Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ապաշխարանքի աղօթք մարմնի և հոգու ցաւի մէջ։ Յոյս Տիրոջ օգնութեանը։ …
Ապաշխարանքի աղօթք մարմնի և հոգու ցաւի մէջ։ Յոյս Տիրոջ օգնութեանը։
Երգողների գլխաւորին։ Նկինօթով. Ութերորդին վերայ։ Դաւիթի Սաղմոս։
1Ով * Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. Եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։
2* Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. * բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ * ոսկերքը սարսափում են։
3Եւ իմ անձը շատ սարսափած է. Եւ դու, ով Տէր, * մինչեւ ե՞րբ։
4* Դարձիր, Տէր, փրկիր իմ անձը. Ապրեցրու ինձ քո ողորմութեան համար։
5* Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չþկայ. Գերեզմանումը ո՞վ կþփառաւորէ քեզ։
6Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. Բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը։
7* Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը։
8* Հեռացէք ինձանից, ով * բոլոր անօրէնութիւն գործողներ. Որովհետեւ * Տէրն իմ լացի ձայնը լսել է։
9Տէրը լսեց իմ * աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը։
10Թող ամաչեն ու շատ զարհուրին իմ ամեն թշնամիները. * յետ դառնան և ամաչեն շուտով։
*6.1 Սաղ. լը. 1։ Երեմ. ժ. 24։ խզ. 28։
*6.2 Սաղ. խա. 4։
*6.2 Սաղ. լ. 2։ խա. 4։ ճգ. 3։ ճէ. 20։ ճխէ. 3։ Երեմ. ժէ 14։ լ. 17։ լգ. 6։ Ովս. զ. 1։
*6.2 (Տես Սաղ. բ. 5։)
*6.3 Սաղ. հդ. 10։ ղ. 13։
*6.4 Սաղ. ղ. 13։
*6.5 Սաղ. լ. 9։ ձը. 5, 10-12։ ճժե. 17։ ճժը. 17։ Ես. լը. 18։
*6.7 Յոբ. ժէ. 7։ Սաղ. լա. 9։ լը. 10։ ձը. 9։ Ողբ. ե. 17։
*6.8 Սաղ. ճժթ. 115։ ճլթ. 19։ Մատ. է. 23։ իե. 41։ Ղուկ. ժգ. 27։
*6.8 Սաղ. ղդ. 4։
*6.8 Սաղ. գ. 4։
*6.9 գ Թագ. ը. 38։ Սաղ. ծե. 1։
*6.10 (Տես Սաղ. հզ. 3։)