Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ժողովուրդի յօժարակամութիւնը։ Սրբարանի շինութիւնը։ 1Եւ արին Բեսելիէ…

Ժողովուրդի յօժարակամութիւնը։ Սրբարանի շինութիւնը։

1Եւ արին Բեսելիէլը ու Ոողիաբը եւ ամեն * սրտով իմաստուն եղողը՝ որոնց Եհովան իմաստութիւն եւ հանճար տուաւ որ գիտենան * սրբարանի պաշտօնի ամեն կերպ գործքերը անելու, Եհովայի բոլոր պատուիրածին պէս։ 2Եւ Մովսէսը կանչեց Բեսելիէլին եւ Ոողիաբին եւ ամեն սրտով իմաստուն եղողին՝ որի սրտի մէջ Եհովան իմաստութիւն դրաւ, այսինքն այն ամենը * որի սիրտը փափաքում էր գործի մօտենալ որ գործէ նորան։ 3Եւ առին Մովսէսիցը բոլոր ընծաները՝ որ Իսրայէլի որդիքը * բերին սրբարանի պաշտօնի գործը անելու համար։ Եւ նորանք տակաւին ամեն առաւօտ կամաւոր ընծաներ էին բերում նորա մօտ։

4Եւ սրաբարնի ամեն գործը անող բոլոր իմաստուն մարդիկը՝ ամեն մէկն եկաւ իր գործիցը որ անում էր. 5Եւ խօսեցին Մովսէսի հետ ասելով, * Ժողովուրդը աւելի է բերում քան թէ պէտք էր այն գործի համար որ Եհովան պատուիրել է շինել։ 6Եւ Մովսէսը պատուիրեց քարոզ կարդալ բանակի մէջ՝ ասելով. Այլ եւս ոչ մարդ՝ ոչ կին մի գործ չþգործեն սրբարանի ընծայի համար։ Եւ ժողովուրդը բերելուց դադարեց։ 7Եւ նիւթը բաւական էր այն բոլոր գործը շինելու համար, եւ աւելացաւ։

8Եւ * խորանի գործն անողներից բոլոր սրտով իմաստուն եղողները տասը վարագոյր շինեցին մանուած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից ճարտարագործ քերովբէներով շինեցին նորանց։ 9Մէկ վարագոյրի երկայնութիւնը քսանեւութը կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն. Ամեն վարագոյրների համար չափը մէկ էր։ 10Եւ հինգ վարագոյրն էլ իրար կցեց։ 11Եւ կցուածքի ծայրի մէկ վարագոյրի եզերքի վերայ կապուտակից օղակներ շինեց. Միւս կցուածքի ծայրի վարագոյրի եզերքն էլ այնպէս արաւ։ 12Մէկ վարագոյրի վերայ յիսուն օղակ շինեց. Եւ միւս կցուածքի վերան եղած վարագոյրի ծայրին էլ յիսուն օղակ շինեց. Օղակները դէմ ու դէմ էին։ 13Եւ յիսուն ոսկի ճարմանդներ շինեց. Եւ վարագոյրները ճարմանդներով իրար հետ կոճակեց. Ու խորանը մէկ դառաւ։

14Եւ վրանի համար այծի մազից վարագոյրներ շինեց նորան վերայ, տասնեւմէկ վարագոյր շինեց նորանց։ 15Մէկ վարագոյրի երկայնութիւնը երեսուն կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն, տասնեւմէկ վարագոյրի չափը մէկ էր։ 16Եւ հինգ վարագոյրները առանձին եւ վեց վարագոյրները առանձին կցեց։ 17Եւ յիսուն օղակներ շինեց մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի մօտ, եւ յիսուն օղակ միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի եզերքի վերայ։ 18Եւ պղնձի յիսուն ճարմանդներ շինեց, որ վրանը կոճակէ, եւ մէկ լինի։ 19Եւ վրանի համար մի ծածկոց շինեց կարմիր ներկուած խոյի մորթերից, եւ թէհաշի մորթերից մի ծածկոց էլ նորա վերայով։

20Եւ * խորանի համար Սատիմի փայտից կանգնած տախտակներ շինեց։ 21Մէկ տախտակի երկայնութիւնը տասը կանգուն՝ եւ մէկ տախտակի լայնութիւնը մէկուկէս կանգուն։ 22Ամեն մէկ տախտակը երկու սփռիչ ունէր իրար ագուցիկ, այնպէս շինեց խորանի բոլոր տախտակների համար։ 23Եւ խորանի տախտակները շինեց. Դէպի հարաւ՝ հարաւային կողմին քսան տախտակ։ 24Քառասուն արծաթի խարիսխ շինեց քսան տախտակների տակ, մէկ տախտակի տակ իր երկու սփռիչների համար երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար։ 25Եւ խորանի միւս կողմի համար դէպի հիւսիս քսան տախտակ շինեց. 26Եւ նորանց քառասուն արծաթի խարիսխներ, մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ։ 27Եւ խորանի ետեւի կողմին դէպի արեւմուտք՝ վեց տախտակ շինեց. 28Եւ խորանի ետեւի կողմին անկիւններին երկու տախտակ շինեց։ 29Եւ նորանք տակի կողմիցը զոյգ էին, եւ վերեւումը բոլորովին միացած էին մէկ օղակով. Երկուսին էլ երկու անկիւններումն այսպէս արաւ։ 30Եւ ութը տախտակ էին. Եւ նորանց արծաթի խարիսխները տասնեւվեց խարիս էին, ամեն մէկ տախտակի տակը երկերկու խարիսխ էին։ 31Եւ Սատիմի փայտից նիգեր շինեց. Խորանի մէկ կողմի տախտակների համար հինգ նիգ, 32Եւ խորանի միւս կողմի տախտակների համար հինգ նիգ. Եւ դէպի արեւմուտք՝ խորանի ետեւի կողմի տախտակների համար հինգ նիգ, 33Եւ մէջտեղի նիգը շինեց, որ անց կենայ տախտակների մէջ տեղիցը մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը։ 34Եւ տախտակները ոսկով պատեց եւ նորանց օղակները ոսկուց շինեց՝ այսինքն նիգերի համար անցնելու տեղեր, եւ նիգերը պատեց ոսկով։

35Եւ * վարագոյրը շինեց կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից ճարտար ոստայնագործ քերովբէներով շինեց նորան։ 36Եւ Սատիմից չորս սիւն շինեց նորա համար եւ ոսկով պատեց, նորանց բեւեռները ոսկի էին. Եւ նորանց չորս արծաթի խարիսխ ձուլեց։ 37Եւ խորանի դրան համար մի նկարագործ սրահակ շինեց կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից. 38Եւ նորա հինգ սիւները եւ նորանց բեւեռները, եւ նորանց խոյակներն ու նորանց կապերը ոսկով պատեց. Եւ նորանց հինգ խարիսխները պղնձի էին։

*36.1 Գլ. իը. 3։ լա. 6։ լե. 10, 35։

*36.1 Գլ. իե. 8։

*36.2 Գլ. լե. 21, 26։ ա Մն. իթ. 5։

*36.3 Գլ. լե. 27։

*36.5 բ Կոր. ը. 2, 3։

*36.8 Գլ. իզ. 1-14։

*36.20 Գլ. իզ. 15-29։

*36.35 Գլ. իզ. 31-37։