Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բարեպաշտի յաջողութիւնը և ամբարշտի անյաջողութիւնը։ 1* Խարդախ կ…
Բարեպաշտի յաջողութիւնը և ամբարշտի անյաջողութիւնը։
1* Խարդախ կշիռքը զզուանք է Տիրոջ համար. Բայց ուղիղ քարը նորան հաճելի է։
2* Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կþգայ. Բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ։
3* Ուղիղների ճշմարտութիւնը նորանց կþառաջնորդէ, բայց նենգաւորների ծռութիւնը նորանց կþփչացնէ։
4* Օգուտ չþունի հարստութիւնը բարկութեան օրը, բայց * արդարութիւնը կþազատէ մահից։
5Կատարեալների արդարութիւնը կþուղղէ նորանց ճանապարհը, բայց անզգամը կþընկնի իր անզգամութեամբը։
6Ուղիղների արդարութիւնը նորանց կþազատէ. Բայց նենգաւորները * ցանկութեան մէջ կþբռնուին։
7* Չարը մեռնելիս ակնկալութիւնը կþփչանայ, եւ անօրէնների յոյսը կþկորչի։
8* Արդարը կþազատուի նեղութիւնից, բայց ամբարիշտը կþգայ նորա տեղը։
9* Կեղծաւորն իր բերանովը կþփչացնէ իր հարեւանին, բայց արդարները կþազատուին գիտութիւնով։
10* Արդարների յաջողակութիւնովը քաղաքը կþուրախանայ, եւ չարերի կորած ժամանակը ցնծութեան ձայն կþլինի։
11* Ուղիղների օրհնութիւնովը քաղաքը կþբարձրանայ, բայց ամբարիշտների բերանովը կþկործանուի։
12Իր հարեւանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը կþլռէ։
13* Բանսարկութեան ման եկողը գաղտնիքը կþյայտնէ, բայց հաւատարիմ հոգի ունեցողը կþծածկէ բանը։
14* Առաջնորդութիւն չþլինելիս ժողովուրդը կþընկնի, բայց խորհրդատուների շատութիւնովը փրկութիւն կþլինի։
15* Անշուշտ չարիքի կþհանդիպէ ով որ օտարին երաշխաւոր դառնայ, բայց երաշխաւորութիւնն ատողը ապահով է։
16* Շնորհալի կինը պատիւ կþստանայ. Եւ ուժեղները հարստութիւն կþյափշտակեն։
17* Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կþանէ, բայց անգութ մարդը կþտանջէ իր մարմինը։
18Անզգամը սնոտի գործ է գործում, իսկ * արդարութիւն սերմողը՝ ճշմարիտ վարձք։
19Ինչպէս որ արդարութիւնը հասնում է կեանքին, նոյնպէս եւ չարութեան հետեւողը՝ իր մահուանը։
20Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը։
21* * Անշո՜ւշտ որ անպատիժ չի մնալ չարը՝՝, բայց * արդարների սերունդը կþազատուի։
22Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին որ խոհեմութիւն չþունի։
23Արդարների ցանկացածը միայն բարութիւն է, բայց ամբարիշտների ակնկալածը * բարկութիւն է։
24Կայ որ * ցրվում է, եւ էլ է աւելանում. Բայց չափիցը դուրս խնայողը կայ, սակայն կարօտութեան է հասնում։
25* Օրհնութիւն տուող անձը կþգիրանայ, եւ * ոռոգողը ինքն էլ կþոռոգուի։
26* Ցորենը ետ պահողին կþանիծէ ժողովուրդը, բայց * օրհնութիւն կþտայ ծախողի գլխին։
27Բարութիւն որոնողը ուզում է հաճելի լինել. Բայց * չարութիւն ուզողը կþհանդիպէ նորան։
28* Իր հարստութեան յուսացողը վայր կþընկնի, բայց արդարները կþծաղկեն * դալարի պէս։
29Իր տունը տանջողը * քամի կþժառանգէ, եւ յիմարը կþծառայէ իմաստուն սիրտ ունեցողին։
30Արդարի պտուղը կեանքի ծառ է, եւ * հոգիներ շահողը իմաստուն։
31* Ահա արդարը ստանում է երկրիս վերայ իր հատուցումը. Ապա ո՞ւր մնաց որ անզգամը եւ մեղաւորը։
*11.1 Ղև. ժթ. 35, 36։ բ Օր. իե. 13-16։ Գլ. ժզ. 11։ ի. 10, 23։
*11.2 Գլ. ժե. 33։ ժզ. 18։ ժը. 12։ Դան. դ. 30, 31։
*11.3 Գլ. ժգ. 6։
*11.4 Գլ. ժ. 2։ Եզեկ. է. 19։ Սոփ. ա. 18։
*11.4 Ծն. է. 1։
*11.6 Գլ. ե. 22։ Ժող. ժ. 8։
*11.7 Գլ. ժ. 28։
*11.8 Գլ. իա. 18։
*11.9 Յոբ ը. 13։
*11.10 Եսթ. ը. 15։ Գլ. իը. 28։
*11.11 Գլ. իթ. 8։
*11.13 Ղև. ժթ. 16։ Գլ. ի. 19։
*11.14 գ Թագ. ժբ. 1 ևլն։ Գլ. ժե. 22։ իդ. 6։
*11.15 Գլ. զ. 1։
*11.16 Գլ. լա. 30։
*11.17 Մատ. ե. 7։ իե. 34 ևլն։
*11.18 Ովս. ժ. 12։ Գաղ. զ. 8, 9։ Յակ. գ. 18։
*11.21 Կամ՝ Թէև չարը ձեռք ձեռքի միաբանի՝ անպատիժ չի մնալ,
*11.21 Գլ. ժզ. 5։
*11.21 Սաղ. ճժբ. 2։
*11.23 Հռովմ. բ. 8, 9։
*11.24 Սաղ. ճժբ. 9։
*11.25 բ Կոր. թ. 6-10։
*11.25 Մատ. ե. 7։
*11.26 Ամով. ը. 5, 6։
*11.26 Յոբ իթ. 13։
*11.27 Եսթ. է. 10։ Սաղ. է. 15, 16։ թ. 15, 16։ ժ. 2։ ծէ. 6։
*11.28 Յոբ լա. 24։ Սաղ. ծբ. 7։ Մար. ժ. 24։ Ղուկ. ժբ. 21։ ա Տիմ. զ. 17։
*11.28 Սաղ. ա. 3։ ծբ. 8։ ղբ. 12 ևլն։ Երեմ. ժէ. 8։
*11.29 Ժող. ե. 16։
*11.30 Դան. ժբ. 3։ ա Կոր. թ. 19 ևլն։ Յակ. ե. 20։
*11.31 Երեմ. իե. 29։ ա Պետ. դ. 17, 18։