Սոփ. ա. 7։ Զաք. բ. 13։