Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ռուբէնի, Գադի և Մանասէի ցեղերը։ 1Եւ Իսրայէլի * անդրանիկը…
Ռուբէնի, Գադի և Մանասէի ցեղերը։
1Եւ Իսրայէլի * անդրանիկը Ռուբէնի որդիքը. (որովհետեւ անդրանիկը նա էր, բայց * իր հօր անկողինը պղծելուն համար * նորա անդրանկութիւնը Իսրայէլի որդի Յովսէփի որդկանցը տրուեցաւ. Եւ իբրեւ անդրանիկ չþգրուեցաւ ազգահամարի մէջ։ 2Բայց * Յուդան զօրաւոր եղաւ իր եղբայրների մէջ եւ * իշխանը նորանից էր լինում, եւ անդրանկութիւնը Յովսէփինը եղաւ։) 3Եւ Իսրայէլի անդրանիկը * Ռուբէնի որդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի։ 4Յովելի որդիքը՝ նորա որդին Սեմայիա, նորա որդին Գոգ, նորա որդին Սեմէի, 5Նորա որդին Միքա, նորա որդին Ռէայիա, նորա որդին Բաաղ։ 6Նորա որդին Բէերա, որին գերի տարաւ * Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորը. Նա իշխան էր Ռուբենեանց։ 7Եւ նորա եղբայրներն իրանց տոհմերովը ազգահամարի մէջ գրուելիս՝ գլխաւորն էր Յէիէլ եւ Զաքարիա, 8Եւ Յովելի որդիի Սեմայի որդիի Ազազի որդի Բաղան. Սա բնակվում էր * Արոէրում եւ մինչեւ Նաբաւ եւ Բէէլմոն։ 9Եւ նա արեւելեան կողմում բնակուեց Եփրատ գետիցը մինչեւ անապատը. Որվհետեւ նորանց անասունները շատացել էին * Գաղաադի երկրումը։ 10Եւ Սաւուղի օրերումը նորանք պատերազմ արին * Հագարացիների հետ, որոնք իրանց ձեռքն ընկան. Եւ բնակուեցին նորանց վրաններումը Գաղաադի բոլոր արեւելեան կողմերումը։
11Եւ Գադի որդիքը բնակուեցին սորանց առաջակողմին * Բասանի երկրումը մինչեւ Սելքա. 12Գլխաւորը Յովէլ, եւ երկրորդը Սափամ, եւ Յանայի եւ Սափատ՝ Բասանումը։ 13Եւ նորանց եղբայրներն իրանց ազգատոհմերի համեմատ՝ Միքայէլ, Մեսուղամ, Սաբէէ, Յովրէ, Յաքան, Զիա եւ Եբեր. Այս եօթը։ 14Սորանք Բուզի որդիի Յաքդովի որդիի յեսիսայի որդիի Միքայէլի որդիի Գաղաադի ոդիի յարոայի որդիի հուրիի որդի Աբիքելի որդիքն էին։ 15Գունիի որդիի Աբդիէլի որդին Աքի նորանց ազգատոհմի գլխաւորն էր։ 16Եւ նորանք բնակուեցին գաղաադումը, Բասանումը եւ նորա գիւղաքաղաքներումը եւ Սարոնի արուարձաններումը մինչեւ նորանց սահմանները։ 17Սորանք ամենքը ազգահամարի մէջ գրուեցան Յուդայի * Յովաթամ թագաւորի օրերին եւ Իսրայէլի * Յերոբովամ թագաւորի օրերին։
18Ռուբէնի որդիքը եւ Գադեանք եւ Մանասէի կէս ցեղը զօրաւոր, վահան ու սուր կրող, եւ աղեղ լարող, եւ պատերազմ սովորած պատերազմի գնացող քառասունեւչորս հազար եօթը հարիւր վաթսուն մարդիկ էին։ 19Եւ նորանք պատերազմ արին Հագարացիների, * Յետուրացիների, Նափեսացիների եւ նոդաբացիների հետ, 20Եւ նորանց յաղթեցին. Եւ Հագարացիները եւ բոլոր նորանց հետ եղողները նորանց ձեռքը տրուեցան. Որովհետեւ նորանք պատերազմի մէջ Աստուծուն աղաղակեցին, եւ նորանց աղօթքը լսեց, որ * նորան էին ապաւինել. 21Եւ գերի արին նորանց անասունները՝ նորանց ուղտերը յիսուն հազար, ոչխար երկու հարիւր յիսուն հազար, եւ էշ երկու հազար, եւ մարդիկ հարիւր հազար հոգի։ 22Որովհետեւ շատերը մեռած ընկան. Որովհետեւ այս պատերազմը Աստուածանից էր. Եւ * նորանց տեղ բնակուեցին մինչեւ * գերութիւնը։
23Եւ Մանասէի որդկանց կէս ցեղը բնակուեցին այն երկրումը բասանից մինչեւ Բաաղհերմոն, * Սանիր եւ Հերմոն սարում. Սորանք շատոնք էին։ 24Եւ սորանք էին նորանց ազգատոհմերի իշխանները՝ Ափէր, Յեսսի, Եղիէլ, Եզրիէլ, Երեմիա, Ովդուիա եւ Յաքդիէլ, որ քաջազուն եւ անուանի մարդիկ էին իրանց ազգատոհմերի գլխաւորներ։
25Եւ ապստամբուեցին իրանց հայրերի Աստուծուն դէմ, եւ այն երկրի ազգերի աստուածներին հետեւելով պառնկութիւն արին, որոնց բնաջինջ էր արել Աստուած նորանց առաջից։ 26Եւ Իսրայէլի Աստուածը գրգռեց Ասորեստանի * Փուղ թագաւորի հոգին եւ Ասորեստանի * Թագղաթ-փաղասար թագաւորի հոգին, եւ նա գերի տարաւ Ռուբենեաններին, Գադեաններին եւ Մանասէի կէս ցեղին եւ տարաւ նորանց * Քաղա, Քաբովր եւ հարա ու Գովզան գետը մինչեւ այս օրը։
*5.1 Ծն. իթ. 32։ խթ. 3։
*5.1 Ծն. լե. 22։ խթ. 4։
*5.1 Ծն. խը. 15-22։
*5.2 Ծն. խթ. 8-10։ Սաղ. կ. 7։ ճը. 8։
*5.2 Միք. ե. 2։ Մատ. բ. 6։
*5.3 Ծն. խզ. 9։ Ել. զ. 14։ Թու. իզ. 5։
*5.6 դ Թագ. ժե. 29։ ժզ. 7։
*5.8 բ Օր. բ. 36։ Յես. ժգ. 15, 16։
*5.9 Յես. իբ. 9։
*5.10 Ծն. իե. 12։
*5.11 Յես. ժգ. 11, 24։
*5.17 դ Թագ. ժե. 5, 32։
*5.17 դ Թագ. ժդ. 16, 28։
*5.19 Ծն. իե. 15։ Գլ. ա. 31։
*5.20 Սաղ. իբ. 4։ իե. 2 ևլն։
*5.22 Գլ. դ. 41։
*5.22 գ Թագ. ժե. 29։ ժէ. 6։
*5.23 բ Օր. գ. 9։ Եզեկ. իէ. 5։
*5.26 դ Թագ. ժե. 19։
*5.26 դ Թագ. ժե. 29։
*5.26 դ Թագ. ժէ. 6։ ժը. 11։