Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յակոբի մնացած եօթը որդկանց ցեղերը։ 1Եւ Իսաքարի որդիքը՝ * …
Յակոբի մնացած եօթը որդկանց ցեղերը։
1Եւ Իսաքարի որդիքը՝ * Թովղա, Փուա, Յասուբ եւ Սամրոն, այս չորսը։ 2Եւ Թովղայի որդիքը՝ Ոզի, Հռեփայիա, Յերիէլ, Յեմայի, Յերսամ եւ Սամուէլ՝ իրանց հայր Թովղայի տան գլխաւորները եւ իրանց ազգի քաջազունները. Նորանց թիւը Դաւիթի օրերում * քսանեւերկու հազար վեց հարիւր էր։ 3Եւ Ոզիի որդիքը՝ Յեզերիա, եւ Յեզերիայի որդիքը՝ Միքայէլ, Աբդիա, Յովէլ և Յեսիա, այս հինգը բոլորն էլ գլխաւորներ էին։ 4Եւ նորանց հետ իրանց հայրերի տոհմերիցն իրանց ազգումը պատերազմի զօրքի գունդեր կազմող կային երեսունեւվեց հազար. Որովհետեւ շատ էին նորանց կանայքը եւ որդիքը։ 5Եւ նորանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերումը քաջազուններ լինելով ութսունեւեօթը հազար էին ամենքը իրանց ազգահամարովը։
6* Բենիամինի որդիքը՝ Բաղա, Բոքոր եւ Յեդիէլ, այս երեքը։ 7Եւ Բաղայի որդիքը՝ Եսբոն, Ոզի, Ոզիէլ, Յերիմովթ եւ Իրի, այս հինգը իրանց ազգատոհմի գլխաւորներն եւ քաջազունները, եւ նորանց ազգահամարը քսանեւերկու հազար երեսունեւչորս։ 8Եւ Բոքորի որդիքը՝ Զամիրա, Յովաս, Եղիազար, Եղիովենայի, Ամրի, Յերիմովթ, Աբիա, * Անաթովթ եւ Գաղամէթ. Սորանք ամենքը Բոքորի որդիքն էին. 9Եւ իրանց ազգատոհմերովը իրանց ազգահամարում իրանց ցեղերի մէջ գլխաւորներ էին քաջազուններ քսան հազար երկու հարիւր։ 10Եւ Յեդիէլի որդի Բաղղան, եւ Բաղղանի որդիքը՝ Յեուս, Բենիամին, Աւովթ, Քանանա, Զեթան, Թարսիս եւ Աքիսար. 11Սորանք ամենքը Յեդիէլի որդիքն էին իրանց տոհմերի գլխաւորները քաջազուններ՝ տասնեւեօթը հազար երկու հարիւր պատերազմի դուրս եկող մարդիկ։ 12Եւ * Սուփիմ եւ Ոփիմ Իրիի որդիքն էին, Հուսիմ՝ * Աքերի որդին։
13Նեփթաղիմի որդիքը՝ Յասիէլ, Գունի, Յասեր եւ * Սեղղում՝ Բաղղայի որդիքը։
14* Մանասէի որդիքը՝ Ասրիէլ, որին ծնեց նորա հարճը, նա ծնեց նաեւ Գաղաադի հօրը՝ Մաքիրին։ 15Եւ * Մաքիրը կին առաւ Ոփիմի եւ Սուփիմի քրոջը, եւ նորանց քրոջ անունն էր Մաաքա, եւ երկրորդը Սալպաադ. Եւ Սալպաադին եղան միայն աղջիկներ։ 16Եւ Մաքիրի կինը Մաաքա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց Փարէս, եւ նորա եղբօր անունը Սարէս. Եւ նորա որդիները Ուղամ եւ Րոկոմ։ 17Եւ Ուղամի որդին էր * Բեդան. Սորանք էին Մանասէի որդիի Մաքիրի որդիի Գաղաադի որդիքը։ 18Եւ նորա քոյրը Մողեքէթ ծնեց Եսուդին, * Աբիեզերին եւ Մաալային։ 19Եւ Սեմիդայի որդիքն էին Աքիան, Սիւքէմ, Ղակէի եւ Անիամ։
20Եւ * Եփրեմի որդիքը՝ Սուտաղա, եւ նորա որդին Բարադ, եւ նորա որդին Թաաթ, եւ նորա որդին Եղիադա, եւ նորա որդին Թաաթ։ 21Եւ նորա որդին Զաբաթ, եւ նորա որդին Սուտաղա, եւ Եզեր ու Եղիադ։ Եւ նորանց սպանեցին այն երկրում ծնուած Գէթացիք. Որովհետեւ իջան նորանց անասուններն առնելու։ 22Եւ նորանց հայրը՝ Եփրեմը շատ օրեր սուգ արաւ, եւ նորա եղբայրները եկան նորան մխիթարելու։ 23Եւ նա մտաւ իր կնոջ մօտ, եւ նա յղանալով ծնեց մի որդի, եւ նորա անունը կոչեց * Բարիա. Որովհետեւ նորա տանը չարիք էր եղել։ 24Եւ նորա աղջիկը Սէէրան էր, եւ սա շինեց ցածի եւ վերի Բեթորոնը եւ Ոզան-Սէէրան։ 25Եւ նորա որդին Հռափէ եւ հռասէփ, նորա որդին Թաան, 26Նորա որդին Ղաադան, նորա որդին Ամիուդ, նորա որդին Եղիսամա, 27Նորա որդին * Նաւէ, նորա որդին Յեսու։ 28Եւ նորանց կալուածքն ու բնակութիւնները՝ Բեթէլ իր գիւղերովը, եւ արեւելեան կողմից * Նաարան, եւ արեւմտեան կողմից Գազեր իր գիւղերովը, եւ Սիւքէմը իր գիւղերովը մինչեւ Գազա եւ նորա գիւղերը։ 29Եւ * Մանասէի որդկանց կողմերին բնակվում էին Բեթսան իր գիւղերովը, Թանաք իր գիւղերովը, * Մակեդդով իր գիւղերովը, Դովր իր գիւղերովը. Սորանցում էին բնակվում Իսրայէլի որդի Յովսէփի որդիքը։
30* Ասերի որդիքը՝ Յեմնա, Յեսուա, Յեսուի եւ Բարիա, եւ նորանց քոյրը Սարա։ 31Եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մեղքիէլ, որ բարսայիթի հայրն էր։ 32Եւ Քաբերը ծնեց Յափաղէթին, Սովմերին եւ Քովթամին, եւ նորանց քոյրը Սովղանին։ 33Եւ Յափաղէթի որդիքը՝ Փասաք, Բամայէլ եւ Ասուաթ. Սորանք են Յափաղէթի որդիքը։ 34Եւ Սովմերի որդիքը՝ Աքի, Հռաոգա, Ոբա եւ Արամ։ 35Եւ նորա եղբայր Հելեմի որդիքը՝ Սովփա, Յամանա, Սէլէս եւ Ամաղ։ 36Սովփայի որդիքը՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Յեմրա, Բասար, 37Ովդ, Սամմա, Սաղիսա, Յեթրան եւ Բէերա։ 38Եւ Յեթերի որդիքը՝ Յեփոնէ, Փասփառ եւ Արա, 39Եւ Ովղայի որդիքը՝ Արահ, Անիէլ եւ Հռասիա։ 40Սորանք ամենը Ասերի որդիքն էին՝ ազգատոհմերի գլխաւորներ ընտիր քաջազուններ եւ գլխաւոր իշխաններ. Եւ նորանց ազգահամարը պատերազմի զօրքի մէջ նորանց թուովը քսանեւվեց հազար մարդ։
*7.1 Ծն. խզ. 13։ Թու. 23։
*7.2 բ Թագ. իդ. 1, 2։ Գլ. իէ. 1, 24։
*7.6 Ծն. խզ. 21։ Թու. իզ. 38։ Գլ. ը. 1 ևլն։
*7.8 Տես Գլ. զ. 60։
*7.12 Թու. իզ. 39՝ «Սուփամ։»
*7.12 Թու. իզ. 38՝ «Աքիրամ։»
*7.13 Ծն. խզ. 24՝ «Սիլլեմ։»
*7.14 Տես Թու. իզ. 29-33։
*7.15 Տես Յես. ժէ. 1։
*7.17 ա Թագ. ժբ. 11։
*7.18 Թու. իզ. 30՝ կոչուած է «Իեզեր։»
*7.20 Թու. իզ. 35։
*7.23 Այսինքն՝ չարիքի մէջ.
*7.27 Թու. ժգ. 9, 17։
*7.28 Յես. ժզ. 7։
*7.29 Յես. ժէ. 7։
*7.29 Յես. ժէ. 11։
*7.30 Ծն. խզ. 17։ Թու. իզ. 44։