Հին Կտակարան
Նոր Կտակարան
Շարունակութիւն սուտ առաքեալների ունայնամտութեան։ Պօղոսի առաքելութեան …
Շարունակութիւն սուտ առաքեալների ունայնամտութեան։ Պօղոսի առաքելութեան գերազանցութիւնը։
1Երանի թէ մի քիչ * իմ անմտութեանը ներէիք. Բայց ներում էլ էք ինձ։ 2* Վասնզի ձեզ համար նախանձաւոր եմ Աստուծոյ նախանձովը. * որովհետեւ ձեզ մի մարդի նշանեցի՝ * որ մի սուրբ կոյս կանգնեցնեմ * Քրիստոսի առաջին։ 3Բայց վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս * օձն իր խորամանկութեամբը խաբեց Եւային, * այնպէս էլ ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է։ 4Որովհետեւ եթէ մէկը գայ եւ ուրիշ Յիսուս քարոզէ՝ որ մենք չ’քարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնէք՝ որ չ’առաք, * կամ ուրիշ աւետարան որ չ’ընդունեցիք, լաւ կ’համբերէիք։ 5Որովհետեւ կարծեմ թէ ոչ մի բանով պակաս չեմ քան թէ * մեծամեծ առաքեալները։ 6* Թէեւ տգէտ լինիմ խօսքով, * բայց ոչ թէ գիտութիւնով. * այլ ամեն բանի մէջ բոլորովին յայտնուեցանք ձեզ։ 7Կամ թէ մե՞ղք գործեցի՝ որ իմ անձը խոնարհեցրի. Որ դուք բարձրանաք. * որովհետեւ Աստուծոյ աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ։ 8Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի, եւ վարձք առայ ձեզ ծառայելու համար։ 9Եւ երբոր ձեզ մօտ էի՝ մի բանի պակասութիւն քաշած ժամանակս էլ, * ձեզանից մէկին ծանրութիւն չ’տուի. * որովհետեւ իմ պակասութիւնը Մակեդոնիայից եկած եղբարքը լրացրին. * եւ ամեն բանի մէջ իմ անձն առանց ձեզ ծանրութիւն տալու պահեցի, եւ կ’պահեմ էլ։ 10* Քրիստոսի ճշմարտութիւնն է ինձանում. * որ այս պարծանքն Աքայիայի կողմերումը չի խափանուիլ ինձանից։ 11Ի՞նչու համար. * որովհետեւ ձեզ չե՞մ սիրում. Աստուած գիտէ։ 12Այն որ անում եմ՝ կ’անեմ էլ, * որ պատճառ որոնողների պատճառը կտրեմ. Որ ինչով որ պարծենում են՝ նորանք էլ մեզ նման գտնուին։ 13* Որովհետեւ այնպիսիները սուտ առաքեալներ, * նենգաւոր մշակներ, Քրիստոսի առաքեալների պէս կերպարանուողներ են։ 14Եւ զարմանալի էլ չէ. Որովհետեւ սատանան ինքն էլ * լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։ 15Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանուին * արդարութեան պաշտօնեաների նման. * որոնց վերջը իրանց գործերին պէս կ’լինի։ 16* Դարձեալ ասում եմ. Չ’լինի որ մէկն ինձ յիմար համարէ. Ապա թէ ոչ գոնեա յիմարի պէս ընդունեցէք ինձ որ ես էլ մի քիչ պարծենամ։ 17Ինչ որ խօսում եմ, * ոչ թէ Տիրոջ կամքի համեմատ եմ խօսում, այլ ինչպէս անմտութեամբ * այս պարծանքի նիւթին նկատմամբ։ 18Եւ * որովհետեւ շատերը մարմնի կողմանէ պարծենում են, ես էլ կ’պարծենամ։ 19Վասնզի յօժարութեամբ համբերում էք անմիտներին՝ * իմաստուն գոլով։ 20Որովհետեւ համբերում էք, * եթէ մէկը ձեզ ծառայեցնէ, եթէ մէկը ձեր բանն ուտէ, եթէ մէկը բան առնէ, եթէ մէկը գոռոզանայ, եթէ մէկը ձեր երեսին զարկէ։ 21Անարգանքի համար եմ ասում. * իբր թէ մենք տկար էինք. * ինչ բանով որ մէկը համարձակէ պարծենալ, անմտութիւնով եմ ասում, ես էլ եմ համարձակում։ 22Եբրայեցի՞ են, ես էլ. Իսրայէլացի՞ են, ես էլ. Աբրահամի զաւա՞կ են, * ես էլ։ 23Քրիստոսի պաշտօնեանե՞ր են, յիմարութիւնով եմ ասում՝ թէ էլ աւելի ես, մանաւանդ * աշխատանքներով, * ծեծերով էլ աւելի, բանտերի մէջ մանաւանդ, * մահերով շատ անգամ։ 24Հրէաներիցը հինգ անգամ՝ * քառասունից մէկը պակաս ծեծ ընդունեցի։ 25* Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ. * մէկ անգամ քարկոծուեցայ. * երեք անգամ նաւակոծ եղայ. Մի ցերեկ ու գիշեր անդնդումը մնացի։ 26Շատ անգամ ճանապարհներում. Գետերից վտանգներ, աւազակներից վտանգներ, * ազգիցս վտանգներ, * հեթանոսներից վտանգներ, քաղաքի մէջ վտանգներ, անապատի մէջ վտանգներ, ծովի մէջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ։ 27Ջանքի մէջ եւ աշխատանքի մէջ. * շատ անգամ արթնութիւների մէջ. * սովի եւ ծարաւի մէջ. Շատ անգամ ծոմի մէջ. Ցրտի եւ մերկութեան մէջ։ 28Բացի արտաքին նեղութիւնները, ինձ վերայ կիտվում է՝ ամեն օր * ամեն եկեղեցիների հոգսը։ 29* Ո՞վ կ’տկարանայ՝ եւ ես չեմ տկարանալ. Ո՞վ կ’գայթակղէ՝ եւ ես չեմ բորբոքուիլ։ 30Եթէ պարծենալ պէտք լինի, * իմ տկարութիւնովը կ’պարծենամ։ 31* Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը՝ * որ յաւիտեան օրհնեալ է՝ գիտէ որ սուտ չէմ ասում. 32* Դամասկոսումն Արետա թագաւորի ազգապետը Դամասկացիների քաղաքումը պահապաններ էր դրել որ ինձ բռնէ. 33Եւ ես պատուհանիցը քթոցով կախուեցայ պարսպիցը, եւ փախայ նորա ձեռիցը։
*11.1 Հմր. 16։ Գլ. ե. 13։
*11.2 Գաղ. դ. 17, 18։
*11.2 Ովս. բ. 19, 20։ ա Կոր. դ. 15։
*11.2 Ղև. իա. 13։
*11.2 Կող. ա. 28։
*11.3 Ծն. գ. 1, 4։ Յովհ. ը. 44։
*11.3 Եփես. զ. 24։ Կող. բ. 4, 8, 18։ ա Տիմ. ա. 3։ դ. 1։ Եբր. ժգ. 9։ բ Պետ. գ. 17։
*11.4 Գաղ. ա. 7, 8։
*11.5 ա Կոր. ժե. 10։ Գլ. ժբ. 11։ Գաղ. բ. 6, 9։
*11.6 ա Կոր. ա. 17։ բ. 1, 13։ Գլ. ժ. 10։
*11.6 Եփես. գ. 4։
*11.6 Գլ. դ. 2։ ե. 11։ ժբ. 12։
*11.7 Գոր. ժը. 3։ ա կոր. թ. 6, 12։ Գլ. ժ. 1։
*11.9 Գոր. ի. 33։ Գլ. ժբ. 13։ ա Թես. բ. 9։ բ Թես. գ. 8, 9։
*11.9 Փիլ. դ. 10, 15, 16։
*11.9 Գլ. ժբ. 14, 16։
*11.10 Հռովմ. թ. 1։
*11.10 ա Կոր. թ. 15։
*11.11 Գլ. զ. 11։ է. 3։ ժբ. 15։
*11.12 ա Կոր. թ. 12։
*11.13 Գոր. ժե. 24։ Հռովմ. ժզ. 18։ Գաղ. ա. 7։ զ. 12։ Փիլ. ա. 15։ բ Պետ. բ. 1։ ա Յովհ. դ. 1։ Յայտ. բ. 2։
*11.13 Գլ. բ. 17։ Փիլ. գ. 2։ Տիտ. ա. 10, 11։
*11.14 Գաղ. ա. 8։
*11.15 Գլ. գ. 9։
*11.15 Փիլ. գ. 19։
*11.16 Հմր. 1։ Գլ. ժբ. 6, 11։
*11.17 ա Կոր. է. 6, 12։
*11.17 Գլ. թ. 4։
*11.18 Փիլ. գ. 3, 4։
*11.19 ա Կոր. դ. 10։
*11.20 Գաղ. բ. 4։ դ. 9։
*11.21 Գլ. ժ. 10։
*11.21 Փիլ. գ. 4։
*11.22 Գոր. իբ. 3։ Հռովմ. ժա. 1։ Փիլ. գ. 5։
*11.23 ա Կոր. ժե. 10։
*11.23 Գոր. թ. 16։ ի. 23։ իա. 11։ Գլ. զ. 4, 5։
*11.23 ա Կոր. ժե. 30-32։ Գլ. ա. 9, 10։ դ. 11։ զ. 9։
*11.24 բ Օր. իե. 3։
*11.25 Գոր. ժզ. 22։
*11.25 Գոր. ժդ. 18։
*11.25 Գոր. իէ. 41։
*11.26 Գոր. թ. 23։ ժգ. 50։ ժդ. 5։ ժէ. 5։ ի. 3։ իա. 31։ իգ. 10, 11։ իե. 3։
*11.26 Գոր. ժդ. 5։ ժթ. 24։
*11.27 Գոր. ի. 31։ Գլ. զ. 5։
*11.27 ա Կոր. դ. 11։
*11.28 Տես գոր. ի. 18 ևլն։ Հռովմ. ա. 14։
*11.29 ա Կոր. ը. 13։ թ. 22։
*11.30 Գլ. ժբ. 5, 9, 10։
*11.31 Հռովմ. ա. 9։ թ. 1։ Գլ. ա. 23։ Գաղ. ա. 3։ ա Թես. բ. 5։
*11.31 Հռովմ. թ. 5։
*11.32 Գոր. թ. 24, 25։