Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եզեկիայի աղօթելովը Սենեքերիմի զօրքը մէկ գիշերում ջարդվում է։ 1Եւ ե…

Եզեկիայի աղօթելովը Սենեքերիմի զօրքը մէկ գիշերում ջարդվում է։

1Եւ եղաւ * երբոր Եզեկիա թագաւորը լսեց, պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ ու գնաց Տիրոջ տունը։ 2Եւ պալատի վերակացու Եղիակիմին եւ ատենադպիր Սեբնային եւ քահանաների ծերերին քուրձեր հագած ուղարկեց Ամովսի որդի եսայիա մարգարէի մօտ։ 3Եւ նորանք ասեցին նորան. Այսպէս է ասում Եզեկիան. Նեղութեան եւ կշտամբանքի ու նախատինքի օր է, որովհետեւ երեխաները հասել են ծննդեան կէտին, բայց ոյժ չþկայ ծնելու։ 4Թերեւս լսէ քո Աստուածը Ռաբսակի խօսքերը, որին իր տէրը՝ Ասորեստանի թագաւորն ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու եւ այնպիսի խօսքերով կշտամբելու, որոնք լսել է քո Տէր Աստուածը. Ուրեմն աղօթք արա գտնուող մնացորդի համար։ 5Եւ Եզեկիա թագաւորի ծառաները եկան Եսայիայի մօտ։ 6Եւ Եսայիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք ձեր Տիրոջը, Տէրը այսպէս է ասում. Մի վախենար այն խօսքերից, որ լսեցիր, որով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագաւորի ծառաները։ 7Ահա ես նորա վերայ մի ոգի կþուղարկեմ, եւ նա մի լուր կþլսէ եւ ետ կþդառնայ իր երկիրը, եւ ես սրով կþկործանեմ նորան իր երկրումը։

8Եւ Ռաբսակը ետ դառաւ եւ գտաւ Ասորեստանի թագաւորին Լեբնայի հետ պատերազմելիս, որովհետեւ լսել էր թէ չուել էր Լաքիսից։ 9Եւ նա լսել էր Եթովպացիների թագաւոր Թարակայի մասին ասելով. Ահա գալիս է քեզ հետ պատերազմելու. Եւ դեսպաններ ուղարկեց եզեկիայի մօտ ասելով. 10Այսպէս ասեցէք Եզեկիային՝ Յուդայի թագաւորին՝ ասելով թէ Թող քո Աստուածը քեզ չþխաբէ, որին դու ապաւինել ես ասելով. Երուսաղէմը պիտի չþտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։ 11Ահա դու լսեցիր թէ ինչ են արել Ասորեստանի թագաւորները բոլոր երկիրներին՝ նորանց բնաջինջ անելով. Եւ դո՞ւ կþազատուիս։ 12Մի՞թէ ազգերի աստուածները ազատեցին նորանց, որոնց փչացրին իմ հայրերը՝ Գովզանը, Խառանը, Ռեսեփը եւ Թելասարում եղող Եդեմի որդկանցը։ 13Ո՞ւր է * Եմաթի թագաւորը, Արփադի թագաւորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի եւ Աւայի թագաւորը։

14Եւ Եզեկիան առաւ նամականիքը դեսպանների ձեռքից եւ կարդաց նորան, եւ վեր գնաց Տիրոջ տունը եւ եզեկիան տարածեց նորան Տիրոջ առաջին։ 15Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջն ասելով. 16Ով Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածը, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուածը երկրի բոլոր թագաւորութիւնների համար, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։ 17* Խոնրահեցրու, Տէր, քո ականջը եւ լսիր. Բաց, ով Տէր, քո աչքերը եւ տես. Եւ լսիր Սենեքերիմի բոլոր խօսքերը, որ ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու։ 18Արդարեւ, ով Տէր, Ասորեստանի թագաւորները աւերել են բոլոր ազգերը եւ նորանց երկիրը. 19Եւ նորանք այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չէին, այլ մարդի ձեռքի գործ՝ փայտ ու քար. Ուրեմն նորանց փչացրին էլ։ 20Բայց արդ, ով Տէր մեր Աստուած, մեզ ազատիր նորա ձեռքիցը, որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ միայն դու կաս Եհովայ։

21Եւ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց եզեկիայի մօտ ասելով. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Որ աղաչեցիր ինձ Ասորեստանի թագաւորի մասին, 22Սա է այն խօսքը որ Տէրն ասում է նորա մասին.

Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիօնի կոյս աղջիկը.

Քո ետեւից գլուխը շարժեց Երուսաղէմի աղջիկը։

23Ո՞ւմ նախատեցիր եւ հայհոյեցիր,

Եւ ո՞ւմ վերայ ձայն բարձրացրիր.

Եւ աչքերդ վեր հանեցիր Իսրայէլի Սուրբի՜ վերայ։

24Քո ծառաների ձեռքովը նախատեցիր Տիրոջը եւ ասեցիր.

Իմ կառքերի շատութիւնովը վեր ելայ սարերի բարձրութեան վերայ,

Լիբանանի կողմերը.

Եւ կտրում եմ նորա բարձր եղեւինները,

Եւ նորա ընտիր մայրերը.

Եւ մտնում եմ նորա ծայրի վերեւը,

Նորա Կարմեղոսի անտառը։

25Ես փորեցի եւ ջուր խմեցի,

Եւ իմ ոտների թաթերովը կþչորացնեմ

Եգիպտոսի բոլոր գետերը։

26* Մի՞թէ չես լսել որ ես եմ վաղուց արել այդ,

Եւ հին օրերից դորան ձեւակերպել.

Հիմա բերի այդ,

Որ աւերակների հողակոյտների դարձնես պարսպաւոր քաղաքները։

27Եւ նորանց բնակիչները՝ ձեռքը կարճացած,

Զարհուրեցին եւ ամաչեցին

Եւ եղան դաշտի խոտ

Եւ կանաչ բանջար

Եւ կտուրի խոտ,

Եւ մի արտ՝ հասկը քշելուց առաջ։

28Բայց ես գիտեմ քո բնակութիւնը, քո ելքն ու քո մուտքը,

Եւ քո բարկութիւնը ինձ դէմ։

29Քո ինձ դէմ ունեցած բարկութեան համար,

Եւ որովհետեւ քո ամբարտաւանութիւնը հասել է իմ ականջներին,

* Ես էլ դնում եմ իմ կարթը քո քթին, եւ իմ սանձը քո բերնին,

Եւ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհովը։

30Եւ ահա սա քեզ նշան.

կերէք այս տարի թափուածից բուսածը,

Եւ երկրորդ տարին ինքնիրանից բուսածը,

իսկ երրորդ տարին սերմեցէք ու հնձեցէք,

Եւ այգիներ տնկեցէք ու նորանց պտուղը կերէք։

31Եւ յուդայի տան ազատուած մնացորդը

Կրկին արմատ կþարձակէ դէպի ցած

Եւ պտուղ կþտայ վերեւումը։

32Որովհետեւ Երուսաղէմից դուրս կþգայ մնացորդ,

Եւ փրկուածներ՝ Սիօն սարիցը.

* Սա Զօրաց Տիրոջ նախանձն է անելու։

33Սորա համար այսպէս է ասում Տէրը Ասորեստանի թագաւորի մասին.

նա այս քաղաքը չի մտնիլ,

Եւ մի նետ չի գցիլ այստեղ,

Եւ նորա առաջը չի գալ վահանով,

Եւ նորա դէմ պատնէշ պիտի չþկանգնեցնէ։

34Իր եկած ճանապարհովը ետ պիտի դառնայ,

Եւ այս քաղաքը չի մտնիլ,

Ասում է Տէրը։

35Եւ * ես պիտի պաշտպանեմ այդ քաղաքը,

Որ ազատեմ դորան,

Ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։

36Եւ * Տիրոջ հրեշտակը դուրս եկաւ եւ զարկեց Ասորեստանցիների բանակում հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ 37Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ եւ նստեց Նինուէում։ 38Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն նեսրոքի տանը, նորա որդիքը՝ Ադրամելէքը եւ Սարասարը սպանեցին նորան սրով եւ իրանք փախան Արարատի երկիրը։ Եւ նորա որդի Ասարդանը թագաւոր եղաւ նորա տեղ։

*37.1 դ Թագ. ժթ. 1 ևլն։

*37.13 Երեմ. խթ. 23։

*37.17 Դան. թ. 18։

*37.26 դ Թագ. ժթ. 25։

*37.29 Գլ. լ. 28։ Եզեկ. լը. 4։

*37.32 դ Թագ. ժթ. 31։ Գլ. թ. 7։

*37.35 դ Թագ. ի. 6։ Գլ. լը. 6։

*37.36 դ Թագ. ժթ. 35։