Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ամմոնի, Եդովմի, Դամասկոսի, Կեդարի, Հասորի և Եղամի դէմ մարգարէութիւն։ …

Ամմոնի, Եդովմի, Դամասկոսի, Կեդարի, Հասորի և Եղամի դէմ մարգարէութիւն։

1* Ամմոնի որդկանց նկատմամբ՝ այսպէս է ասում Տէրը. Մի՞թէ իսրայէլը որդիք չþունի. Կամ նա ժառանգ չþունի՞. Ի՞նչու Մեղքոմը ժառանգեց * Գադին, եւ նորա ժողովուրդը նորա քաղաքներումը բնակուեց։ 2Սորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Ամմոնի որդկանց * Ռաբբայի դէմ պատերազմի աղաղակ պիտի լսել տամ, որ նա փլատակների դէզ դառնայ, եւ նորա աղջկերքը կրակով այրուին. Իսկ Իսրայէլը պիտի ժառանգէ իր ժառանգողներին, ասում է Տէրը։

3Ոռնա, ով Եսեբոն, որ Գային ոչնչացաւ, աղաղակեցէք, ով Ռաբբայի աղջկերք, * քուրձեր հագէք, սուգ արէք եւ դէս ու դէն փախէք ցանգերի մէջ. Որ * Մեղքոմը գերի պիտի գնայ՝ իր * քահանաներն ու իշխանները մէկտեղ։ 4Ի՞նչ ես հովիտներով պարծենում. Հովիտդ ջրի պէս գնաց, ո՛վ * ապստամբ աղջիկ, որ ապաւինել էիր քո գանձերին, * ասելով. Ո՞վ է գալիս ինձ վերայ։ 5Ահա ես քեզ վերայ վախ եմ բերում, ասում է Զօրաց Տէր Եհովան, քո բոլոր շրջականերից. Եւ դուք պիտի ցրուիք ամեն մարդ դէպի իր առաջը. Եւ փախստականներին ժողովող պիտի չþլինի։ 6Եւ * նորանից յետոյ պիտի ետ դարձնեմ Ամմոնի որդկանց գերութիւնը, ասում է Տէրը։

7* Եդովմի նկատմամբ՝ այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Մի՞թէ էլ իմաստութիւն չþկայ Թեմանումը, կորա՞ւ խորհուրդը * հանճարեղներից, դարտակուեցա՞ւ նորանց իմաստութիւնը։ 8* Փախէք, դարձէք, խորերը մտէք բնակուելու համար, ով * Դեդանի բնակիչներ, որովհետեւ Եսաւի կորուստը պիտի բերեմ նորա վերայ, նորան այցելութիւն արած ժամանակս։ 9Եթէ քեզ մօտ * քաղողներ գային, մի՞թէ աւելորդ ճիռեր չէին թողել. Եթէ գողեր՝ գիշերով, նորանք փչացնելու էին որքան իրանց բաւական լինէր։ 10Սակայն * ես մերկացրի Եսաւին, բաց արի նորա ծածուկ տեղերը. Բայց նա չէ կարող թաք կենալ. Կորան նորա սերունդը, նորա եղբայրները եւ նորա դրացիքը, եւ * չþկան։ 11Թող տուր քո որբերին, ես նորանց կþպահեմ. Եւ քո որբեւայրիքը թող ինձ ապաւինեն։ 12Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա * նորանք որ պարտաւոր չէին բաժակը խմելու՝ անպատճառ պէտք է խմեն, եւ դու որ ջանք էիր անում անպատիժ մնալու. Անպատիժ չես մնալ, այլ անպատճառ պիտի խմես։ 13Որովհետեւ * ես երդում եմ անում իմ անձովը, ասում է Տէրը, որ ամայութիւն, նախատինք, աւերակ եւ անէծք պիտի դառնայ * Բօսրան, եւ նորա բոլոր քաղաքները պիտի յաւիտենական աւերակներ դառնան։

14* Լուր լսեցի Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղարկուեցաւ ազգերին, թէ Ժողովուեցէք եւ գնացէք նորա վերայ, եւ կանգնեցէք պատերազմի։ 15Որովհետեւ ահա ես քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, անարգ՝ մարդկանց մէջ։ 16Քո ահաւորութիւնը՝ քո սրտի ամբարտաւանութիւնը խաբել է քեզ, ո՛վ վէմի խոռոչների մէջ բնակող եւ բարձր բլուրներին փակչող, * եթէ արծիւի պէս բարձրումը դնես * քո բոյնը, * այնտեղից էլ քեզ պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։ 17Եւ Եդովմը ամայի պիտի լինի. * ամեն նորա մօտով անցնողը պիտի հիանայ, եւ նորա բոլոր հարուածների համար պիտի սուլէ։ 18* Սոդոմի ու Գոմորի եւ նորա դրացիների կործանման պէս, ասում է Տէրը, այնտեղ մարդ չի բնակուիլ եւ մարդի որդի նորանում չի պանդխտանալ։ 19* Ահա առիւծի պէս վեր պիտի գնայ * Յորդանանի փառքիցը ամուր բնակարանը. Որովհետեւ մի վայրկեանում պիտի փախցնեմ նորան նորա վերայից, եւ ո՞վ է ընտրուած, որ նորա վերայ դնեմ, որովհետեւ * ո՞վ է ինձ նման, եւ ո՞վ կþորոշէ իմ ժամանակը, եւ * ո՞վ է այն հովիւը, որ կանգնէր իմ առաջին։ 20* Ուրեմն լսեցէք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի վերայ, եւ նորա մտածմունքները, որ մտածել է Թեմանի բնակիչների վերայ. Անպատճառ պիտի քշեն նորանց հօտի փոքրերը, անպատճառ նորանց բնակարանները պիտի աւերէ նորանց հետ։ 21* Նորանց ընկնելու ձայնիցը երկիրը կþդողայ, աղաղակի ձայնը մինչեւ Կարմիր ծովը կþլսուի։ 22* Ահա արծիւի նման վեր կþբարձրանայ եւ կþթռչի, եւ իր թեւերը կþտարածէ Բօսրայի վերայ, եւ այն օրը Եդովմի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնկայ սրտին պէս կþլինի։

23* Դամասկոսի նկատմամբ։

Եմաթն ու Արփաթը ամաչեցին, որովհետեւ վատ լուր լսեցին՝ հալվում են. * ծովումը տառապանք կայ՝ չէ կարող հանդարտանալ։ 24Թուլացել է Դամասկոսը, դարձել է որ փախչէ, արհաւիրքը բռնել է նորան, * տագնապն ու երկունքը բռնել են նորան ինչպէս ծննդական կնկան։ 25* Ի՜նչպէս չþթողուեցաւ փառաց քաղաքը, իմ զուարճութեան քաղաքը։ 26* Սորա համար նորա ընտիրները վայր կþընկնեն նորա հրապարակներումը, եւ բոլոր պատերազմական մարդիկը կþպապանձուին այն օրը, ասում է Զօրաց Տէրը։ 27Եւ * ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մէջ, եւ նա պիտի լափէ Բենադադի պալատները։

28* Կեդարի նկատմամբ եւ Հասորի թագաւորութիւնների նկատմամբ, որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը զարկեց, այսպէս է ասում Տէրը. Վեր կացէք գնացէք Կեդարի վերայ, եւ * փչացրէք արեւելքի որդիներին։ 29Նորանց * վրանները եւ նորանց հօտերը պիտի առնեն, նորանց վարագոյրները եւ նորանց բոլոր կարասիները, եւ նորանց ուղտերը պիտի տանեն իրանց համար. Եւ նորանց պէտք է կանչեն, * Վախ շուրջանակի։

30* Փախէք, շատ վազեցէք, խորերը մտէք բնակուելու, ով հասորի բնակիչներ, ասում է Տէրը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ձեզ դէմ խորհուրդ է խորհել, եւ ձեզ դէմ մտածմունք է մտածել։

31Վեր կացէք, վեր ելէք * ապահով եւ անդորր բնակող ազգի վերայ, ասում է Տէրը, որ դռներ չþունի, նիգեր չþունի, * առանձին է բնակվում։ 32Եւ նորանց ուղտերը աւար պիտի դառնան, եւ նորանց խաշինքների բազմութիւնը՝ կողոպուտ, եւ ես պիտի ցրուեմ * ամեն կողմ * մօրուքի ծայրը կտրողներին, եւ ամեն անցուդարձից պիտի բերեմ նորանց կորուստը, ասում է Տէրը։ 33Եւ Հասորը պիտի * չագալների որջ դառնայ՝ յաւիտենական ամայութիւն. * այնտեղ մարդ պիտի չþբնակուէ, եւ նորանում չþպանդխտանայ մարդի որդի։

34Տիրոջ խօսքը, որ եղաւ Երեմիա մարգարէին * Եղամի մասին Յուդայի Սեդեկիա թագաւորի թագաւորութեան սկզբումը, ասելով.

35Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես կոտրում եմ * Եղամի աղեղը՝ նորանց զօրութեան գլխաւորը։ 36Եւ պիտի բերեմ Եղամի վերայ չորս հողմերը երկնքի չորս կողմիցը, եւ * նորանց պիտի ցրուեմ այս բոլոր հողմերին, եւ այն ազգը չէ լինելու, ուր գնացած չþլինին Եղամի փախստականները։ 37Եւ ես պիտի վախեցնեմ Եղամին իրանց թշնամիների առաջին. Եւ նորանց հոգիները պահանջողների առաջին, եւ նորանց վերայ ձախորդութիւն պիտի բերեմ՝ իմ բարկութեան բորբոքումը, ասում է Տէրը, եւ * նորանց ետեւից պիտի ուղարկեմ սուրը, մինչեւ որ նորանց վերջացնեմ։ 38Եւ ես * իմ աթոռը պիտի դնեմ Եղամումը եւ այնտեղից պիտի թագաւոր եւ իշխաններ կորցնեմ, ասում է Տէրը։ 39Եւ պիտի լինի որ * վերջի օրերումը Եղամի գերութիւնը պիտի դարձնեմ, ասում է Տէրը։

*49.1 Եզեկ. իա. 28։ իե. 2։ Ամով. ա. 13։ Սոփ. բ. 8, 9։

*49.1 Ամով. ա. 13։

*49.2 Եզեկ. իե. 5։ Ամով. ա. 14։

*49.3 Ես. լբ. 11։ Գլ. դ. 8։ զ. 26։

*49.3 գ Թագ. ժա. 5, 33։

*49.3 Գլ. խը. 7։ Ամով. ա. 15։

*49.4 Գլ. գ. 14։

*49.4 Գլ. իա. 13։

*49.6 Հմր. 39։ Գլ. խը. 47։

*49.7 Եզեկ. իե. 12։ Ամով. ա. 11։

*49.7 Աբդ. 8։

*49.7 Տես Ես. ժթ. 11։

*49.8 Հմր. 30։

*49.8 Գլ. իե. 23։

*49.9 Աբդ. 5։

*49.10 Մաղ. ա. 3։

*49.10 Ես. ժէ. 14։

*49.12 Գլ. իե. 28, 29։ Աբդ. 16։

*49.13 Ծն. իբ. 16։ Ես. խե. 23։ Ամով. զ. 8։

*49.13 Ես. լդ. 6։ կգ. 1։

*49.14 Աբդ. 1-3։

*49.16 Աբդ. 4։

*49.16 Յոբ լթ. 27։

*49.16 Ամով. թ. 2։

*49.17 Գլ. ժը. 16։ ծ. 13։

*49.18 Խն. ժթ. 25։ բ Օր. իթ. 23։ Գլ. ծ. 40։ Ամով. դ. 11։

*49.19 Գլ. ծ. 44 ևլն։

*49.19 Գլ. ժբ. 5։

*49.19 Ել. ժե. 11։

*49.19 Յոբ խա. 10։

*49.20 Գլ. ծ. 45։

*49.21 Գլ. ծ. 46։

*49.22 Գլ. դ. 13։ խը. 40, 41։

*49.23 Ես. ժէ. 1։ լէ. 13։ Ամով. ա. 3։ Զաք. թ. 1, 2։

*49.23 Ես. ծէ. 20։

*49.24 Ես. ժգ. 8։ Գլ. դ. 31։ զ. 24։ լ. 6։ խը. 41։ Հմր. 22։

*49.25 Գլ. լգ. 9։ ծա. 41։

*49.26 Գլ. ծ. 30։ ծա. 4։

*49.27 Ամով. ա. 4։

*49.28 Ես. իա. 13։

*49.28 Դատ. զ. 3։ Յոբ ա. 3։

*49.29 Սաղ. ճի. 5։

*49.29 Գլ. զ. 25։ խզ. 5։

*49.30 Հմր. 8։

*49.31 Եզեկ. լը. 11։

*49.31 Թու. իգ. 9։ բ Օր. լգ. 28։ Միք. է. 14։

*49.32 Եզեկ. ե. 10։ Հմր. 36։

*49.32 Գլ. թ. 26։ իե. 23։

*49.33 Գլ. թ. 11։ ժ. 22։

*49.33 Հմր. 18։

*49.34 Գլ. իե. 25։

*49.35 Տես ես. իբ. 6։

*49.36 Հմր. 32։

*49.37 Գլ. թ. 16։ խը. 2։

*49.38 Տես Գլ. խգ. 10։

*49.39 Գլ. խը. 47։ Հմր. 6։